Երևան
15 °C
Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Նախանշված թիրախային նպատակին հասնելը, ըստ Սարգսյանի, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի: Սեպտեմբերին Երեւանում անցկացված Հայաստան -սփյուռք համաժողովի ժամանակ նրա ելույթի մի հատվածը նվիրված էր հենց ժողովրդագրական իրավիճակին:
Ժողովրդագրական խնդիրներ ասելով՝ հասկանում ենք ծնելիության նվազման միտումները եւ, բնականաբար, արտագաղթը: Այն, որ ծնելիությունը նվազում է, գիտենք բոլորս: Այն, որ արտագաղթը ահռելի ծավալների է, նույնպես: Բայց ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե իշխանության ներկայացուցիչները ի՞նչ կարծիք ունեն, ո՞րն է դրա պատճառը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների»,- հայտարարեց Սարգսյանը Հայաստան-սփյուռք համաժողովում ունեցած իր ելույթում: «Բազմաթիվ գործոններ», այսինքն: Այս անգամ էլ խոսել է «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրների» մասին:
Եվ ուրեմն, համադրելով վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդագրական իրավիճակի մասին հայտնած մտքերը, կարող ենք պնդել, որ ըստ նրա՝ արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաընդգծված, ամենաառաջնային, ամենաազդեցիկ պատճառը «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրներն» են:
Սա, իհարկե, պատճառ է, բայց դժվար թե ամենալուրջ պատճառը լինի: Կան նաեւ շատ ավելի լուրջ պատճառներ: Օրինակ, սոցիալական վիճակը: Մարդիկ վատ են ապրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ մեր բնակչության մեկ երրորդը աղքատ է: Եթե աղքատ մարդը գիտի, որ արտագաղթելու ու այլ երկրներում աշխատելու դեպքում կկարողանա հոգալ իր տարրական կենսական պահանջները, կարտագաղթի՞, թե ոչ: Եթե մարդը առողջության հետ կապված մի ինչ- որ խնդիր լուծելու համար իր մի քանի տարվա եկամուտը պետք է ծախսի մի վիրահատության համար, դա պատճառ չէ՞ արտագաղթելու մասին անընդհատ մտածելու համար: Իր երեխաներին նորմալ կրթություն տալու ցանկությունը պատճառ չէ՞ արտագաղթելու համար: Իրավապահ կամ դատական համակարգի «բեսպրեդելը» իր մաշկի վրա զգացած հայաստանցու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ: Ամեն քայլափոխին կաշառակեր չինովնիկի հանդիպող քաղաքացու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ....: Էլի քանի՞ հնարավոր պատճառ կարելի է թվարկել մեկ շնչով:
Բայց դրանք, դատելով Սերժ Սարգսյանի խոսքերից, պատճառ չեն կամ դրանց ազդեցությունն այնքան փոքր է, որ դրանց մասին նա չի էլ հիշատակում: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է: «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները» պայմանավորված չեն իշխանությունների գործունեությամբ: Իսկ ահա երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան, անպատժելիությունը, «բեսպրեդելը» ամբողջությամբ ու անմնացորդ իշխանության գործունեության, կամ եթե մեղմ արտահայտվենք՝ անգործության արգասիքն է:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի ուզում ընդունել, որ արտագաղթի պատճառների մեծագույն մասը մեր ներքին պրոբլեմներն են: Պրոբլեմներ, որոնց հիմքում հենց իշխանության գործունեությունն է: Ու այդ պարագայում խոսել ժողովրդագրական իրավիճակը շտկելու՝ իշխանության կարողությունների ու ցանկությունների մասին, թերեւս անիմաստ է:
Հիմա՝ մի քիչ պարզ թվաբանություն: Վերը նշված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին մատնանշել է մինչեւ 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին իր «տեսլականը»: Որքանո՞վ է դա իրական: Եթե շարունակվեն այսօրվա միտումները, ապա պատկերը բոլորովին այլ կլինի: Այսպես. ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է մոտ 40 հազար 600: Նույն տարվա ընթացքում մահացել է 28 հազար հայաստանցի: Ծնունդների թիվը գերազանցել է մահերի թիվը 12 հազար 600-ով: Սա կոչվում է բնական աճ: Եթե շատ պարզեցնենք հաշվարկները, ապա բնական աճի այսպիսի տեմպերով 2040 թվականին մեր բնակչությունը կաճի մոտ 290 հազարով: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեկան Հայաստանը լքում է մոտ 50 հազար հայաստանցի: Նույն միտումը պահպանվելու դեպքում դրա պատճառով մեր երկրի բնակչությունը կնվազի 1 միլիոն 150 հազարով: Համադրելով այս թվերը, կստանանք, որ ներկա միտումները պահպանվելու դեպքում 2040 թվականին մեր բնակչության թիվը կնվազի 860 հազարով: Ու եթե համարենք, որ ներկայումս ՀՀ բնակչության թիվը իրոք 3 միլիոն է, ինչպես նշում է պաշտոնական վիճակագրությունը, ապա 2040 թվականին այն կկազմի 2 միլիոն 140 հազար:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ