Ադրբեջանը ռուս գործչի միջոցո՞վ է փորձում Հայաստանի համար խնդիրներ ստեղծել

ՌԴ պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի հանրային պալատի անդամներ, փորձագետներ և իրավաբաններ միավորվել են աշխատանքային խմբում, որը ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու համար հայց է պատրաստում: Դրանով համաշխարհային հանրությանը կոչ են անելու իրավական և իրավաբանական գնահատական տալ այն երկրներին, որոնք հերոսացնում են ազգայնականներին ու նրանց աջակիցներին, հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը՝ մատնանշելով նաեւ Հայաստանում Գարեգին Նժդեհի եւ Դրոյի նկատմամբ դրական վերաբերմունքն ու հերոսականացումը, ու նաեւ Մարկովը չի զլացել նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ անել՝ Հայաստանում հեռացնել Նժդեհի հուշարձանը:

Ուշագրավ է, որ Մարկովի այս նախաձեռնությանը միացել են ռուս որոշ պատգամավորներ, հանրային պալատի ներկայացուցիչներ՝ այդպիսով փորձելով Մարկովի բարձրացրած հարցին որոշակի «սոլիդություն» հաղորդել: Ու քաղաքական առումով՝ սա Հայաստանի ներքին գործերին միջամտելու ուղղակի փորձ է, որը ենթադրում է նաեւ հայկական քաղաքական շրջանակների արձագանքը: Նախկինում էլ՝ ամենատարբեր մակարդակներով՝ հանրային, քաղաքական, Պետդումայի պատգամավորների, եղել են Հայաստանի ներքին գործերին խառնվելու տարբեր փորձեր, այդ թվում նաեւ հենց Նժդեհի վերհիշյալ արձանի տեղադրման ժամանակ: 

«Մենք գիտենք, թե ով է եղել Գարեգին Նժդեհը, մենք գիտենք, թե ինչ է արել ու մենք գիտենք, թե ինչու է արել, եւ մենք  վստահ ենք, որ նրա արած ամեն քայլ ուղղված է Հայաստանի եւ հայության շահերին: Հիմա եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, կարծում եմ, իր տեսանկյունից ճիշտ չէր խառնվել այստեղ այդ գործերին: Որովհետու մենք իրենց կողմից ազգային հերոս հռչակված որեւէ մարդու հերոս լինել կամ չլինելու հարցը չենք փորձում քննարկել: Ուղղակի կարծում եմ, որ սա մի ոլորտ է, որտեղ անթույլատրելի է դրսի որեւէ միջամտություն՝ կապ չունի, թե ով կլիներ՝ Ռուսաստա՞նը, Անգլիա՞ն, Թուրքիա՞ն, Ամերիկա՞ն կամ մեկ այլ երկիր. որեւէ մեկի միջամտությունը, կարծում եմ, այս հարցերում անթույլատրելի է: Եվ վատն այն է, որ սա առաջին դեպքը չէ՝  երբ մենք փողոցների անվանափոխման հարցն էինք բարձրացրել Երեւանի քաղաքապետարանում, կրկին նմանատիպ արձագանքներ եղան, որ եթե անգամ Հայաստանը մտածի փողոցների անվանափոխության մասին, ապա լուրջ խնդիրներ կունենա: Սա կայսերապաշտական ֆանտաստիկայի ժանրից է, եւ մեր կառավարությունը պետք  է հասկանա, թե սա ինչ քաղաքականություն է, որ մեր նկատմամբ կիրառվում է»,- armtimes.com-ին ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Հատկանշական է, որ Մարկովի այս նախաձեռնությունը հատկապես ակտիվ են լուսաբանում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք մեջբերում են այդ նախաձեռնության հեղինակի՝ Հայաստանի վերաբերյալ խոսքերը:

«Այն երկրների թվում, որոնց դեմ հայց է ներկայացվելու, նաև Հայաստանն է: Հայաստանում ավելի հաճախ են հարցնում, թե Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակը հավերժացնելն արդյոք ֆաշիզմի հովանավորներին հերոսացնել չէ»,-հայտարարել է Մարկովը:

«Ես անլուրջ եմ համարում, որ ՄԱԿ-ն, ընդհանրապես, նման հայց ընդունի. չգիտեմ, թե ինչ հիմնավորում Մարկովը պետք է դնի իր հայցի տակ, որ ՄԱԿ-ը դա լուրջ դիտարկի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը նման հայց ընդունի, եւ այդուհանդերձ գործընթացը այս, ըստ իս՝ անլուրջ փուլից մտնի շատ ավելի լուրջ փուլ, կարծում եմ, որ այստեղ մեր արտաքին գործերի նախարարությունն ու Հանրապետական կուսակցությունը, որպես նժդեհյան գաղափարախոսություն կրող կուսակցություն, պիտի պարզաբանում ուղարկի ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:  

Ընդհանրապես ռուս այս գործչի գործունեությունը աչքի է ընկնում իր ընդգծված հակահայկականությմաբ: Հարցն այն է, որ Մարկովի մասին բազմիցս է նշվել ու շեշտվել, որ նա Ալիեւների ընտանիքից ու ադրբեջանական տարբեր հիմնադրամներից լուրջ ֆինանսավորում է ստանում եւ հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի տարրերից մեկը: Մարկովն ինքն էլ երբեք չի թաքցրել, որ սերտ կապեր ունի Ադրբեջանի ու նրա ղեկավարների հետ, որ ճոխ դրամաշնորհներ է ստանում «Հեյդար Ալիեւի» հիմնադրամի ռուսական մասնաճյուղից: Այդ առումով էլ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն ընդգծում է՝ Մարկովին պետք է ընկալել ոչ թե  որպես ռուս հասարակական գործիչ կամ որպես քաղաքագետ, այլ բառի բուն իմաստով՝ որպես ադրբեջանական պրոպագանդիստ:

«Այդ առումով էլ՝ սա Ադրբեջանի կողմից հերթական քայլ է, որ փորձում են Հայաստանը սեւացնել ու հայ-ռուսական հարաբերությունները ստվերել՝ միեւնույն ժամանակ խաղալով ռուս հասարակության հակաֆաշիստական այդ նուրբ լարերի վրա: Օրինակ՝ Նժդեհի արձանի տեղադրումն ինչպես նաեւ Դրոյի գործոնը Հայաստանում բազմաթիվ խոսակցությունների առարկա դարձավ ռուսական հասարակական շրջանակներում, քաղաքական շրջանակներում, մեդիադաշտում, անգամ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրան արձագանքեց, բայց մենք կարողացել ենք մեր ռուս գործընկերներին ներկայացնել իրողությունները, եւ նրանք ընդունել են եւ որեւիցե խնդիր դրանում չեն տեսել»,- armtimes.com-ին ասաց Միհրան Հակոբյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Մարկովի այս նախաձեռնությունն էլ Ադրբեջանի հերթական քայլն է, որով փորձ է արվում շահարկել Նժդեհի թեման ոչ թե Ռուսաստանի  քաղաքական շրջանակների համար, այլ լայն զանգվածների մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ Հայաստանում փորձում են ֆաշիստներին սրբացնել, փորձում են ֆաշիստական կողմնորոշման երկիր կառուցել:

«Ու այսօր մենք տեսնում ենք, որ արդեն բավականին խորամանկ մոտեցմամբ են հանդես գալիս ու օգտագործում են ոչ թե ադրբեջանցի, այլ ազգությամբ ռուս գործիչ, որն աշխատում է իրենց համար, ֆինանսավորվում է իրենց հիմնադրամներից՝ դրամաշնորհների տեսքով, եւ իրենց համար պատվերներ է կատարում: Այդ պատվերներից մեկն էլ այն է, որ հենց Ռուսաստանի քաղաքացին է հանդես գալիս նման հայցով»,- եզրափակեց պատգամավորը:

Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը՝ մի հիմար քարը ջուրը գցեց, հազար խելոք չկարողացավ հանել. ուստի Մարկովի նախաձեռնությունը, այսպես թե այնպես, հայկական կողմի համար որոշակի քայլերի անհրաժեշտություն կարող է առաջացնել: Իսկ ներկայումս այդ հարցի կապակցությամբ լուրջ արձագանք չկա: Թերեւս Հայաստանում Մարկովի գործունեությանը դեռ շատ անլուրջ են վերաբերվում:

 

Տպել
4500 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով