ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ընտրողները հանուն խավարի ու գաղջի. մեր երկրի ապագան մշուշոտ է

Երբ ասվում է, թե մեր երկրի ապագան մշուշոտ է, հանրության մի ստվար մասը դա պատճառաբանում է նրանով, որ մենք նավթ ու գազ չունենք, կամ համաշխարհային իմպերիալիզմը բանուգործը թողած՝ կենտրոնացել է մեր հինավուրց ազգը ոչնչացնելու վրա, կամ էլ ջհուդամասոնական ուժերն են նոր դավեր նյութում:

Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է: Մենք ինքներս ջանք ու եռանդ չենք խնայում մեր ապագան մշուշոտ դարձնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի, օրերս մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների մի դրվագով դա ցայտուն երեւում է: Խոսքը մասնավորապես խոշորացված Ախուրյան համայնքում տեղի ունեցածի մասին է:

Խոշորացված Ախուրյան համայնքի կազմի մեջ մտավ նաեւ Բասեն գյուղը: Լրատվամիջոցներին եւ սոցցանցերին հետեւողների մեծ մասի մոտ Բասեն գյուղը նույնացվում է նորարարությունների հետ: Բասեն գյուղում արդեն տարիներ շարունակ տեղադրվում են արեւային ջրատաքացուցիչներ: Արդեն 80 ընտանիք տեղադրել են: Դրանով «վարակվել են» հարեւան համայնքների գյուղացիները: Գործարկվել է ծղոտից ու փայտի թափոններից վառելիք՝ «պելետ» պատրաստող արտադրամաս: Կառուցվում է Գոմաղբից բիոգազ արտադրող կայան: Մանկապարտեզին կից կառուցվել է ջերմոց երեխաներին էկոլոգիապես մաքուր բանջարեղենով ապահովելու համար  եւ այլն, եւ այսպես շարունակ: Ու այդ ամենի նախաձեռնողը Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանն է (աջ նկարում):

Համլետ Պետրոսյանը ՀՀԿ-ից է: Ի դեպ, երբ սոցցանցերում հայտնվում է Բասենում նոր գործարկված մի նորույթի մասին հրապարակում, դրա մեկնաբանություններում գրեթե միշտ որեւէ մեկը նշում է. «Ափսոս՝ հանրապետականից է»: Եվ ՀՀԿ-ական նորարար գյուղապետ Համլետ Պետրոսյանը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի ընտրություններում: Բայց դա ինքնաառաջադրում էր:

ՀՀԿ-ն այդ համայնքում հրապարակավ պաշտպանում էր դաշնակցական թեկնածու, մինչեւ խոշորացումը Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի թեկնածությունը: Ինչով է հայտնի Ախուրյանը, ե՞րբ ենք վերջին անգամ ինչ- որ ուշագրավ դրական էմոցիաներ առաջացնող տեղեկատվություն ստացել Ախուրյանից: Չհիշեցի՞ք: Մենք էլ: Համացանցում կան լուրեր այն մասին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանն է գտնվում Ախուրյան համայնքում, որ աղետի հետեւանքով անօթեւանների համար կառուցվող շենքերի շինարարությունը անորոշ ժամկետով կանգնել է, ու որ Իգիթյանի որդու հարսանիքին 400 մարդ է մասնակցել...:

Եվ ուրեմն, ունենք երկու թեկնածու, երկուսն էլ՝ իշխանական կուսակցություններից: Մեկը ամեն առավոտ արթնանում, մտածում է ինչ նորարարություն ներդնի իր գյուղում, մյուսը պարզապես արթնանում է: Երկու իշխող կուսակցությունների «բոսերը» հավաքվում են, երեւի կաստըմ-գալստուկներով, խաշ-քյաբաբը սեղանից վերացնում են ու որոշում, որ իշխանական կոալիցիան պետք է պաշտպանի նրա թեկնածությունը, որը պարզապես արթնանում է առավոտյան: Որը սովորական, ոչնչով աչքի չընկնող գյուղապետ է, որոնցից մի քանի հարյուր հատ կա Հայաստանում: Զուգահեռաբար որոշում են, որ չեն պաշտպանելու իրենց կուսակից այն թեկնածուին, որի ղեկավարած գյուղում երեւի ավելի շատ արեւային ջրատաքացուցիչ կա, քան ամբողջ Հայաստանում: Չեն պաշտպանելու այն թեկնածուին, որը ամեն առավոտ արթնանում է մի ինչ-որ նոր բան անելու համար...:

Լավ, որոշեցին, թե ում են պաշտպանելու: Դրանից հետո գալիս է բուն քվեարկության օրը: ՀՀԿ-ՀՅԴ պաշտպանած թեկնածուի՝ Արծրուն Իգիթյանի  օգտին քվեարկում է մոտ 2 հազար 400 ընտրող, նորարարություններով իր գյուղը պատած Համլետ Պետրոսյանի օգտին՝ 966 ընտրող: Ընդ որում, այդ կողմերից զանգվածային լցոնումների ու ընտրակեղծիքների մասին տեղեկություններ չեն եղել:

Ու հիմա ամփոփենք: իշխանական կուսակցությունները որոշել են, որ նորարար, բոլորից առանձնացող, իր համայնքը մի փոքրիկ «սիլիկոնային հովիտ» դարձնելու երազանքներով ապրող եւ այդ երազանքը իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անող անձը իրենց պետք չէ: Դրանից հետո ընտրողներն են որոշել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ճիշտ որոշում են կայացրել, ու մեծամասնությունը չեն քվեարկել այդպիսի անձի օգտին:

Ու ստացվում է, որ չընտրելով նորարարությունը, լույսը, պայծառ հեռանկարը մենք ինքնաբերաբար ընտրել ենք մոխրագույնը, գաղջը, խավարը, միջնադարը...: Ախր Համլետ Պետրոսյանի պես կուսակից ունենալով, ՀՀԿ-ն կարող էր այն դարձնել յուրահատուկ բրենդ, նրա արած գործերը օգտագործել սեփական փիարի նպատակներով...: Բայց դա ՀՀԿ-ՀՅԴ-ի համար արժեք չէ: Կարեւորն այն չէ, թե գյուղապետը ինչ է անում: Կարեւորն այն է, թե գյուղապետը որքան ձայն է ապահովում իրենց համար: Դա է միակ արժեքը: Այ հենց սա է մեր երկրի ապագան մշուշոտ դարձնում: Ջհուդամասոնները ու համաշխարհային իմպերիալիստները այստեղ կարծես մասնակցություն չունեն:

Տպել
9135 դիտում

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել