ՊՆ-ն պարտվեց ԳԲԽ-ում. դատախազությունը քրգործ կհարուցի՞ 80 մլն դրամի վնասի համար

ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարեւորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» եւ «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սեւ ցուցակ գելու վերաբերյալ:

«Խաչպար» ընկերության խնդրի մասին ավելի վաղ armtimes.com-ը գրել էր: 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին այդ ընկերության ներկայացուցիչները մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: ՊՆ-ն էլ իր հեթին պարզաբանմամբ էր հանդես եկել:

Գնումների բողոքարկման խորհրդի որոշումից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհրդին, որտեղ ասված է, թե ՊՆ-ի կարիքների համար կազմակերպված շրջանակային համաձայնագրի միջոցով  բժշկական սարքավորումների գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների մասով 1-ին տեղը զբաղեցնող էր ճանաչվել «Խաչպար» ՍՊԸ-ն: ՊՆ-ի կարծիքով, մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտով առաջարկված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սահմանված բնութագրերին, հետագայում շտկված տարբերակով են ներկայացվել բնութագրերը, որոնք նույնպես չեն համապատասխանել սահմանված կարգին: «Խաչպար» ընկերությունն էլ իր դիրքորոշումն է ներկայացրել, նշելով, որ պատվիրատուն էտալոնային է համարել «Ethicon» ֆիրմայի կարանյութերի հիմնական պարամետրերը: Հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է.

«ՀՀ ֆինանսների նախարարության 29.08.2017 թվականի թիվ 03/26-3/15725-17 գրությամբ «Խաչպար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախատեսված պաշտոնական ընթացակարգը մերժել»:

«Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը մեր զրույցում ասաց, որ բացի սեւ ցուցակում ներառելու անհիմն պահանջից, ՊՆ-ի համապատասխան հանձնաժողովը մրցույթին մասնակցած ընկերություններին չի տեղեկացրել, թե ով է հաղթել մրցույթում: Բացի դա «Խաչպար»-ին սեւ ցուցակում ներառելու նպատակով ֆինանսերի նախարարությանը դիմելուց առաջ պետք է հանձնաժողովն արտահերթ նիստ անցկացներ եւ այդ կերպ նաեւ տեղեկացներ ընկերությանը վերջինիս դեմ ձեռկարկվող գործողությունների մասին: Սմբատ Բալասանյանի խոսքով, իրենք, տեղեկացված չլինելով, չեն կարողացել իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանել, որի հետեւանքով էական վնաս են կրել:

Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել:

Գնումների բողոքարկման խորհրդի նույն օրը կայացված մյուս որոշմամբ «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին սեւ ցուցակում ներառելու գրությունն էր մերժվել: ՊՆ-ն այս ընկերությանը սեւ ցուցակում ներառելու գրություն էր ուղարկել ֆինասների նախարարություն նույն հիմքով, որը դրվել էր «Խաչպար» ընկերության վերաբերյալ դիմումի առանցքում: «Լեյկալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:

Արդյունքում պաշտպանության նախարարությունը անհիմն կերպով «Խաչպար» եւ «Լեյկոալեքս» ընկերություններին դուրս է թողել մրցույթից եւ գնման պայմանագիր է կնքել «Ինտերմեդ» ընկերության հետ եւ շուրջ 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել, մինչդեռ կարող էր նույն ապրանքները գնել ընդամենը 40 միլիոն դրամով:

Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։

Հ.Գ. Հետաքրքիր է, պետությանը պատճառված այս էական վնասի համար գլխավոր դատախազությունը քրեական գոր կհարուցի՞, թե՞ ՊՆ-ի մրցութային հանձնաժողովի գործողություններում հանցակազմի տարրեր չի տեսնի:

Տպել
9443 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ