Ինդիանան Ցեղասպանությունը ճանաչեց փոքրաթիվ հայ համայքնի տարիների ջանքերով.Սեդա Արզումանյան

08/11/2017 schedule12:36

Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի 48-րդ նահանգը և, իսկապես, շատ երկար սպասված էր այս քայլը, ասել է Ինդիանայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Սեդա Արզումանյանը` տեղի հայ համայնքի կողմից ողջունելով նահանգապետի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, գրում է Ամերիկայի ձայնը:

«Ինդիանան ԱՄՆ-ի այն յուրահատուկ նահանգներից է եղել, որը մեծ օգնություն է ցուցաբերել հայերին Ցեղասպանության տարիներին եւ օգնել է շատ հայերի տեղափոխվել եւ տեղավորվել ԱՄՆ-ում», ասել է Արզումանյանը: 

Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբի արձակած հռչակագիրն ընդգծում է, որ 1915-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության տարածքում ծրագրավորված եւ իրականացված ցեղասպանության արդյունքում զոհվել է մեկ եւ կես միլիոն հայ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Ինդիանայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ դեր են խաղացել նահանգի փոքրաթիվ – ընդամենը հազարի հասնող – բայց շատ ակտիվ հայ համայնքի ջանքերը, նշում է Սեդա Արզումանյանը. «Իսկապես, դա տարիների աշխատանք էր եւ այսօր մեր աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ»:

Նահանգապետ Հոլքոմբն իր հռչակագրում նշում է, որ ճանաչելով, հիշելով եւ կրթելով երեխաներին Հայոց ցեղասպանության, Ողջակիզման եւ մյուս ցեղասպանությունների մասին, քաղաքացիները պաշտպանում են «պատմական հիշատակը, ապահովագրում են ապագան նման դաժանություններից եւ հակազդում ատելությանը, հալածանքներին եւ բռնությանը»: Հատկանշական է, որ նահանգապետի հռչակագրում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունը «դեռեւս արդարադատություն է պահանջում»:

Հայոց ցեղասպանության եւ հայոց պատմության մասին կրթական եւ տեղեկատվական աշխատանքներ կատարելու նպատակով այս շաբաթ նահանգապետի որոշմամբ Ինդիանայում հռչակված է Հայոց պատմության իրազեկման շաբաթ: Նահանգում բնակվող հայերը սակայն ասում են, որ չեն սահմանաջոկվելու այս մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումներով. «Առաջիկայում մենք կցուցադրենք նաեւ «Խոստումը» ֆիլմը՝ հանրային մակարդակով»:

Սեդա Արզումանյանն ընդգծում է, Ինդիանայի բնակիչներից շատերն իրենց պահպանողականությամբ ու ավանդական արժեքներով չափազանց նման են հայերի. «Մինչ ԱՄՆ գալը մտածում էի, թե ամերիկացիներն այդքան էլ ուղղված չեն ընտանիքի, իրենց երեխաների հետ կապ չունեն, բայց Ինդիանան այդ առումով շատ նման է հայերին՝ իրենք շատ ամուր կապեր են պահպանում իրենց ընտանիքների, երեխաների հետ»:

Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, այսպիսով Հայոց ցեղասպանությունը դեռեւս չեն ճանաչել միայն երկու ԱՄՆ-ի նահանգ՝ Ալաբաման եւ Միսիսիպին: Մյուս բոլոր 48 նահանգները՝ նահանգապետի կամ նահանգային Սենատի մակարդակով ճանաչել են Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն:

Տպել
1797 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր