Ուսանողների ընդվզումը կարող է հանգեցնել Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտին

ԵՊՀ ուսանողներն այսօր դասադուլ եւ բողոքի ակցիաներ անցկացրեցին համալասարանի տարբեր մասնաշենքերի, Պոլիտեխնիկական եւ Ագրարային համալսարանների մոտ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման:

Ուսանողները բողոքի ակցիայի ժամանակ բախվեցին բուհերի փակ դռներին եւ նրանց աշխատակիցների հորդորներին՝ «հեռանալ և չխանգարել իրենց դասերը»: Բողոքի ակցիայի մասնակիցները վերջում նորից վերադարձան ԵՊՀ-ի դիմաց, իրենց պահանջներով կազմեցին հատուկ նամակ, որը նախատեսում են փոխանցել Կրթության եւ գիտության եւ պաշտպանության նախարարություններին:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։

Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Ուսանողները նշում են, որ այս օրենքի նախագծով ուսանողները զրկվում են գիտությամբ զբաղվելու հնարավորությունից: «Խոսքը միայն 130-140 ուսանողների մասին է տարեկան կտրվածքով: Սա անգամ բանակի թվաքանակ չի կարող էականորեն ավելացնել, սակայն մեծ հարված է հասցնում գիտությանն ու կրթությանը», - նշում են նրանք եւ վանկարկում «տարկետում, լինելու է» եւ «դա-սա-դուլ»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ եկել են բարձրաձայնելու այն մարդկանց կարծիքը, որոնք դեմ են այս օրինագծին: «Ավելի լավ է ունենալ կարծիք, լինել կողմ, քան լինել չեզոք»,- ասաց նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ նշում էին, որ օրինագծի հեղինակներ են փաստացի նրանք, ովքեր բանակում չեն ծառայել: «Բոլորը պետք է ծառայեն, սակայն մարդ, ով գիտությամբ է զբաղվում, արդեն իսկ ծառայում է պետությանը: Համալսարանի ասպիրանտուրան կորցնելու է իր մրցակցային առավելությունները»,- ասում են նրանք:  

Պոլիտեխնիկական համալսարանից ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ՝ կենտրոնական մասնաշենք, որտեղ եւ փաստացի ավարտվեց բողոքի ցույցը: Նրանք ցանկություն հայտնեցին հանդիպել Լևոն Մկրտչյանին: Ակցիայի մասնակիցները հորդորեցին միանալ իրենց, եթե ցանկացողներ կան, իսկ նրանցից, ում խանգարել են, ներողություն խնդրեցին:

Քաղաքական մեկնաբանները կարծում են, որ բողոքի ակցիայի հնարավոր ծավալումն ու արդյուանվետ ավատը կարող է նշանակել Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտ, որը նաև դիտարկվում է 2018 թվականի ապրիլի վարչապետի թեկնածուների շրջանակում:

Նշվում է, որ անցումային փուլում գտնվող իշխանության պարագայում, որտեղ տարբեր խմբեր սկսել են դիրքային տեւական պայքար ներիշխանական ուժերի հարաբերակցության կամ ստատուս քվոյի համար, լայն հնչեղություն ունեցող հարցեր կարող են վերածվել հարաբերությունների պարզաբանման եւ միմյանց վրա ճնշումներ բանեցնելու գործիքի:

Տպել
6362 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները