Եվրանեսթում շատերը դիրքավորվել են ադրբեջանական հակահայկական քարոզչության ներքո. Թանդիլյան

Քիչ առաջ  Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով ԽՎ-ում կատարած աշխատանքները: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է վերագնահատել առավելությունը խորհրդարանական համագործակցության եվրոպական կառույցների հետ:

«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը, իսկ այդ համաձայնագրով խորհրդարանական նոր ձեւաչափ է ենթադրվում: Եվրոպական խորհրդարանի հետ մեր խորհրդարանի աշխատանքները պետք է նոր որակ ստանան: Եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են եւ Հայաստանի քաղաքական ու պետական շահերի համար հատկանշական է եվրոպական ինստիտուտների դերը: ԵԽԽՎ-ի կոռուպցիոն սկանդալները բացահայտվելուց հետո տեսանելի են նաեւ ադրբեջանական անառողջ լոբբիզմի դրսեւորումները եվրոպական այլ երկրներում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Եվրանեսթ ԽՎ-ի նիստի ժամանակ ընդունվել է չորս զեկույց, որ վերաբերվեն են էներգետիկ, տնտեսական ոլորտներին, երիտասարդների հիմնախնդիրներին, քաղաքականությանն ու մամուլի ազատությանը: Ընդունվել է նաեւ երեք հրատապ բանաձեւ, որից մեկը ներկայացված է եղել հայկական պատվիրակության կողմից եւ վերաբերվում է ավտոմատացված եւ ռոբոտացված համակարգերով զենքի արտադրությանը  եւ օգտագործմանը:

Պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր խոսքում նշեց, որ նմանատիպ հարթակները հնարավորություն են ընձեռում պայքարել ադրբեջանցիների կողմից տարվող հակահայկական քարոզչության դեմ:

«Մենք ցույց տվեցինք, որ եթե ստորագրվի համաձայնագիրը, ապա դրույթների կատարումը Հայաստանում պետք է ունենան առանձնահատուկ ուշադրություն: Ադրբեջանական կողմը շատ ակտիվ էր աշխատում եւ նման հարթակում նրանց թողնելն ազատության մեջ մեծապես վտանգելու է Հայաստանի Հանրապետությանը: Զրույցներից պարզ էր դառնում, որ այնտեղ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո եւ ես գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները մասնակցեն նման միջազգային հարթակներում տեղի ունեցող միջոցառումների՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու համար»,- նշեց Մանե Թանդիլյանը:

Տպել
3207 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության