Գյուղացիները փակել են Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը` պահանջելով գտնել գողացած անասունները

07/11/2017 schedule12:02

Վրաստանում հայաշատ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչ փակել է Կարծախ-Ախալքալաք մայրուղին` պահանջելով համապատասխան կառույցներից գտնել եւ վերադարձնել նախորդ գիշեր գողացված իրենց կովերն ու այլ գույքը, գրում է jnews.ge-ն: 

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշի երկու գյուղացիների գոմերից գողացել են 21 կով, 1 ձի, 1 շուն եւ մի այլ բնակչի ավտոտնակից` սարքավորումներ: Առավոտյան բնակիչները գնացել են գողացված անասունների հետքերով ու հասել Թուրքիայի սահման: Չեզոք տարածքում եւ փշալարի մոտ սահմանապահներից 50 մետր հեռավորության վրա նրանք գտել 1 կով եւ 5 հորթ:

«Առավոտյան Դադեշի բնակիչները հավաքվեցին ու որոշեցին, թե ինչ անեն, որպեսզի այլեւս նման բան չկրկնվի: Նրանք որոշեցին փակել Կարծախ-Ախալքալաք մայրուղին`պահանջելով ոստիկանությունից գտնել եւ վերադարձնել անասուններին ու կենդանիներին, իսկ սահմանապահներին՝ լինել ուշադիր եւ թույլ չտալ, նման գողություններ:

Ժամը 12:00-ից բնակիչները փակեցին ճանապարհը: Կես ժամվա ընթացքում Թուրքիայից ժամանեցին առաջին 3 մեքենան: Սկզբում գյուղացիները թույլ չէին տալիս բեռնատարներին անցնել, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների խնդրանքով, եւ մտածելով, որ դա լուծում չէ, բաց թողնեցին այդ մեքենաները: Բեռնատարներն անցան: Չնայած բնակիչները կանգնած են ճանապարհին, սակայն նրանք բաց են թողնում ոչ հաճախ անցնող մեքենաներին:

6-7 բնակիչ գնացել են Ախալքալաքի Ոստիկանության բաժանմունք բանակցությունների: Ճանապարհին կանգնած բնակիչները սպասում են բանակցությունների արդյունքներին որոշելու, թե ինչ անեն»,- գրում է jnews.ge-ն:

Տպել
1756 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը