Որոշ փակագծեր կբացեմ, որոնք միջազգային սկանդալ կառաջացնեն. Անի Հովհաննիսյան

1.5 տարի բանտում անցկացրած «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, ով մի քանի օր առաջ է, ինչ ազատ է արձակվել, հայտարարում է, որ շարունակելու է պայքարը:

Անի Հովհաննիսյանը,  հիշեցնենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: 

Ազատության մեջ հայտնվելուց հետո Անի Հովհաննիսյանն առաջին հարցազրույցն է տվել «ՀԺ»-ին, որը ներկայացնում ենք ստորեւ.

- Անի, ինչպե՞ս անցավ մեկ ու կես տարին անազատության մեջ:     

- Անազատության մեջ անցկացրածս 1.5 տարին անցավ ամբողջովին պայքարելով, ես պայքարում էի ոչ միայն իմ  ազատության համար, այլ առաջին հերթին՝ խոսքի ազատության համար, որը ճնշելու համար էլ հենց ինձ տարել էին բանտ: Ես առաջին իսկ օրվանից հասկացել եմ, որ դա եղել է իմ նկատմամբ քաղաքական  հաշվեհարդար: Ես պայքարել եւ պայքարելու եմ ոչ միայն իմ անձի ազատության եւ անվտանգության համար, այլ նաեւ այս արատավոր երեւույթի բացառման համար, որպեսզի մենք Հայաստանում ունենանք այնպիսի վիճակ, որ յուրաքանչյուր լրագրող, լրատվամիջոց չունենա իր գլխին կախված վտանգ: 1.5 տարի ես պայքարել եմ:

Իսկ ի՞նչ պայմաններում եք ապրել «Աբովյան» ՔԿՀ-ում, ի՞նչ դժգոհություններ ունեք:

- ՔԿՀ-ում իմ պայմանները եղել են այնպիսին, ինչպիսին բոլոր կալանավորված անձանց պայմաններն են: Քանի որ չեմ կենտրոնացել քրեակատարողական հիմնարկի պայմանների վրա, կենտրոնացել եմ ինքս իմ պայքարի վրա, ուստիեւ կարող եմ ասել, որ այն պայմաններն են, ինչ պայմաններ  պետությունն ի վիճակի տրամադրել։

- Որպես լրագրող ի՞նչ կարող եք ասել այնտեղի վարքերի, բարքերի մասին: Ի՞նչպիսն էր նաեւ վարչակազմի եւ կին դատապարտյալների, կալանավորների հարաբերությունները:

- ՔԿՀ աշխատակազմը բոլորի նկատմամբ բավական ադեկվատ եւ նորմալ վերաբերմունք է ցույց տալիս՝  իրավաչափ եւ  մարդկային: Ես ՔԿՀ աշխատակազմի հետ կապված որեւէ դժգոհություն  չունեմ:

-1.5 տարի այնտեղ ինչո՞վ եք զբաղվել:

- Ես այդ ժամանակը ծախսել եմ  իմ ինքնազարգացման վրա,  օտար լեզուներ եմ սովորել, մի շարք գիտական ուղղություններ ուսումնասիրել՝ մասնավորապես տնտեսագիտական, ատենախոսությանս վրա եմ աշխատել, բավականին հետաքրքիր գրքեր կարդացել:  

- Հիմա  արդեն ազատության մեջ ինչո՞վ եք զբաղվելու, շարունակելո՞ւ եք ձեր լրագրողական գործունեությունը:

- Նախ՝ առաջին հերթին ես պայքարելու եմ իմ արդարացման համար: Հայաստանում բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո ՄԻԵԴ-ում եմ շարունակելու պայքարս: Իմ կալանավորման հենց առաջին օրվանից ես հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար՝  տարբեր կառույցների կողմից, քանի որ  իրենց ոչ դուրեկան թեմայի եմ անդրադարձել: Ես պայքարելու եմ ոչ միայն իմ անձի համար, այլ նաեւ նրա համար, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ զգա իրեն անվտանգ, մասնավորապես՝ այն մարդիկ, որոնք աշխատում են լրատվական ոլորտում: Փաստացի ստեղծվեց մի վտանգավոր նախադեպ, համաձայն որի յուրաքանչյուր լրատվամիջոցի խմբագիր, սեփականատեր կամ ուղղակի լրագրող կարող է հայտնվել իմ կարգավիճակում: Ստեղծվեց նախադեպ, որ եթե տվյալ լրատվամիջոցն անդրադառնում է ինչ-որ բարձրաստիճան մարդկանց կամ կառույցների ոչ ցանկալի թեմաների, ապա լրատվամիջոցի սովորական համագործակցության պայմանագիրը կարող են դարձնել քրեական հանցագործություն եւ բանտ ուղարկել իրենց ոչ ցանկալի ԶԼՄ-ի խմբագրին կամ լրագրողին։ Վերջին հաշվով, ես եւ Տիգրան Ուրիխանյանը համագործակցության մասին պայմանագիր ունեինք, պայմանավորվածություն ունեինք, այսինքն՝ դա իրավաչափ համագործակցություն էր: Բայց ստացվեց այնպես, որ կարող է  այդ կազմակերպությունը, կամ անձը ուղղակի հաղորդում տալ եւ այդ կերպ լրատվամիջոցին լռեցնելու համար խմբագրին տանեն բանտ:

Շարունակելու եմ իմ լրագրողական գործունեությունը: Նշեմ նաեւ, որ ինձ հետ կապ են հաստատել միջազգային որոշ լրատվամիջոցներ, որոնց հետաքրքիր է այս թեման, քանի որ այստեղ խոսքը գնում է լուրջ հարցի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին՝ այլ առհասարակ մամուլի ազատությանը: Որոշ ժամանակ անց ես որոշակի փակագծեր կբացեմ եւ կարծում եմ, որ դա կարող է տալ միջազգային սկանդալի առիթ: Ես ի սկզբանե միշտ ասել եմ, որ չեմ ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ վարկաբեկվի միջազգային հարթակներում, քանի որ արդեն այն երեւույթը, որ մամուլի նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում՝ վատ է: Կարծում եմ՝ պետք է պայքարել եւ հասնել նրան, որ ոչ թե նման երեւույթների մասին մենք չխոսենք, այլ հակառակը՝ նման երեւույթներ լինելու դեպքում պայքարենք եւ հասնենք նրան, որ այլեւս դրանք չկրկնվեն: Բնականաբար, ես զբաղվելու եմ նաեւ այն հարցերով, որպեսզի այս խնդրի առջեւ չհայտնվեն այլ լրատվամիջոցներ, պայքարելու եմ նրա համար, որպեսզի իմ դեպքը նախադեպ չդառնա եւ կանխվի այս արատավոր պրակտիկայի շարունակումը:

- Ձեր ձերբակալությունը շատերի կապեցին «Անալիտիկ» կայքում հրապարակված մի հոդվածի հետ, համաձայն որի ՎՏԲ բանկի բաժնետերի մեջ կան նաեւ ադրբեջանցի սեփականատերեր: Արդյո՞ք, ըստ ձեզ, սա է հենց ձեր ձերբակալության պատճառը հանդիսացել:

- Ես դատարանում էլ եմ ասել, բացի դա բազմիցս հայտարարել եմ դրա հետ կապված. ես անդրադարձել եմ ՎՏԲ-ում առկա ադրբեջանական կապիտալի հարցին: Սկսած ոստիկանությունից վերջացրած Հատուկ քննչական ծառայությունով եւ մնացած բոլոր մարմիններով, աշխատեցին իմ դեմ: Այսինքն՝ իմ դեմ աշխատել է մի ամբողջ համակարգ, ինձ լռեցնելու համար: Ինչ վերաբերում է ադրբեջանական կապիտալին, ապա դա անգամ ՎՏԲ-ի աշխատակիցները հաստատեցին: Ինձ համար վիրավորական է, երբ ես բանտում լսեցի, որ Հայաստանում մարդիկ մտահոգվում են, թե ինչու են թույլ տվել ադրբեջանական մի քանի կիլոգրամ խնձոր ներմուծել, եւ ինչու պետք է մենք այդ խնձորների վաճառքից ստացված գումարներով օգուտ տանք Ադրբեջանին։ Ես չեմ ցանկանում վիրավորել որեւէ մեկին, բայց միայն հիվանդ մտածողություն ունեցող հասարակությունը կարող է մի քանի կոպեկի համար մտահոգվել այն դեպքում, երբ դրա կողքին մենք ունենք մի կառույց, որը տարեկան կտրվածքով միլիոններ է ուղարկում Ադրբեջան: Փաստացի, մենք ինքներս Հայաստանում օգտվելով այդ կառույցից՝ այդ գումարները ուղղորդում ենք դեպի Ադրբեջան: Եթե այս հարցը շատ ավելի անկարեւոր էր, քան այդ մի քանի կիլոգրամ խնձորը, ապա ես այստեղ տեսնում եմ մտածելակերպի խնդիր: Ես որպես լրագրող բարձրաձայնել եմ այդ հարցը, ինչի հետեւանքով հայտնվել եմ բանտում: Սա այն հարցն է, որ միայն ինձ չպետք է մտահոգի: Ես չեմ վախեցել եւ չեմ էլ վախենում, այն ինչի համար ես պայքարել եմ բանտում հիմա էլ եմ պայքարում։  Մարդիկ հանկարծ չմտածեն, թե ինձ լռեցնելու համար պետք է նորից բանտ տանեն, ես չեմ վախեցել, չեմ վախենում եւ չեմ էլ վախենալու։ Ես խնդիր չունեմ, եթե դա է նրանց աշխատելաոճը եւ պետք է նորից ինձ լռեցնելու համար բանտ տանեն, թող տանեն: Ես միայն իմ անձի ազատության համար չեմ պայքարել, հակառակ դեպքում նախաքննական մարմնի  կողմից ստացած  տարբեր առաջարկներից մեկն ընդունելու պայմանով՝ վաղուց ազատության մեջ կլինեի, բայց ես նախ եւ առաջ ճնշման միջոցով ԶԼՄ-ին լռեցնելու փորձի բացասական երեւույթի դեմ եմ պայքարում։  

- Այսինքն՝ ձեզ ազատելու դիմաց առաջարկնե՞ր են եղել:

- Այո եղել են, որոնց մասին հետագայում ավելի մանրամասն կխոսեմ։

- Իսկ ի՞նչ դերակատարում ուներ Տիգրան Ուրիխանյանը: Նա արդեն մի քանի ամիս անց հայտարարեց, որ ներել է ձեզ:

-Նա որպես գործիք է օգտագործվել: Ի՞նչ ասեմ ես նրա մասին, ինքը որոշել է, որ պետք է օգտագործվի որպես գործիք, օգտագործվել է: Բոլորի համար էլ դա պարզ է, թող գնահատականն էլ հասարակությունը տա։

- Ձեր նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրվե՞լ է:

-Իմ ունեցած տեղեկություններով, ես եղել եմ միակ կին կալանավորը, ում զանգերի  տեսակցությունների, նամակագրության եւ հարազատների հետ շփման վրա 9 ամիս արգելանք է դրվել: Սա խոսում է մարդուն ուղղակի տոտալ լռեցնելու փորձի մասին: Հայաստանում կնոջ նկատմամբ նման ճնշման նախադեպ, իմ տեղեկություններով, չի եղել։

Տպել
16659 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան