Գրագիտության պակաս ունեցող դաստիարակը երեխայի մեջ ռազմահայրենասիրություն է սերմանում

Երեւանում մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողը երեկ գրառում էր արել համացանցում, որից պարզ էր դառնում, որ այդ հաստատություններում երբեմն տարվում են ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Նա ներկայացրել էր «Կռիվ ենք գնում ախպերս ու ես երգի» տեքստը, որը մանկապարտեզում տվել են՝ 4-5 տարեկան երեխային սովորեցնելու համար: Նրա հորը հետաքրքրում էր, թե հոգեբանի կարծիքով՝ նման երեւույթը որքա՞նով է նորմալ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալած քննարկումներում դրանք համարվում էին անընդունելի ու հակամանկավարժական: Բայց որքան էլ անսպասելի էր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը որեւէ խնդիր չի տեսնում, երբ մանկահասակ երեխաներին սովորեցնում են նման բնույթի բանաստեղծություններ կամ երգեր:

Նա չի կարծում, թե այդպիսով մանկապարտեզից սկսած երեխաների մեջ ատելություն է սերմանվում կամ թե` կարող է փոքրիկների համար վտանգավոր լինել նրանց պատերազմի, մահվան, թշնամու վերաբերյալ թեմաներով ծանրաբեռնելը:

«Դա հայրենասիրական դաստիարակություն է, զինվորի դաստիարակություն է: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այլ կերպ չի լինում, թշնամու նկատմամբ սեր կամ հումանիզմ չեն քարոզում»,- պատասխանեց հոգեբանը: Ընդ որում, նա նշում է, որ այդպիսի դաստիարակությունը որքան շուտ լինի, այնքան լավ:

«Եթե Ֆինլանդիայում ապրեինք, կարող էինք մեզ թույլ տալ, որ մեր երեխաները սիրեին թուրքերին ու ցանկացած ազգի, բայց մենք մի երկրում ենք, որը կռվի մեջ է, իսկ թուրքերի նույնիսկ մանկական խաղերում է հայերին սպանելը կարեւորագույն սյուժե»,- նշեց հոգեբանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ հոգեբանության մեջ այդ հարցում ճիշտ ու սխալը սերտորեն կապված է տվյալ երկրում առկա քաղաքական եւ այլ իրավիճակի՞ հետ, Սամվել Խուդոյանը պատասխանեց. «Այո, պիտի դաստիարակվի երկրին պիտանի մարդ: Պատերազմի ժամանակ երեխաների խաղերը, երգերը ֆաշիստներին ոչնչացնելու մասին էին, իսկ մենք հիմա պատերազմի մեջ ենք»:

Հ.Գ. Ծնողի հրապարակած երգի տեքստից պարզ է դառնում նաեւ, որ մանկապարտեզում աշխատում են գրագիտության պակաս ունեցող մարդիկ: Երգը թղթին է փոխադրվել բազմաթիվ ուղղագրական սխալներով: Իսկ կետադրությունն ընդհանրապես բացակայում է՝ թերեւս անհամար սխալներ թույլ տալու մտավախությունից ելնելով:  

Տպել
6033 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան