Մխիթարյանն այլեւս երբեք չպետք է խաղա, եթե այսպես է խաղալու. կիսապաշտպանից նորից դժգոհ են

Հերթական անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է փորձագետների ու թիմի երկրպագունների քննադատություններին: Այս անգամ նրանց դուր չեն եկել ֆուտբոլիստի գործողություններն Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում: Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տանտերերը հաղթանակ տոնեցին Ալվարո Մորատայի՝ 55-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Մխիթարյանն իր խաղով չտպավորեց եւ փոխարինվեց 62-րդ րոպեին:

Ըստ փորձագետների ու երկրպագուների՝ «կարմիր սատանաների» թույլ տեղը երեկվա խաղում կիսապաշտպանությունն էր եւ հատկապես հայ ֆուտբոլիստը: «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը, որն այժմ աշխատում է որպես ֆուտբոլային վերլուծաբան, կարծում է, որ ՄՅՈՒ-ի համար Մխիթարյանի հետ խաղալը նույն բանն էր, ինչ 1 ֆուտբոլիստ պակաս ունենալ:

«Կարծում եմ՝ «Մանչեստեր Յունայթեդը» կարող էր եւ 10 հոգով խաղալ, դա նույն բանը կլիներ, ինչ Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերելը: «Չելսին» բավական շատ ազատ գոտիներ ուներ»,- ասել է նա:

Մի շարք երկրպագուներ «ազնվականներից» կրած պարտությունից հետո ցանկանում են, որ Մխիթարյանը չլինի թիմի մեկնարկային կազմում: Բրիտանական լրատվամիջոցները մեջ են բերում որոշ երկրպագուների խոսքեր:

«Մխիթարյանը հիմա չպետք է լինի մեկնարկային կազմում, եւ կարծես թե, նա ինքն էլ դա շատ լավ գիտի»,- գրել է երկրպագուներից մեկը:

«Մխիթարյանը մտահոգությունների առիթ է տալիս կրկին: Եթե նույնիսկ դու վատ հանդիպում ես անցկացնում, նվազագույնը պետք է կատարես քո պաշտպանողական պարտականությունները եւ գնդակ պահես»,- գրել է մեկ այլ երկրպագու:

«Հաշվի առնելով Մխիթարյանի խաղը՝ կարելի էր նույնիսկ 10 ֆուտբոլիստով խաղադաշտ դուրս գալ: Դժվարանում եմ հիշել՝ երբ է նա վերջին անգամ լավ խաղ անցկացրել»,- գրել է մյուս ֆուտբոլասերը:

«Մխիթարյանն այլեւս երբեք չպետք է խաղա, եթե պատրաստվում է այսպես խաղալ՝ կորցնել լավ հնարավորությունները եւ այսքան կաշկանդված լինել կարեւոր հանդիպումներում: Հիասթափություն է, սարսափելի է»,- գրել է եւս մեկը:

Մխիթարյանի խաղից փորձագետներն ու երկրպագուները դժգոհություն էին արտահայտել նաեւ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղից (0:0) եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ եւ 4-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ խաղերից հետո, որոնցից մեկում ՄՅՈՒ-ն հաղթել էր 1:0, մյուսում՝ 2:0 հաշվով:

Տպել
4721 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը