Որքանո՞վ է արժանահավատ 3,5% գնաճի տվյալը. Փաշինյան

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց, որ կառավարությունը հաշվարկել է, որ 2018 թվականին ունենալու ենք 3,5% գնաճ, ապա հետաքրքրվեց.

«Ինչքանո՞վ է արժանահավատ այս տվյալը, քանի որ ԵԱՏՄ մտնելուց հետո որոշակի գնաճային ճնշումները մեծանալու են եւ լայն սպառման ապրանքները թանկանալու են»,- հարցրեց Փաշինյանը:

Ջանջուղազյանն էլ նշեց, որ պատգամավորը հավանաբար դեֆիլյատորը նկատի ունի 3.5 տոկոս ասելով, քանի որ նախագծով գնաճը նախատեսվում է 4 կամ պլյուս-մինուս 1.5 տոկոսի միջակայքում։

«Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ արժանահավատ են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»,- ասաց Ջանջուղազյանը։

Փաշինյանն էլ, շարունակելով իր հարցադրումները, հետաքրքրվեց.

«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, ապրանքների թանկացման պայմաններում պատճառահետեւանքային կապ կա՞, թե՞ ոչ, քանի որ փորձագետները ասում են` կա»,- ասաց պատգամավորը:

Ջանջուղազյանը նշեց, որ փորձագետների կարծիքներին դժվար է արձագանքել, քանի դեռ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում է:

Տպել
3069 դիտում

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության վարչության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած