Լավրովին զայրացրել է Լապշինին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը

03/11/2017 schedule17:45

Ադրբեջանում բանտարկված ու այդ երկրից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով աջակցել բլոգերին Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Արցախում դատապարտված դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հետ փոխանակման հարցում:

Լապշինի խոսքերով՝ Ադրբեջանը փորձել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ նշելով, որ Հայաստանի հետ երկու «դիվերսանտ-զբոսաշրջիկների» արտահանձնման մասին բանակցություններում աջակցությունը կարագացնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը:

«ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան անձի խոսքերով՝ այս իրավիճակը զայրացրել է անձամբ Սերգեյ Լավրովին եւ արդյունքում Ադրբեջանի այդ առաջարկը մերժվել է: Ռուսներն ընդհանրապես չէին կարող հասկանալ եւ ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ-ի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը, որի քաղաքացի ես չեմ, իմ համար բանտից արտահանձնի մարդասպաններին: Ավելի ուշ իրավիճակը ներկայացվել է Իսրայելի իշխանություններին, որոնք նույնպես վրդովվել են Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ, բայց ի տարբերություն ՌԴ-ի, դժգոհությունը հրապարակավ չեն հայտնել»,- գրել է Լապշինը:

Բլոգերը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների այդ ծրագրի մասին իրեն առաջին անգամ հարցաքննությունների ժամանակ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչ, արդարադատության ավագ խորհրդական Քամալ Թալիբովը, իսկ ավելի ուշ այդ մասին գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լապշինը նշել է, որ ցնցվել է Ադրբեջանի գործողությունների անհեթեթությունից: «Ես առանց այդ էլ ինձ այնտեղ աֆղանական Թալիբանի պատանդ էի զգում, դրան ավելացան նաեւ ինձանով առեւտուր անելու փորձերը»,- գրել է Լապշինը:

Բլոգերը Ռուսաստանին եւ Իսրայելին շնորհակալություն է հայտնել սկզբունքայնության համար, իսկ Հայաստանին շնորհակալություն է հայտնել, որ չի տրվել ճնշումներին:

«Զուտ մարդկային առումով ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ փախստական են դարձել Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով, ինչպես եւ Բաքվից, եւ Սումգաիթից հազարավոր հայեր: Ես հասկանում եմ այդ մարդկանց ցանկությունը տեսնել իրենց ծնողների գերեզմանները: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին որպես զբոսաշրջիկ այցելել, իսկ Հայաստանը նույնը թույլ չի տալիս ադրբեջանցիներին»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ դա, սակայն չի նշանակում, որ պետք է ավտոմատներով զինված անցնել շփման գիծը եւ «կրակել իրենց նկատած սովորական մարդկանց վրա»:

«Դա արդեն զբոսաշրջություն չէ, ես ձեզ կասեմ՝ որպես տարիների փորձով զբոսաշրջիկ: Դա ջիհադ է»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ.1968 թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960 թ.), եւս մեկ դիվերսիան` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Վերջինիս դին հայկական կողմն արդեն հանձնել է Ադրբեջանին:

Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիեւը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն եւ զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւը` 22 տարվա ազատազրկման:

Տպել
2406 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է