Ադրբեջանում նոր հիստերիա է սկսվել՝ Երեւանը սպառնում է պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Կարսը

Երեւանում ուղիղ հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը կարող է ճիշտ այնպիսի թիրախ դառնալ, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, թե Հայաստանում նման տրամադրությունների տարածմանը նպաստում են նաեւ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները: 

Նշվում է, օրինակ, ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը «Первый информационный»-ին, որում նա հայտարարել է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մրցակից է Հայաստանի եւ Ռուսաստանի համար, քանի որ դրանով ծրագրվում է բեռներ, ուղեւորներ փոխադրել՝ շրջանցելով Հայաստանին եւ Ռուսաստանին: Այդ նոր երկաթուղու բացումը Զատուլինը Երեւանի եւ Մոսկվայի համար մարտահրավեր է համարել: 

Մեջբերվում է նաեւ Ջավախքից Վահագն Չախալյանի հայտարարությունը, թե ոչ ոք չի կարող խանգարել երկաթգծով հայկական բեռների փոխադրմանը եւ, որ Ջավախքի հայերը փորձել են խանգարել երկաթգծի շինարարությանը՝ հրաժարվելով վաճառել դրա ճանապարհին ընկած իրենց հողերը: 

Այս ամենին ադրբեջանական մեդիան ավելացրել է ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ստանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա կոպիտ ակնարկ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարող է թիրախ դառնալ Հայաստանի համար:  

Տպել
2738 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ