Մանկապարտեզում մեծաքանակ խմբերը հարկավոր են որպես եկամտի աղբյուր

Երեւանի քաղաքապետարանն այս ամբողջ ընթացքում կարծես չտեսնելու եւ չլսելու տվեց Երեւանի 32 մանկապարտեզի շուրջ ծագած սկանդալը. քաղաքային իշխանություններն, ըստ էության, անարձագանք թողեցին մի խնդիր, որը մի լրատվամիջոցից մյուսն անցավ, խանգարեց մանկապարտեզահասակ երեխաներ ունեցող ծնողների անդորրը:

Քաղաքապետարանը թեմային անդրադարձավ միայն այն դեպքում, երբ լրագրողներից ստացավ գրավոր հարցումներ, եւ տրամադրեց կցկտուր պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ համար 32 մանկապարտեզի սաներից մեկի ծնողն ահազանգել էր, որ երեխան մասնավոր մանկապարտեզից այստեղ տեղափոխվելուց օրեր անց ենթարկվել է հոգեբանական լուրջ սթրեսի եւ հիմա այցելում է հոգեբանի: Ծնողը նշել էր, որ մանկապարտեզում, օրինակ, դանդաղ ուտող երեխաներին վախեցնում են, թե նրանց կսրսկեն, լացողներին սպառնում են, թե ծնողները չեն գա: Պարզվեց նաեւ, որ նախակրթական այս հաստատության խմբերում ընդհուպ մինչեւ 56 երեխա կա:

Մեր գրավոր հարցմանը քաղաքապետարանից մեկ շաբաթ անց տրամադրված պատասխանում ոչինչ չկա այն մասին, թե ինչպես է պատահել, որ հնարավոր է դարձել մի խմբում 56 երեխա ընդգրկել կամ արդյո՞ք այդ մասին քաղաքապետարանում տեղյակ չեն եղել:

Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցերը եւ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից փոխանցված պատասխանը:

Հարցում

- Ի՞նչու է մանկապարտեզը գործում անթույլատրելի ծանրաբեռնվածությամբ (մեր հաշվումներով, այստեղ յուրաքանչյուր խմբում սաների միջին թիվը 48 է):

- Մինչեւ խնդրի հանրային հնչեղություն ստանալը քաղաքապետարանում տեղյա՞կ էին առկա իրավիճակի մասին:

- Սաներից մեկի ծնողը բարձրաձայնել էր, որ մանկապարտեզում դանդաղ ուտող երեխաներին սպառնում են սրսկել, լացողներին վախեցնում են, որ հայրն ու մայրը չեն գա նրանց ետեւից: Այս պնդումներից հետո քաղաքապետարանն ուսումնասիրություն անցկացրե՞լ է՝ պարզելու համար, թե նշված մանկապարտեզում ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է կազմակերպվում երեխաների հետ աշխատանքը, եւ եթե այո, ապա ինչ եզրակացություն է ստացվել:

- Հոկտեմբերի 1-ի դրությամբ քանի երեխա կար Երեւանի համար 32 մանկապարտեզում եւ նրանցից քանիսի համար էր ծնողը վճարում, այդ թվում՝ երեխային երկար պահելու եւ օտար լեզուների դասընթացներին մասնակցելու նպատակով (այս տվյալները հետաքրքիր էին՝ հասկանալու համար՝ որքանով է հիմնավոր տպավորությունը, որ մեծաքանակ խմբերը ձեւավորվել են՝ քաղաքապետարանի ծախսերը որոշակիորեն փոխհատուցվելու նպատակով: Հայտնի է, որ Երեւանում հաշվառված փոքրիկների համար մանկապարտեզն անվճար է, այսինքն՝ վճարվում է համայնքային բյուջեից, բայց նախակրթարաններում կան նաեւ վճարովի ծառայություններ: Բացի այդ, մարզի հաշվառում ունեցող երեխաների ծնողները նույնպես վճարում են,-խմբ.):

- Մանկապարտեզներում մինչեւ ժամը քանի՞սն են պարտավոր պահել երեխային եւ ի՞նչու են համար 32-ում փոքրիկներին մինչեւ 17:00-ն պահելու համար ծնողներից հավելյալ պահանջում ամսական 6 հազար դրամ:

- Երեւանի ուրիշ ո՞ր մանկապարտեզներում է, որ խմբերում կան թույլատրելիից ավելի քանակով երեխաներ:

- Համար 32 մանկապարտեզում սրանից հետո շարունակելո՞ւ է խմբերում պահպանվել երեխաների՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ եղած քանակը:

- Եթե այլ մանկապարտեզներում եւս թույլատրելիից ավելի մեծ թվով երեխաներ կան, ապա որքա՞ն է դա շարունակվելու:

- Ո՞րն է երեխաների առավելագույն թիվը, որն այսօրվա դրությամբ կա Երեւանում գործող մանկապարտեզների մեկ խմբում:

 Հարցման պատասխանը

«Երեւանի h.32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի եւ Երեւանի ենթակայության  մանկապարտեզների տարիքային  խմբերում երեխաների հաճախելիությունը չի նույնականացվում ցուցակային թվի հետ: Հաստատությունների խմբերի բեռնաթափման գործընթացը կարգավորման փուլում է: Վերոնշյալ մանկապարտեզի նախկին սան Արեն Հարությունյանի ծնողի բարձրաձայնած հարցի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ ծնողները եւ աշխատակիցները հանդիպման ժամանակ փաստել են դաստիարակ Նունե Մարգարյանի՝ երեխաների նկատմամբ ունեցած սիրո, հոգատար եւ ջերմ վերաբերմունքի մասին, որը վայելում է ծնողների հարգանքը եւ վստահությունը:

Ինչ վերաբերում է մանկապարտեզում իրականացվող օտար լեզուների կամ այլընտրանքային ծառայությունների կազմակերպմանը, տեղեկացնում եմ, որ դրանք իրականացվում են հաստատության եւ ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ ծնողի ցանկությամբ եւ ընտրությամբ: Դա նշանակում է, որ ծնողը վճարում է ծառայությունների դիմաց այնքան, որքան ամրագրվել է պայմանագրով: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մանկապարտեզներում երեխաների պահման տեւողությունը սահմանված է ժ.8:30-ից մինչեւ ժ.17:30-ը: Հ. 32 մանկապարտեզում ժ.17:30-ից  հետո ծնողների խնդրանքով կազմակերպվում է այլընտրանքային ծառայություն՝ երկարօրյա խումբ, որը գործում է մինչեւ ժ.18:30:

Ամփոփելով՝ հասկանալի է դառնում, որ քաղաքապետարանում տեղյակ են եղել, որ համար 32 մանկապարտեզում անխղճորեն շատ երեխաներ կան, եթե անգամ նրանք երբեմն բացակայում են: Գիտեն նաեւ, որ դա այդ առումով եզակի հաստատություն չէ: Այստեղից, ինչպես տեսանք, խուսափում են պատասխանել նաեւ վճարումների մասին հարցին, ինչն, ըստ էության, հիմնավորում է, որ հետապնդվում է հավելյալ գումարներ ստանալու նպատակ:

Տպել
6826 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան