43 միլիարդը տալիս եք Երեւանին, մնացորդն էլ մյուս մարզերին. Վարդան Ղուկասյանը դժգոհեց

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար 2017 թվականի բյուջեով տրամադրվել էր 6.9 մլրդ դրամ, իսկ այս տարի նախարարությանը կտրամադրվի 10.9 մլրդ դրամ՝ 23 ծրագրերի իրականացման համար, որոնցից 13-ը նոր նախաձեռնություններ են, խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Բնապահպանության նախարարությանը կտրամադրվի 4.9 մլրդ դրամ, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ 56.3 մլրդ դրամ, որից 43.7 մլրդ դրամը կտարամադրվի Երեւանին։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դժգոհություն հայտնեց առ այն, որ Երեւանին չափից շատ հատկացում է կատարվում. «56.3 մլրդից ավելի, քան 43 մլրդը տրամադրվում է Երեւանին, իսկ մնացած մարզերին, քաղաքներին ու գյուղերին տակի մնացածն է մնալու։ Տարբերությունը շատ մեծ է, դրա համար երկիրը համաչափորեն չի զարգանում ու արտագաղթը ավելի շատ է մարզերից ու գյուղերից», - նշեց պատգամավորը։

Փոխնախարարն էլ նկատեց, որ բաշխումները կատարվում են համահարթեցման դոտացիաների օրենքների համաձայն. «Օրինակ, այն բյուջեն, որը մետրոպոլիտենի համար է նախատեսված, չենք կարող ծախսել այլ տարածաշրջանների համար։ Այդ միջոցները Երեւանին բնորոշ ծրագրերի համար են, որոնք պատվիրակվել են Երեւանին, հակառակ դեպքում դրանք կպատվիրակվեին այլ մարզերի», - նշեց Ջանջուղազյանը։

Վարդասն Ղուկասյանն էլ հակադարձեց. «30 տարի լսում ենք, որ սոցիալապես անապահով խավը Շիրակում ու Գյումրիում է գտնում», ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ հատկացումները օրենքի շրջանակներում են կատարվում եւ այդ առաջարկներով ավելի ճիշտ կլինի կառավարությանը դիմել։

Տպել
5132 դիտում

Ունենալով բավական փորձառություն, քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.7 հա տարածք