«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մտահոգված են Յոհաննես Հանի հարցազրույցից

Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք վտանգված է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորոգրումը:

«Վերջերս մեր մամուլում իրարամերժ հրապարակումներ եղան, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կձգձգվի եւ այդ ամենը լրատվամիջոցները գրում էին հղում անելով ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանին»,- հարցրեցին ԲՀԿ-ական պատգամավորները, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ավելացրեց, որ վերլուծաբաններն արդեն կասկածի տակն են դրել այն, որ ստորագրումը իրականություն կդառնա:

«Հայաստանը եւ Եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը: Ինչ վերաբերվում է այդ հարցազրույցին, ապա ասեմ, որ նա իր խոսքում ասում է, որ այդ համաձայնագիրը կստորագրվի գագաթաժողովին կամ դրա շրջանակներում: Այլ բան է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ այլ կերպ են մեկնաբանվել: Ինչպես հանրապետության նախագահն է նշել՝ մենք պատրաստ են ստորագրել համաձայնագիրը, իսկ եվրոպական կողմն էլ ասում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի: Ես չգիտեմ ինչ անեմ, որ ձեր կասկածները փարատեմ»,- պատգամավորներին ի պատասխան ասաց փոխնախարար Կարեն Նազարյանը:

Տպել
3028 դիտում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն