Ռուզաննա Խաչատրյանը իմ գործընկերոջ կինն է, Վիգեն Սարգսյանն էլ իմ ընկերն է. Շարմազանով

Հայաստանի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի հեռակա «պատերազմի» մասին armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

- Պարոն Շարմազանով, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում Հայաստանի նախկին Պնախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ակտիվ գրառումներ է կատարում: Մեկ անանուն մատնանշում է մի  բարձրաստիճան պաշտոնյայի, ով ժամանակին հոր շրջապատի օգնությամբ խուսափել է բանակից, մեկ ասույթների շարք է թողարկում...Ի՞նչ եք կարծում, ու՞մ մասին է գրում Ռուզաննա Խաչատրյանը: Հասարակական կարծիք կա, որ այն գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի մասին է:

- Նախ՝ ես ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցում չկամ, իսկ երկրորդը՝ մի հատ լավ դասախոս ունեի, Աստված հոգին լուսավորի, ուսանողներին ասում էր՝ ուղեղդ ափսոս է, որպեսզի անպետք ինֆորմացիայով լցնես, այն աղբաման չէ, որ ամեն ինչ լցնենք: Ես էլ հիմա իմ ուսանողներին եմ տալիս այս խորհուրդը: Ես ժամանակ չունեմ նման նյութեր կարդալու եւ դրանք մեկնաբանելու համար: Ես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, ինձ լուրջ հարցեր տվեք: Բյուջեի նախագիծ կա, ընդդիմություն-իշխանություն կա, Ղարաբաղի հարց կա...Ճիշտն ասած, ոչ էլ կարդացել եմ ձեր կողմից նշած տիկնոջ գրառումը:

- Ճանաչո՞ւմ եք Ռուզաննա Խաչատրյանին:

- Այնքանով, որ նախկին նախարար պարոն Օհանյանի կինն է:

- Ինչպե՞ս կբնութագրեք նրան: Առիթ ունեցե՞լ եք հետը շփվելու:

- Առիթ ունենալ ի՞նչ է նշանակում: Պարտավո՞ր եմ ես բոլոր պաշտոնյաների կանանց ճանաչել: Ճանաչում են այնքանով, որ իմ գործընկերոջ կինն է: Ես իմ բոլոր գործընկերների կանանց պարտավոր չեմ ճանաչելու: Ես այն գործիչը չեմ, որ պետք է կենցաղային զրույցներ անեմ:

- Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումները հաջորդեցին նրան, երբ Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է նաեւ տարկետման իրավունքը: Կապ չե՞ք տեսնում:

- Ես իմ կարծիքն արդեն ասել եմ այդ օրենքի վերաբերյալ: Ընդդիմադիր իմ գործընկերներն ասել են, պաշտպանության նախարարն ասել է: Ես այդ հարցի շուրջ սպառիչ խոսել եմ:

- Խոսքն այն մասին է, որ այդ գրառումը հաջորդեց օրենքի նախագծին:

- Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում եւ կարող են նրանք օրվա մեջ 20 անգամ գրառում կատարել: Չեմ կարծում, որ ԱԺ փոխնախագահը պետք է նստի եւ 3 միլիոնի գրառումներին պատասխանի:

- Պարոն Շարմազանով, երեկ հայտի դարձավ, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գլխավոր զինկոմին գրություն է ուղարկել, խնդրել պաշտոնապես ներկայացնել, թե Վիգեն Սարգսյանը ի՞նչ հիմքերով է տարկետում ստացել: 

- Ես Հայաստանի գլխավոր զինկոմը չեմ, որ կարողանամ պարոն Փաշինյանի հարցին պատասխանեմ, ում որ դիմել է՝ նա էլ կպատասխանի: Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, իմ գաղափարական ընկերն է, ինչպես ամբիոնից եմ ասել՝ ես սատարում եմ նրա «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը:

- Իսկ որպես ՀՀԿ-ի խոսնակ ի՞նչ կարծիք ունեք նրա լրագրողների հանդեպ ունեցած վերաբերումքի մասին:

- Ի՞նչ է եղել, նա շատ բարեկիրթ շփվում է:

- Աժ-ում անտակտ անվանեց:

- Դե, եթե մարդիկ անտակտ են.. դե այնպես չէ, որ լրագրողներն էլ առավոտից իրիկուն իշխանություններին գովաբանելով ման են գալիս: Նրանց հոդվածները կոռեկտության սահմաններու՞մ են:

- Ասացիք՝ դե, եթե մարդիկ անտակտ են...այսինքն՝ համամի՞տ եք Վիգեն Սարգսյանի հետ:

 -Ես չգիտեմ նա ինչ է նկատի ունեցել, բայց այս կյանքում հրեշտակներ չկան:

Տպել
15983 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին