Ջավախքում տարակուսած են՝ ո՞վ կլինի առաջնորդական նոր փոխանորդը. Արտյուշ Գրիգորյան

02/11/2017 schedule21:36

Ջավախքում ձեւավորվել է կարծիք, թե առաջնորդական փոխանորդի՝ աշխատանքից ազատումը կապվում է Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրավիճակի հետ, քանի որ փոխանորդի աշխատանքից ազատմանը նախորդել էր եկեղեցու հետ կապված միջադեպը: Այժմ, սակայն, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի խոսքով, դժվար է կապը հերքել կամ հաստատել։

«Պետք է նշել, որ հոգեւոր սպասավորների փոխատեղումներ Հայ առաքելական եկեղեցում կատարվում են, բայց կոնկրետ այս դեպքի հետ կապված դրդապատճառները հստակ չեն, եւ ըստ երեւույթին, որոշակիորեն հստակ կլինեն, երբ պարզ դառնա, թե ինչ ճակատագիր է սպասվում Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի փոխանորդությանն ընդհանրապես»,- ասել է Գրիգորյանը, գրում է haydzayn.am-ը: 

Նրա խոսքով, հարցը երկու մասից է բաղկացած․ մեկը կոնկրետ Բաբկեն վարդապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցն է, եւ երկրորդը՝ Սամցխե- Ջավախքի եւ Ծալկայի առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագիրը։ «Վիրահայոց թեմի առաջնորդը փոխանորդին աշխատանքից ազատելը կապում է կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների հետ, բայց քանի որ Վազգեն սրբազանը համատեղ ժողովից հետո հայտնել էր, թե ինքն է զբաղվելու, մինչեւ տեսնեն ինչ կլինի, ջավախքցիների մեջ առաջացել է առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագրի հետ կապված տարակուսանք եւ մտահոգություններ»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջնորդական փոխանորդի նոր թեկնածուի մասին տեղեկություններ չկան, իսկ ջավախքցիները կոչով ու հայտարարություններով դիմել են Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը եւ սպասում են արձագանքի։

«Բարձր հարգանք ունենալով Բաբկեն վարդապետի հանդեպ՝ չեմ կարծում, որ խնդիրը պետք է քննարկել միայն անձի մակարդակում։ Ու առհասարակ, անհասկանալի է՝ այս հարցը ինչու է հենց հիմա քննարկվել, երբ Ջավախքի շուրջ կատարվում են ավելի ուշագրավ իրադարձություններ»։

Անդրադառնալով Փոխանորդության վերացման հավանականությունը՝ Գրիգորյանը նշել է, որ Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում 50-60 գործող հայ առաքելական եկեղեցիներ կան եւ, բնականաբար, փոխանորդության կազմալուծումը հոգեւոր կյանքի վրա խիստ բացասաբար կանդրադառնա։ «Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը քիչ բան չի արել Ջավախքում հոգեւոր կյանքի զարգացման համար։ Կարծում եմ՝ կան բոլոր հիմքերը, որպեսզի ոչ միայն փոխանորդությունը չկազմալուծվի, այլեւ Ջավախքն ունենա առանձին թեմ»,- եզրափակեց Արտյուշ Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգեւոր սպասավորների եւ պաշտոնեության համատեղ ժողով, որի ժամանակ պարզ է դարձել՝ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: 

«Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ»,- ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ պատասխանելով Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի արդեն նախկին ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյան աշխատանքից ազատվելու եւ Գումբուրդոյի միջադեպի միջեւ հնարավոր կապի մասին հարցին: 

Տպել
3005 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին