Գոտեպնդիչ, բայց անիրական պատկեր. որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այսպիսի տվյալներ

Մոսկվա կատարելիք այցից առաջ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ներին եւ բնականաբար խոսել է հայ-ռուսական հարաբերությունների աննկարագրելի զարգացման ու նաեւ այդ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու մտադրությունների մասին:

Հուսադրող պատկեր է նկարագրել Սերժ Սարգսյանը հատկապես տնտեսական հարաբերությունների ներկայի եւ ապագայի վերաբերյալ: Կարելի է ասել՝ գոտեպնդիչ: Մի քիչ էլ սպասենք ու վերջ՝ ռուսական շուկան ողողվելու է հայկական արտադրանքով: Ոնց ենք այդքանը արտադրելու՝ դժվար է ասել: 

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդում ենք այս նպատակները, այսինքն` ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը: Անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են 40 տոկոսով: Այս տարի ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, սակայն կազմում են ավելի քան 35 տոկոս: Հայաստանում լավ տեմպերով զարգացնում ենք նաեւ ջերմոցային տնտեսությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը «ՌԻԱ նովոստի» պարբերականին:

Որտեղի՞ց են այդ ցուցանիշները հայտնվում Սերժ Սարգսյանի մոտ՝ մնում է անհայտ: Այդ ի՞նչ 35 տոկոս արտահանման աճի մասին է խոսքը: Փորձենք պարզել: Ռուսական ԶԼՄ-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանը չի նշել, թե կոնկրետ ինչ նկատի ունի՝ ասելով «գյուղատնտեսական արտադրանք»: Կարող է լինել երկու տարբերակ: Կամ խոսքը զուտ գյուղմթերքի մասին է, կամ էլ գյուղմթերքը եւ դրա վերամշակված արգասիքները՝ միասին: Այսինքն, օրինակ՝ սմբուկ եւ սմբուկի խավիար:

ՀՀ մաքսային ծառայության շտեմարաններում այս տարվա առաջին կիսամյակի արտահանումներին վերաբերող վիճակագրությունից պարզ երեւում է որ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ արտահանվել է 30 մլն դոլարի գյուղմթերք: Խոսքը մսի, կաթնամթերքի, բանջարեղենի, մրգերի, ծաղիկների եւ այլնի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այդ ապրանքատեսակների արտահանումը դեպի ՌԴ կազմել էր 43.5 միլիոն դոլար: Փաստորեն զուտ գյուղմթերքի արտահանման առումով ունենք ոչ թե 35 տոկոս աճ, այլ ավելի քան 27 տոկոս անկում: Սա՝ մեղմ ասած: Իրականում 27 տոկոսը անկում չէ, այլ գահավիժում:

Իսկ եթե Սերժ Սարգսյանը նկատի ունի գյուղմթերքը եւ դրա վերամշակումից ստացվող արտադրանքը, ապա վիճակագրությունը հետեւյալն է: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 138.5 միլիոն դոլարի ապրանք, անցած տարի՝ 117 միլիոն դոլարի: Այստեղ աճ ունենք իհարկե՝ մոտ 21 միլիոն դոլարի կամ 18 տոկոսի: Էլի վատ չի: 18 տոկոս աճը ուրախանալու հիմքեր տալիս է, բայց ախր որտեղից այդ 35 տոկոս աճը: Ընդ որում, այդ 18 տոկոս աճը ստացվել է միայն ու բացառապես կոնյակի արտահանման աճի շնորհիվ: Եթե այս հաշվարկից հանենք կոնյակը, ապա մյուս բոլոր ապրանքների մասով միասին վերցրած կրկին ունենք անկում: Այս տարի առանց կոնյակի դեպի ՌԴ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 53 միլիոն, այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը 56.5 միլիոն դոլար էր: Այսինքն, ունենք 3.5 միլիոն դոլարի կամ 6.6 տոկոսի նվազում:

 Սարգսյանը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, թե Հայաստանը ՌԴ կարող է արտահանել բանջարեղեն, մրգեր, դրանցից պատրաստված պահածոներ ու պանիր: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ: Կարող է իհարկե: Շատ տեսականորեն, անշուշտ, հնարավոր է: Բայց վիճակագրական նույն աղբյուրի տվյալներով, մասնավորապես, բանջարեղենի, մրգերի, պանրի ու լոլիկի արտահանման առումով այս տարի ունեցել ենք «հզոր» անկում անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ:

Այլ կերպ ասած, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների՝ Սերժ Սարգսյանի նկարագրած պատկերը իրականությունից, մեղմ ասած, տարբերվում է: Թե որքանով են մոտ իրականությանը նրա ասած մյուս ծրագրերը, ցույց կտա ժամանակը: Երեկ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսել է գինեգործության ու կոշկագործության զարգացման մասին:

Տպել
8697 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ