ՀՅԴ-ն նախազգուշացնում է Սերժ Սարգսյանին. խմբագրական

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որի արդյունքում նաեւ հայտարարություն է տարածվել: ՀՅԴ-ի ղեկավար այս մարմինների նիստերը միշտ չէ, որ ավարտվում են  հայտարարությամբ: Նման բան տեղի է ունենում միայն, եթե դրա անհրաժեշտությունը բխում է ներքաղաքական իրավիճակից:

Մասնավորապես, այս ժամանակահատվածում, երբ մի քանի ամսից երկրում լուրջ քաղաքական փոփոխություններ են սպասվում՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի եւ կառավարման խորհրդարանական համակարգին վերջնական անցում կատարելով պայմանավորված, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հայտարարությունը առանձնահատուկ ուշադրության է արժանի:

Արդեն երկար ժամանակ է, մամուլը գրում է, որ 2018-ին կարող են կոալիցիոն փոփոխություններ տեղի ունենալ: Չեն բացառվում այնպիսի զարգացումներ, որտեղ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի նաեւ ԲՀԿ-ն: Փոխվարչապետների պաշտոնի հավակնորդներն են շատացել. օրեր առաջ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ըստ էության հաստատեց, որ ՀՅԴ-ն հավակնում է նոր կառավարությունում ավելացնել իր պորտֆելները եւ չբացառեց, որ ինքը կարող է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնել:

Բնականաբար, եթե ԲՀԿ-ում որեւէ կերպ քննարկում են 2018-ին կոալիցիա կազմելու տարբերակը, ապա ավելի լեգիտիմ հավակնություններ կարող են ունենալ փոխվարչապետներից մեկի պաշտոնի համար, քանի որ խորհրդարանում երկրորդ ուժն են: Ըստ մամուլի հրապարակումների, փոխվարչապետ նշանակվելուն դեմ չէ նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որն, ի դեպ, այսօր ասուլիս է հրավիրել, եւ ակնկալիքներ կան, որ կանդրադառնա նաեւ այս հարցին: Բնականաբար ՀՀԿ-ում փոխվարչապետների թեկնածուներ կունենան, իսկ տեղերը սահմանափակ են՝ ընդամենը երեքը: Եռակողմ կոալիցիայի դեպքում դժվար է լինելու բաժանել նաեւ նախարարական պորտֆելներն ու մնացած բոլոր կարեւոր պաշտոնները:

Ասել է թե, այն ժամանակ, երբ հանրային ուշադրությունը կենտրոնացած է միայն այն հարցի վրա, թե ով է լինելու 2018-ին ՀՀ վարչապետը, քաղաքական ուժերի ներսում 2018-ի կառավարության ձեւավորման շուրջ լուրջ խմորումներ են ընթանում: Կոնկրետ փոխվարչապետի պորտֆելի համար մեծ մրցակցություն կա, բնականաբար, նաեւ վտանգի տակ են ՀՅԴ-ին նախորդ կոալիցիոն հուշագրով տրված նախարարական պորտֆելներն ու մարզպետների տեղերը:  ՀՅԴ-ի երեկվա հայտարարությունն, ըստ այդմ, պետք է դիտարկել ընդհատակյա այս խմորումների համատեքստում:

«Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարեւոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվո՞ւմ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովո՞ւմ են երկրի զարգացման դրական ընթացքը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրեց խորհրդարանական ընտրություններից հետո, եւ անցած վեց ամսվա ընթացքում որեւէ անգամ կասկածի տակ չի դրել այս համագործակցությունը, արդյո՞ք իրականացվում են իրենց առաջադրած նպատակները եւ այլն: Երեկվա հայտարարության տոնայնությունն այս առումով բավականին բացասական է:

«Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում», «Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է»: «Առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման եւ գործադրման արդյունավետությունը»: «Առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության եւ իրավահավասարության իրական միջավայր»:

Դաշնակցությունում դժգոհ են նաեւ կրթության ոլորտում տիրող վիճակից, բնական միջավայրի եւ ռեսուրսների կառավարման անարդյունավետությունից, ոլորտում ներդրումների համար դրական միջավայրի բացակայությունից եւ այլն: Ըստ էության, հայտարարությունից այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն այնքան էլ գոհ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքներից, որովհետեւ այն խնդիրները, որոնք նշվում էին, որ պետք է լուծվեն կոալիցիոն կառավարում ձեւավորելու արդյունքում, նույն տեղում դոփում են:

Կարեւոր է, որ հայտարարության մեջ առհասարակ նշված չեն կետեր, որոնք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներ կներկայացվեին: Դա նշանակում է, որ այդպիսիք չկան, հակառակ դեպքում անպայման տեղ կգտնեին հայտարարության մեջ: Կամ եթե նույնիսկ կան, ՀՅԴ-ում ուղղակի անիմաստ են համարել դրանց մասին խոսելը, որովհետեւ այդ կոալիցիան իրականում արդեն անցյալում է, իսկ նոր կոալիցիա ձեւավորելու հետ կապված խորը կասկածներ կան:

Եթե ՀՅԴ-ում վստահ չեն, որ 2018-ին կրկին կառավարության մաս են կազմելու, ինչու ավելորդ գովերգություններով զբաղվել: ՀՅԴ-ի սույն հայտարարությունն իրականում ազդարարում է  2017-ի քաղաքական հուշագրի ավարտը եւ 2018-ի կառավարության շուրջ բանակցությունների սկիզբը: «Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնողականություն եւ ինքնուրույնություն բառերը իրականում նախազգուշական նշանակություն ունեն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը հայտարարության վերջում կգտնի նաեւ այն թիրախները, որոնց ուղղությամբ ՀՅԴ-ից հարվածներ կստանա, այն պարագայում, եթե որոշի ՀՅԴ-ին փոխարինել ԲՀԿ-ով՝ սոցիալական արդարություն, մարդկանց կյանքի որակ, ապագայի հանդեպ վստահություն, ազգային անվտանգություն, հովանավորչություն, կոռուպցիա, մենաշնորհներ:

 

Տպել
7974 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ