Նախագահականի բյուջեն բաժանված է երկու մասի` մինչև ապրիլի 9-ը և հետո. Արմեն Գեւորգյան

Նախագահի աշխատակազմի ծախսերի կրճատումը պայմանավորված է սահմանադրությամբ: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասած նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի ապրիլի 9-ից Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվելու են, բյուջեն բաժանված է երկու մասի` մինչև ապրիլի ինը և դրանից հետո:

«Հանրապետության նախագահի գործառույթները սպառիչ են լրացուցիչ օրենսդրության կարգավորման անհրաժեշտություն չեն ունենալու: Առաջին եռամսյակում գործող նախագահը լիարժեքորեն իրականացնելու է իր գործառույթները ուստի մեր ֆինանսական միջոցների ծախսումը բաժանվել է երկու մասի, մինչև ապրիլի 9-ը և դրանից հետո: Ապրիլի 9-ից հետո որոշակի ծախսեր չի նախատեսվելու պետական բյուջեով»,- ասաց նա ավելացնելով, որ տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործութնեության հիմնախնդիրները, պետական կառավարման ակադեմաիայի հետ իրականցավող 2 ծրագրերը անցնելու են կառավարության տիրութում»,- ասաց նա:

Ծախսերը ըստ նրա, հիմնականում պահպանման ծախսերն են լինելու, նաեւ՝ աշխատավարձ, գործողումներ և այլն: Ոչ ֆինանսական ցուցանիշների մասով առաջին եռամսյակի համար չեն տարբերվում նախորդ տարիների բյուջեներից:

«Խոսքը գնում է օրենքներին, կառավարության որոշումներին, փորձաքննությանը, միջազգային պայմանագրերի մասով իրականացվող ծախսերին, հյուրերի ընդունելություն և այլն»,- ասաց նա:

2018-ին թվականին ծախսերի ցուցանիշները 30-35 տոկոսով կնվազեն կապված լիազորությունների վերաբախշման հետ:

Նշենք, որ նախագահկանի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդը 2018-ին լինելու է 2,5 միլիարդ:

Տպել
16908 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ