Դա չի նշանակում, որ թոշակը նվազում է. պատգամավորը՝ թոշակները 1000 դրամով կրճատելու մասին

Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2018 թվականի պետական բյուջեի մասին ասել էր, թե այն զարգացման բյուջե է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ասաց, որ այնքան էլ համամիտ չէ նախարարի հետ, որ մեր 2018-ի բյուջեն զարգացման է:

«Ես զարգացման բյուջե արտահայտությունը չեմ լսել: Գուցե ասել է զարգացման հիմքեր նախապատրաստող, որովհետեւ բյուջեի քննարկման ժամանակ նախարարը խոսում էր ու ասում էր, թե զարգացման հիմքեր ստեղծող բյուջե է: 2018 թվականին մոտ 100 միլիարդ դրամով նախատեսվում է բյուջեն ավելացնել: Այդ 100 միլիարդի 70 միլիարդը գնալու է կապիտալ ծախսերին: Ես հավատում եմ կառավարությանը, որ այս եւ եկող տարիները լինելու են տնտեսական իրավիճակի կայունացման տարիներ, որը հնարավորություն կտա բարձրացնել մեր աշխատավարձերը, թոշակները եւ այլն: Այս առումով կարծում եմ, որ բավական համարձակ է կառավարությունը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Իշխող ՀՀԿ-ում ՀՅԴ-ի նման կասկածներ չունեն, որ բյուջեն «զարգացման է»: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսպես է հիմնավորում այդ հանգամանքը:

«Այո, ես տեսնում եմ, որ զարգացման բյուջե է, քանի որ ներդրումային բոլոր ծրագրերն ուղղվում են կապիտալ ներդրումների բնագավառին, իսկ դա կարող է միայն հանգեցնել զարգացման»,- ասաց Մելիքյանը:

2018 թվականին նախատեսվում է մոտ 1000 դրամով կրճատել միջին թոշակի չափը: ՀՀԿ խմբակցության քարտուղարը սա թոշակի չափի նվազում չի համարում: Armtimes.com-ն ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստը լուսաբանելիս հղում անելով սոցապ փոխնախարար Արայիկ Պետրոսյանին տեղեկացրել էր, որ ըստ փոխնախարարի՝ 2018 թվականին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը լինելու է 39 հազար դրամը, 2017-ի 40 հազար դրամի փոխարեն: 

«Դա չի նշանակում, որ թոշակները նվազում են, դա նշանակում է, որ դա թոշակի միջին չափն է: Թոշակները չեն նվազում, պարզապես 2018 թվականին թոշակների աճ չի նախատեսվում»,- armtimes.com-ի հետ զրույցում մեկնաբանեց Մելիքյանը:

Այն հարցին էլ, թե ի՞նչ հիմնավորմամբ է բյուջեն զարգացման համարում, երբ նվազագույն աշխատավարձը՝ թոշակ-նպաստի հետ միասին չի բարձրանալու, Մելիքյանն ասաց.

«Մենք յուրաքանչյուր տարի ապահովում ենք աշխատավարձի 7-8 տոկոսի աճ: Դա միջին աշխատավարձն է ամբողջ հանրապետությունում: Նվազագույն աշխատավարձի նույնը մնալը չի նշանակում, որ 2018 թվականին աշխատավարձի աճ չենք ունենալու: Միջին աշխատավարձն է աճելու»,- նշեց նա:

Տպել
5497 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել