Ինչո՞ւ հնարավոր դարձավ «Մանուշակ» մանկապարտեզի ողբերգական միջադեպը. նամակները խոսուն են

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում սառը զենքի սպառնալիքով պատանդներ պահած 36-ամյա Արգամ Հովիկյանի ֆեյսբուքյան էջը որոշակի տեղեկատվություն է պարունակում, որը կարող է ինչ-որ չափով լույս սփռել նրա արարքների դրդապատճառների վրա ու վկայել, որ նորմալ պետության մեջ ներընտանեկան այս խնդիրը չէր կարող դրսեւորվել կրթական հաստատությունում:  

Աշխատանքային օրվա ավարտին պատանդառուն մուտք էր գործել մանկապարտեզ՝ պահանջելով այնտեղ որպես դաստիարակ աշխատող նախկին կնոջը: Վերջինիս տատն էլ նույն մանկապարտեզի տնօրենն է: Ամուսիններն, ինչպես ավելի ուշ պարզվեց, ամիսներ առաջ են բաժանվել:

Մանկապարտեզ ներխուժած պատանդառուն սոցիալական ցանցի էջում հոկտեմբերի 27-ին հանրային սեփականություն է դարձրել իր նամակ-հաղորդագրությունները, որոնք կարծես նախկին կնոջ ու նրա մոր հետ են:

Դրանց ծանոթանալով՝ տպավորություն է ստեղծվում, թե ամուսինները թեպետ բաժանված են, բայց ձգտում են միավորվել: Կնոջ ընտանիքը, ավելի ճիշտ՝ տատիկը, դեմ է դրան եւ կինն ամուսնու պատճառով լարված հարաբերություններ ունի նրանց հետ:

Արգամ Հովիկյանն առանձին մասերով հրապարակել է այդ հաղորդագրությունները եւ յուրաքանչյուր մասի տակ մեկնաբանություն թողել:  

«Արգ, էսօր կգաս ստեղով կանցնես, ասում են՝ ոնց ա չի եկել էսօր Արգամը: Տեսնեն, որ միշտ էլ գալիս ես: Լավ, սերս»: «Ու ասա, որ կյանքում չես հրաժարվելու ինձանից, իմ կնիկն առանց հասկանալ սխալ արեց, ոչինչ, ոչ ես, ոչ ինքը աններելի սխալ չենք արել, ժամանակի հարց է ուղղակի, ազիզ, դու լսի կնոջդ ու համբերի, համբերությունը կյանք է, կյանքս»: «Արգ, կյանքս մի ներվայնացի, ես քեզանից հեռու եմ եղել, բայց հագել եմ էն, ինչ դու էիր թողնում, տնից դուրս չեմ եկել, որովհետեւ գիտեի՝ քեզ դուր չէր գա, ես իրա հետ էլ դուրս չեմ եկել, իրա մոր հետ էի, հասել էինք շենքի հայաթ, մոր հետեւից եկավ, ես էլ քեզ չխաբեցի»,- կնոջ նամակները մասնավորապես հրապարակել է պատանդառուն եւ ավելացրել հետեւյալ գրառումը «Էսի նրա համար, որ արդեն հավասարվում եմ ձեզ, ցավոք»

Մեկ այլ նամակագրություն, որ կարծես զոքանչի հետ է.

«Կամ էլ գիտի, որ չեմ հավասարվի իրեն, դրա համար ա իրան էդքան լկտի պահում: ...Գիտեմ, Ա... ջան, բայց ասա արխային, մաքուր քրտինքով գողացի, Արգամը էդ մարդը չի, քեզ բագաժ չի անի»: «Սաղ էլ չափի մեջ ուտում են... Բագրատ հոպարիս հիշում ես չէ, իրա կինն էլ ա պարտեզում տնօրեն, իրանք էլ ըստ պահանջի ապրում են, էտի էտենց ա, Արգամ ջան... Փողերդ հավաքի, որ մի տարի հետո Լ...ս դիպլոմ վերցնի, մաղարիչ անես, որ տնօրեն աշխատի»:

Նամակների այս բաժինը մեկնաբանելով էլ պատնադառուն գրել է. «Էս էլ սիրելի զոքանչիս պատկերը, դե հիմա գտեք»:

Հաջորդիվ հրապարակված հաղորդագրություններում ներկայացվում է կարծես իր ու նախկին կնոջ զրույցը:

«Դե վաղը ժողով կանեն, ձեւ չի ցեղապետը կգա, կփիլիսոփայի, դրա հետ խոսելուց թեկուզ պիվա խմե՞լ ես»:

«Ես չեմ խմում, Լ.. գիտե՞ս խի՞, որ հանկարծ համբերությունից դուրս չգամ ու անեմ ընենց բաներ, որ չեմ ուզում»:

Այս եւ նույն խմբի մյուս հաղորդագրությունները Հովիկյանն ամփոփել է հետեւյալ գրառմամբ. «Այ սրանց լսեց, որ էս օրը գցեց իրան»:

Իհարկե, կարելի է ասել, որ անձնական նամակագրությանն անդրադառնալն ամեն դեպքում անընդունելի է, ինչքան էլ որ այն հրապարակել է պատանդառուն: Բայց դա որոշակիորեն ցույց է տալիս, թե ինչու ընտանեկան այս խնդրի պատճառով մեծապես տուժեցին նաեւ մանկապարտեզի սաներն ու անձնակազմը, որոնք գուցե հետագա ամբողջ կյանքում չկարողանան հաղթահարել այդ օրն ապրած հոգեբանական սթրեսը:

Մենք տեսնում ենք, որ մանկապարտեզում կարող է իշխանություն ունենալ եւ սերունդ կրթել մի ընտանիք, որի անդամներն ընդունակ են միմյանց նկատմամբ հաղորդագրություններում ներկայացված կերպով անհարգալից լինել, ընտանիք, որտեղ կարծում են, որ բոլորն «ուտում են» ու դա բնական է, որ պետք է դիպլոմ վերցնել ու մաղարիչով տնօրեն դառնալ:

Այս ողբերգական պատմության մեջ եւս մեկ հանգամանք վկայում է այն մասին, որ եթե ամեն մարդ իր դիրքում լիներ, թերեւս, հնարավոր լիներ խուսափել իրադարձությունների այսպիսի զարգացումից:

Պատանդառուի նախկին աները 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ նախկին փեսան ավելի վաղ տարբեր սպառնալիքներ է հնչեցրել, իսկ իրավապահները պատշաճ ուշադրություն չեն դարձրել դրանց:

«Մի քանի անգամ եկել է այստեղ, հիմնարկում՝ տվյալ այս վայրում, անհանգստացրել է: Մենք դիմել ենք դատախազություն էլ, ոստիկանություն էլ, որ էս մարդը սպառնում է մեզ, տեր կանգնեք: Ու ոչ մի բան չեն արել, դրա համար այսօրվա դրությամբ փաստի առաջ ենք կանգնել: Խնդրեմ»,- ասել է պատանդառուի նախկին կնոջ հայրը: Նա նաեւ հայտարարել է, թե աղջիկն ամուսնուց բաժանվել է 7 ամսի առաջ. «Ցանկություն չի ունեցել նրա հետ իր կյանքը շարունակել, քանի որ խաղամոլ էր, հարբեցող, ուռող, խաբեբա, գցող, որից մի քցվողը ես եմ եղել»:

Երեկ մանկապարտեզ ներխուժած Արգամ Հովիկյանը 4 ժամ պատանդ էր պահել մանկապարտեզի սաներից մեկին, որը ոստիկանության հատուկ գործողության արդյունքում դուրս է բերվել մանկապարտեզից: Հովիկյանը մարմնական վնասվածքներ է հասցրել նախկին կնոջը, նրա տատին եւ ինքն իրեն:

Տպել
7270 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր