Սերգեյ Մինասյանի փոխարեն. Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել Ռուբեն Սադոյանին: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)», - ասված է նախագահի հրամանագրում:

Մինչ այդ Սերժ Սարգսյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատել էր Յուրի Վարդանյանին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ մամուլում տեւական ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի որպես հիմնական թեկնածու նշվում էր Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի անունը:

Թեպետ ՀՀ ԱԳՆ-ն նշում էր, որ դեսպանի թեկնածության հաստատման գործընթացը փակ է եւ ոչ հրապարակային, սակայն ըստ շրջանառվող լուրերի, վրացական կողմը հրաժարվել էր ագրեման տալ (համաձայնել) Մինասյանի թեկնածությանը:

Դժվար է ասել, թե ինչու հենց Ռուբեն Սադոյանին է ՀՀ ղեկավարությունը նշանակել Վրաստանում դեսպանին պաշտոնում: Ըստ շրջանառվող լուրերի, նրա թեկնածության հաստատման համար ակտիվ լոբբինգ է կատարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ:

Այդ կապերը հատկապես ամրապնդվել էին Գագիկ Բեգլարյան նախարարի պաշտոնավարման ժամանակ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Բեգլարյանը շատ ջերմ հարաբերություններ ունի հատկապես Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վերջինս, ինչպես գրել էր մամուլը, Վրաստանի կառավարության մի քանի անդամ նախարարների հետ անցյալ տարվա սեպտեմբերին ներկա է գտնվել նաեւ Գագիկ Բեգլարյանի տղայի՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքին:

Նշենք նաեւ, որ դեսպանի պաշտոնը հատկապես Վրաստանում, որտեղ ՀՀ-ի եւ տեղի հայ համայնքի հետ կապված առկա են բազմաթիվ զգայուն խնդիրներ, նշանակում է նաեւ որոշակի ակտիվ հանրային գործունեություն: Իսկ Ռուբեն Սադոյանը, որն անընդմեջ երկու անգամ (2007-2017 թթ) ընտրվել է ԱԺ, եղել է ամենալռակյած պատգամավորներից:

Հիշեցնենք, նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սադոյանը ժամանակին մեծ պարտքեր ուներ հայաստանյան բանկերին: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը 2015 թ-ին հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի Աժ պատգամավոր (այդ ժամանակ նա դեռ պատգամավոր էր) Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ուներ:

Ըստ հրապաևրակման, բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: Այդ ժամանակ ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում էր գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի: 

Ռուբեն Սադոյանի կենսագրությունը.

Նա ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:

1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում`  տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ  պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության  վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տպել
5851 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները