Վարչապետի ելույթը լավատեսության հիմքեր չի տալիս. ոչինչ չեն փոխելո՞ւ

Երեկ պաշտոնապես սկսվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը ԱԺ-ում: Նախագիծը երեկ ներկայացվեց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում, որի ժամանակ կարճ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա չներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները, այլ խոսեց բյուջեի, եթե այսպես ասենք՝ գաղափարախոսության մասին: «Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը»,- երեկ իր ելույթում հայտարարել է վարչապետը:

Այլ կերպ ասած, այնպես չէ, որ վիճակը լավ է, մի քիչ կայունացել է, ու հաջորդ տարվա բյուջեն այնպիսին է, որ հիմք ստեղծի հետագայում տնտեսական զարգացման մեկնարկ ապահովելու համար: Չափազանց զգույշ, ամենեւին ոչ լավատեսական, չոգեւորող, առանց որեւէ դրական մեսիջի ելույթ:

Շատերը կանվանեն դա իրատեսական գնահատական, սակայն գոնե բյուջեի նախագծի ընդհանուր գաղափարախոսությունը ներկայացնելիս թերեւս արժեր, որ գործող վարչապետը լավատեսական մեսիջներ հաղորդեր, իսկ իրատեսությունը արձանագրված  լիներ կոնկրետ բյուջետային ցուցանիշների՝ թվերի մեջ:

Այս տեսանկյունից լավատեսության բացակայությունը պետք է առնվազն տարօրինակ գնահատել: Մանավանդ, որ այս ելույթը ունենում է Կարեն Կարապետյանը, որը, մեղմ ասած, աչքի չի ընկնում հոռետեսությամբ: Եվ ուրեմն, մեր տնտեսությանը հաջորդ տարի ոչ մի լավ բան չի սպասվում ու դրանում ակամայից մեզ համոզում է հենց Կարեն Կարապետյանը:  «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը»,- ասում է վարչապետը:

Առաջին հայացքից անվիճելի պնդում է, բայց այնքան էլ այդպես չէ: Ասելով տնտեսական աճ, նկատի ունենք տվյալ տարվա ցուցանիշը նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Իսկ ասելով՝ «Արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներ», առաջին հերթին նկատի ունենք պղնձի միջազգային գները ու Հայաստան ուղարկվող մասնավոր փոխանցումների՝ տրանսֆերտների հոսքը: Եվ ուրեմն, 2016 թվականին պղնձի միջազգային գինը եղել է միջինը 4800 դոլար, այս տարի՝ մոտ 6 հազար: Աճը մոտ 25 տոկոս է: Սա ամենեւին էլ «բացասական ցնցում չէ», հակառակը, սա դրական է, ու հաշվի առնելով, որ աճը 25 տոկոս է, կարելի է ասել՝  դրական ցնցում է:

Մասնավոր տրանսֆերտների ծավալը, որը այս տարվա առաջին 8 ամիսներին կազմել է 470 միլիոն դոլար, անցած տարվա նույն ցուցանիշից ավելի է մոտ 10 տոկոսով: Այլ կերպ ասած, մեր տնտեսության վրա ամենաուժեղ ազդեցությունն ունեցող արտաքին «ներթափանցումներն էլ» եղել են դրական, խիստ դրական: Ու այդ պայմաններում կառավարությունը ոչ միայն 2017 թվականի համար է կանխատեսում ընդամենը 4.2 տոկոս տնտեսական աճ, այլ նաեւ հետագա տարիներին ակնկալում է ընդամենը 5 տոկոս տարեկան միջին աճ: «Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, եւ թե՛ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր եւ ծավալուն աշխատանք կպահանջի»,- երեկ ասել է Կարեն Կարապետյանը:

Այսինքն, նույնիսկ 5 տոկոս միջին տարեկան աճը, որը զարգացող տնտեսությունների պարագայում ամենեւին էլ չի համարվում ինչ- որ արտառոց բան,  «մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք է պահանջելու»: Եթե մեր տնտեսության վրա արտաքինից եկող ամենահզոր ազդեցությունները եղել են խիստ դրական, ու ըստ ամենայնի՝ հաջորդ տարի էլ են դրական լինելու, ինչու է կառավարությունը այսքան զգուշավոր: Ակնհայտ է, որ կառավարությունը հիմնական խնդիրները տեսնում է «ներսում»: Այսինքն, տնտեսության ավելի արագ ու պատերազմող երկրի համար անհրաժեշտ աճը դանդաղում է ներքին խոչընդոտների պատճառով: Բայց որոնք են դրանք՝ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նրա կառավարության անդամները չեն ասում: Գիտեն հաստատ, բայց հրապարակավ այդ մասին չեն ասում: Չեն խոսում  ոչ մոնոպոլիաների, ոչ հովանավորչության, ոչ իշխանության ու բիզնեսի սերտաճման, ոչ կոռուպցիայի մասին: Այսինքն խոսում են, բայց՝ ընդհանուր ձեւակերպումներով, հեռավոր ակնարկներով...:

Եվ այս պայմաններում, երբ տնտեսության զարգացման ներքին արգելակների վերացումը չի դիտարկվում որպես տնտեսական աճի հիմնական ռեսուրս, տարեկան խեղճուկրակ 5 տոկոս աճը պետք է գնահատել որպես շատ մեծ հաջողություն: Ու եթե վարչապետն ու կառավարությունը ոչ մի լավատեսություն չունեն, նշանակում է համակերպվել են այդ արգելակների հետ ու ոչինչ փոխել չեն ուզում կամ չեն կարող: Մի խոսքով, վիճակը լավ չի, իրոք լավ չի:

Տպել
8345 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս