Ինչպես ազատվել պատուհասից. Մերուժանի հոդվածը

27/10/2017 schedule19:37

Ռուսաստանը բոլոր ժամանակներում համարվել եւ ներկայումս համարվում է բռնակալ, ավարառու եւ պատերազմի հրձիգ պետություն, որի ճիրաններում անագորույն չարչարանքներ են կրել եւ կրում են նրա հարեւանությամբ ու նրանից հեռու ապրող ժողովուրդները: Եվ ահա այս պետությունն այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խաղաղության երաշխավորը, այն դեպքում, երբ պարտքի դիմաց առգրավում է մեր երկրի գույքային ունեցվածքը, մեզ վարկ է տրամադրում ամենաբարձր տոկոսներով, իսկ մեր թշնամի պետությանը վաճառում գերժամանակակից զենքեր, որպիսիք օգտագործվում են հայ ժողովրդի բնաջնջման նպատակով:

Ռուսաստանն իր վասալ երկրներին նյութական պահանջ է ներկայացնում, որպեսզի նրանցից կեղեքված հարստությամբ ապահովի իր ժողովրդի բարեկեցությունը, ինչի համար ամրացնում է իր հեգեմոնիան իրեն հպատակ երկրներում: Այս մասին է վկայում Վ.Պուտինի վերջին հրամայականը. «Մենք այստեղից չենք հեռանա»: Այս հայտարարությունը նա արեց Գյումրիում`առանց հաշվի առնելու, թե ինչպիսի գնահատականի կարող էր արժանանալ իր խոսքը:

Ռուսաստանը Հայաստանի հետ իր առնչություններում անկախ ու կամայական է, մինչդեռ Ադրբեջանի հետ ունի ընդհանուր շահերի հավասարազոր գործընկերոջ ու բարեկամի դիրքորոշում: Գործում են ռուս-ադրբեջանական համատեղ արտադրական հիմնարկներ`Մոսկվայում եւ Բաքվում: Կասպից ծովի ջրերում խաչվում են ռուսական եւ ադրբեջանական ռազմանավերն ու առեւտրային նավերը, այսինքն`հարաբերվում են ցամաքային եւ ծովային հարեւանությամբ: Ադրբեջանն ունի Հայաստանից հինգ անգամ ավելի եւ բազմազգ բնակչություն եւ շրջապատված է իրեն աջակցող մուսուլման եւ քրիստոնյա դրացիներով: Չմոռանանք նաեւ խոստովանել ըստ էության, որ այդ երիցս նզովյալ երկրի նախագահը իր բարձր ինտելեկտի եւ, իհարկե, հայրական կապերի շնորհիվ վայելում է թրքախոս պետությունների եւ մեծ տերությունների համակրանքը: Այստեղ մեզ թույլ տանք լրացման կարգով հիշել Անտուան դը սենտ Էկզյուպերիից խորհրդավոր մի ասույթ. «Ճշմարտությունն այն չէ, ինչը պետք է ապացուցել, այլ այն է, ինչից հնարավոր չի խուսափել»: Մեկնաբանությունը թողնենք ընթերցողին:

Այժմ անցնենք Ռուսաստան-Հայաստան միջպետական իրավահարաբերություններին, տնտեսական ու առեւտրային փոխհարաբերություններին, որոնց քննարկումը մեզ կհանգնեցի այն պարզ համոզման, որ Հայաստանը Ռուսաստանի երկրորդական կարգի բարեկամն է, որին վերջինս նախեւառաջ դիտում է որպես իր ռազմական բազաների տեղակայման համար անհրաժեշտ հողակտոր քան որպես իրեն իրավահավասար ռազմավարական, գործընկեր պետություն: Այսպիսին է այն պետությունների ճակատագիրը, որոնք չունեն հարուստ ընդերք, բերրի հող, ծովային տարածք, եւ ամենակարեւորը`քաղաքական ու բարոյական բարձր վարկանիշ ունեցող առաջնորդ: Ցավոք սրտի, պետք է ասել, որ այսօրվա Հայաստանի նախագահ համարվողը մեկն է, ում քաղաքացիական գիտակցությունը ձեւավորվել է Ադրբեջանի կոմկուսի շնչի ներքո: Եթե սրա նախորդը ենթական է եղել Ադրբեջանի դրածո Կեւորկովի, ապա այս նախագահը ուղղակի ենթական է եղել Կեւորկովի հաջորդ տխրահռչակ  Պողոսովի: Այս երկու հայադավ կերպարների քաղաքական դպրոցն են անցել Հայաստանի երկու նախագահները: Հավանաբար, այսպիսի երերուն վիճակից դրդված լինելով էր, որ Սերժիկ Սարգսյանն իր նախագահ դառնալու ճիշտ հաջորդ օրը հեռուստացույցի միջոցով հայտարարեց. «Գիտեք թե մոռացե՞լ ենք, որ մեզ ասում էիք շուռ տված»: Լսելով այս հայտարարությունը՝ ակամա մնում ես շվարած ու չես գուշակում, թե ով է այս խոսքի հեղինակը: Այսպես կարող էր արտահայտվել միայն մեկ ուրիշ երկրից Հայաստան գործուղված դրածոն, այն քաղաքական երկկենցաղը, ումից կարելի էր սպասել ցանկացած դավադրություն իր իսկ ղեկավարած երկրի դեմ: Եվ հենց այսպիսի ղեկավարին է ձեռնատու երկիրը պատերազմի սարսափի մեջ պահելը: Եվ միգուցե այս մտավախությունն էր պաշարել Ղարաբաղի հերոս Զորի Բալայանին, ով քստմնելիորեն դիմել էր Ռուսաստանի առաջնորդին`թախանձելով Ղարաբաղն ընդգրկել ՌԴ կազմի մեջ` այդպիսով հեռացնել Հայաստանից: Այսինքն`Հայաստանը թողնել մենակ, թշնամու կրակահերթի տակ:Երբեւէ մտածե՞լ է այս ծերուկը, որ Հայաստանի ժողովուրդը մատաղացու գառ չէ`ղարաբաղյան պատերազմի զոհասեղանին դրված:

Պարադոքսալն այն է, որ նույնիսկ հարաբերական անդորրի պայմաներում օրեցօր ավելանում է սահմանային զոհերի թիվը, իսկ այստեղ Սերժիկ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար ավելացնում է հրացանավորների թիվը: Ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ Հայաստանում բնակչության թվի համեմատ այսքան մեծաքանակ է ագային անվտանգության ծառայողների ու նրանց գործակալների թիվը: Ավելին, ունենք քսան հազար գլխաքանակ ոստիկան, մի թվաքանակ, որի չափը կարող է զարմանք պատճառել ինդոնեզական արխիպելագից մինչեւ Կուրիլյան կղզիներ եւ Ջիբլարթարից մինչեւ Լամանշ տարածվող պետությունների առաջնորդներին: Ումի՞ց է վախենում այս Սերժիկ Սարգսյանը: Մի՞թե դաժանություն չէ այսքան հետախույզ ու ոստիկան պահելը, այն էլ աղքատ ու պատերազմի բովանցքում ապրող ժողովրդի արյան ու քրտինքի հաշվին: Այս առիթով արժե մեկ օրինակ բերել պատմությունից: Մարկոս Ավրելիոսը դիմելով իր զորքին`ասում էր. «Զինվորներ, ես ձեզ պահում եմ, որպեսզի դուք ժողովրդին պաշտպանեք ինձնից, այլ ոչ թե ինձ ժողովրդից»: Այսպես խոսելու իրավունք ուներ նա`իր ժողովրդին բարօրություն շնորհող հանճարը: Նման մեծություն ունենալու արժանի են իրենց կամքով առաջնորդ ընտրելու ընդունակ ազգերը:

Այսքանից հետո մնում է խորհել, թե ինչպես ազատվել Սերժիկ Սարգսյան կոչեցյալ պատուհասից: Նրանից ազատվելու հետեւանքով միայն մեր հայրենիքը իր հարեւանների հետ կապրի խաղաղությամբ`իբրեւ արժանապատիվ երկիր ու  պետություն:

Մերուժան

Տպել
17690 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին