Խնդրում եմ բացահայտեք 300 հոգանոց զինված խմբին, կամ հրաժարական տվեք. Սեֆիլյանի պաշտպան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին նախազգուշացումներ տվեց Սեֆիլյանին եւ մյուս ամբաստանյալներին՝ հայտարարելով, որ եթե շարունակեն ոտքի չկանգնել եւ անհարգալից վերաբերվել դատարանին, կհեռացվեն նիստերի դահլիճից:

Նիստերի դահլիճ ի սկզբանե բերվեցին բոլոր ամբաստանյալները, բացի՝ Գեւորգ Սաֆարյանից, որ նախորդ նիստերում ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար որոշակի ժամանակահատվածով հեռացված էր նիստերի դահլիճից: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր միջնորդեց նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալին, ինչը դատարանը բավարարեց: Սաֆարյանը ծափահարությունների ներքո մտավ նիստերի դահլիճ:

Նախորդ նիստում դատարանը որոշել էր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավել: Հիշեցնենք, որ այդ օրը Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ եւս մի քանի պաշտպաններ լքեցին նիստերի դահլիճը գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի «պատճառով»: Այդ օրը Պողոսյանը դեռ գտնվում էր հացադուլի մեջ, առողջական վատ վիճակում: Պաշտպանական կողմը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որը մի քանի անգամ մերժվեց: Դատարանի որոշումը զայրացրեց պաշտպաններին եւ նրանք լքեցին նիստերի դահլիճը:

Այսօր կրկին դատարան էր ներկայացել Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Մարինե Թովմասյանը: Սակայն դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւս ներկայացել էր, որոշեց Մարինե Թովմասյանին չներգրավել: Միաժամանակ, Տաթեւիկ Գրիգորյանը նախազգուշացրեց՝ եթե Տիգրան Հայրապետյանը շարունակի չարաշահել իր իրավունքները, ապա Սեֆիլյանը կզրկվի իր ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքից: Տիգրան Հայրապետյանն առարկեց՝ ասելով, որ ամբաստանյալը ցանկացած պահի կարող է իր ցանկությամբ պաշտպան ունենալ: Այնուհետեւ հրապարակվեց վկա Երեմ Խոնդկարյանի նախաքննական ցուցմունքը:  

Վկան աշխատել է «Հիմնադիր խորհրդարանում», համակարգչային ծառայություններ է մատուցել: Նա իր ցուցմունքում նշել է, որ  «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել: Վկան նշել է, որ ՀԽ-ից ճանաչել է Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Կարո Եղնուկյանին, Ալեք Ենիգոմշյանին: Սեֆիլյանի հետ մշտապես գործնական հարաբերությունների մեջ է եղել, նրանց քաղաքական ծրագրերով չի հետաքրքրվել, հավաքներին էլ չի մասնակցել։ 

Վկայի ցուցմունքի հրապարակումից հետո Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ վկայի այս ցուցմունքը ոչ թե հաստատում է մեղադրանքը, այլ ընդհակառակը՝ հերքում: Պաշտպանը նկատեց, որ չկա հիշատակություն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ է նախապատրաստել:
Այնուհետեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել այն 11 անձանց, ովքեր նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել: Մասնավորապես, պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք Հակոբյանին: Արայիկ Պապիկյանը գտնում է, որ նրանք կարող են ցուցմունքներ տալ ամբաստանյալների օգտին: 
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության առնչությամբ ասաց, որ այն ժամանակին չէ արված եւ դրան կարելի է անդրադառնալ դատաքննության ավարտին, երբ հետազոտված լինեն գործով առկա ապացույցները, ուստի խնդրեց դատարանին հետաձգել միջնորդության քննարկումը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս գտավ, որ ապացույցները դեռ հետազոտված չեն, ուստի միջնորդությունը քննությունը հետաձգվում է:

Սույն քրեական գործով 14 վկաներից 13-ն արդեն հարցաքննվել են։ Վերջին վկան գտնվում է Քարվաճառում՝ ծառայության մեջ է: Դատավորն ասաց, որ նրան դատարանը կանդրադառնա հետագա դատական նիստերից մեկի ժամանակ, եւ առաջարկեց փոխել ապացույցների հետազոտման կարգը:

Սեֆիլյանի, Սաֆարյանի եւ Պողոսյանի պաշտպանները, սակայն, միջնորդեցին հարցաքննված վկաներին կրկին կանչել դատարան։ Փաստաբանները պնդում էին, թե դատական նիստերից տեւական ժամանակ հեռացված իրենց պաշտպանյալները հնարավորություն չեն ունեցել վկաներին հարցեր տալ։ Մինչդեռ դատավոր Գրիգորյանը հայտարարեց, թե նրանք հեռացվել են օրենքը չհարգելու, դիտավորյալ գործողությունների պատճառով:

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես, նա խնդրեց բացահայտել 300 հոգանոց զինված խմբին, որոնք, ըստ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, պետք է հեղաշրջում անեին դեռեւս 2015թ ապրիլի 24-ին:

«300 զինված խմբեր, անձինք, որոնք այս պահին շրջում են ՀՀ-ում եւ իրենք չեն բացահայտվել, ովքե՞ր են: Հարգելի դատարան, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ 300 հոգի զինված, ցանկացած ժամանակ կարող են հեղաշրջում, հեղափոխություն անել, իսկ դատախազությունը հանգիստ նստած է դատարանում: Գլխավոր դատախազը հանգիստ շարունակում է պաշտոնավարել, իրավական մարմինների եւ քննչական մարմինների պետերը հանգիստ պաշտոնավարում են այն պարագայում, երբ Սեֆիլյանին մեղադրում են 300 հոգանոց խմբերի, ենթախմբերի հրամանատար լինելու հանգամանքով: Խնդրում եմ բացահայտեք այդ անձանց, եթե չեք կարողանում բացահայտել, հրաժարական տվեք»,- այսօր դատարանում հայտարարեց Տիգրան Հայրապետյանը: Նրա հայտարարությունից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Ապա նա հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» այն  անդամները, ում այս մեղադրանքը առաջադրված է,  քաղբանտարկյալներ են:

Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ հետազոտել գործում եղած ապացույցները: Մինչ դրանք հրապարակելը, դատարանը վերացրեց  տեսանկարահանման արգելքը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ին:

Տպել
4526 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ