Բանակը կարևոր է, ջուրը հեղուկ է, Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ… Լիլիթ Ավագյանի հոդվածը

27/10/2017 schedule15:47

Եթե ձեր գլխին սկսի փուլ գալ Սիքստինյան կապելայի հիասքանչ առաստաղը, հենց այդ պահից ձեզ կսկսի կտրուկ չհետաքրքրել Միքելանջելոյի արվեստը: Եվ անհարկի կլինեն նաեւ մեղադրանքները` գեղարվեստական ցածր ճաշակ ունենալու մեջ: Երբ 18 տարեկան ծնողները վախենում են իրենց զավակներին բանակ ուղարկել, հայրենասիրական ելույթները ազգ-բանակ կոնցեպտի մասին ցանկալի հոգեբանական ազդեցությունը, միեւնույն է, չեն գործում: Եվ խնդիրը հայրենիքի առաջ ունեցած պատասխանատվությունը չէ (ապրիլյան պատերազմի օրերին դա ապացուցվեց): Խնդիրը վիճակագրությունն է: Միայն 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 31-ը, ըստ «Ռազմինֆո»-ի, հայկական բանակում զոհվել է 45 զինծառայող:

Այլ վիճակագրությամբ՝ 11286 երիտասարդ այսօր հետախուզման մեջ են՝ բանակից խուսափելու պատճառով:

Չգիտես ինչու՝ ընդունված է ասել, թե բանակը փակ կառույց է: Ոչ մի ծախս՝ ուղղված բանակին, չի հրապարակվում, գաղտնիք է: Ումի՞ց են գաղտնի այդ ծախսերը: Հայաստանում տեղակայված դեսպանատների՞ց՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, հետախուզական ծառայությունների՞ց: Նրանք ամեն բան գիտեն: Ստացվում է՝ բանակում կատարվող ծախսերը գաղտնի են հասարակությունից, այսինքն՝ հարկատուներիցս, զինվորների ծնողներից:

Ծնողները, որոնք տղաներ ունեն կամ զինվորներ՝ բանակում, պետք է իմանան՝ ինչու՞ են իրենց զավակի համար երկու տարի շարունակ քաղցրեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, տաք գուլպա, գումար ուղարկում: Պաշտպանության նախարարությունը պետք է զեկուցի իրենց զավակներին սահման ուղարկած ծնողներին՝ ծախսվող ամեն դրամի մասին:

Եվ հետո, բանակին զինվորներ տվող ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան՝ եթե Պաշտպանության նոր նախարարը առաջ է քաշում ազգ-բանակ կոնցեպտը, ապա ինչու՞ մինչ օրս չեն ձերբակալվել ու խստագույն պատժի արժանացել բանակից մթերք, զենք ու վառելիք գողացող պաշտոնյաները:

Դեռեւս 1000-ական դրամ աշխատող քաղաքացիներից ամեն ամիս գանձելու մասին քննարկումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Առաջարկում եմ անուն առ անուն թվարկել այն մարդկանց, ովքեր ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: Եթե այդպիսիք կան, պետք է վերադարձնեն, բայց վերադարձնեն ոչ թե այդ հիմնադրամ, այլ բյուջե եւ պատասխանատվություն կրեն»: Սա մոտ մեկ տարվա հնության միտք է: Ո՞վ է պատասխանատվության կանչվել եւ բյուջե վերադարձրել ՊՆ հաշվին կուտակած հարստությունը: Բազմաթիվ են հրապարակումները, որ բանակի հաշվին հսկայական հարստություն է կուտակել ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որ նրան փոխարինող Մովսես Հակոբյանը Երեւանում 1 մլն դոլարանոց առանձնատուն է գնել, եւ որին պատկանող գործարանը, ինչպես ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն էր պնդում, բանակին ուռճացված գներով հաց է մատակարարել:

ա) եթե ՊՆ կոռումպացված բարձրաստիճան չինովնիկները պատասխանատվության չեն կանչվում, քանի որ, հասկանալի է, որ բանակից այս մասշտաբի գողություն կատարելը արտոնություն է, որը շնորհվում է ընտրյալներին,

բ) եթե բանակում զոհվում են բացառապես անապահով ընտանիքի զավակները (դա հաստատել ու «հիմնավորել» էր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը. «Միջին եւ ապահով խավի երեխաները սովորում են բուհերում», 2016, ապրիլի 16),

գ) եթե այսօր պաշտոնյաները, նրանցից շատերի զավակները չեն ծառայել բանակում,

դ) եթե արտագաղթի առաջնային պատճառներից մեկը զավակներին բանակ չուղարկելու՝ ծնողների անհանգստությունն է, ապա Պաշտպանության նախարարը գուրուի տոնը պիտի որ փոխեր: Հատկապես Իսրայելի բանակի օրինակը բերելիս:

Իսրայելի բանակում ծառայություն է անցել բնակչության կեսից ավելին` աղջիկներ ու երիտասարդներ: Իսրայելում բանակից չեն փախչում: Ծառայությունից ազատվում են շաքարախտ, էպիլեպսիա եւ հաշմանդամություն ունեցողները: Առողջական այլ տիպի խնդիրներ ունեցողներն այնպիսի զորամասերում են ծառայում եւ այնպիսի ծառայություն են անցկացնում, որ հայրենիքին ծառայելը չլինի սեփական առողջության հաշվին: Եթե որեւէ զորամասում արձանագրվում է զինվորի արժանապատվությունը նսեմացնող միջադեպ, զորամասն ուղղակի ցրում են, հրամանատարներն անմիջապես հեռացվում են բանակից, իսկ սպաները կանգնում են դատարանի առաջ: Ըստ Իսրայելի բանակի պաշտոնական տվյալների` վերջին 10 տարիներին նման դեպքեր կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա:

«Մենք մեր զինվորների մասին գիտենք ամեն ինչ»,- պատմում է Իսրայելի բանակում աշխատող սոցաշխատակիցը: - Գիտենք` սոցիալական ինչ վիճակում է նրա ընտանիքը»: Բանակում զինվորները պարապում են օրը 11 ժամ: Եթե սոցիալական աշխատողը գտնում է, որ զինվորը պետք է շաբաթը կամ ամիսը մի քանի օր անցկացնի իր հարազատների միջավայրում, հրամանատարներից ոչ ոք չի կարող խոչընդոտել այդ որոշմանը: Տանը գիշերել թույլատրվում է շատերին եւ շատ հաճախ: Յուրաքանչյուր զինվոր իրավունք ունի 28 օրվա մեջ երկու օրն անցկացնել իր տանը: Ընտանիքի, քաղաքացիական կազմակերպությունների հետ հաճախակի շփումները թույլ չեն տալիս կոնսերվացնել, գաղտնի պահել բանակում տեղ գտած ցանկացած խնդիր:

Զինվորները իրավունք ունեն ուղղակի կապի մեջ լինել ԶԼՄ-ների հետ: Եվ նման թափանցիկ հարաբերությունները գրեթե զրոյի են հասցնում բանակում ոչ կանոնադրային որեւէ հարաբերություն:

Պաշտպանության նախարարի համեմատությունները Իսրայելի բանակի հետ լուրջ չեն:

Վերամբարձ տոնը, որով նախարարը պատմում է ՀՀ քաղաքացիներին, թե որքան կարեւոր է բանակը մեր երկրի անվտանգության համար, որ ջուրը հեղուկ է, իսկ Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ, նշանակում է գլխապտույտ՝ հաջողությունից: Որոշումներ կայացնելիս գլխապտույտը լավագույն խորհրդատուն չէ:

Տպել
18240 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում