Պրոֆեսիոնալ սպո՞րտ, թե՞ բանակ. մարզաշխարհի ներկայացուցիչները վախենում են խոսել

Հայկական սպորտը զարգացման բազմաթիվ խնդիրներ ունի՝ սկսած ֆինանսականից վերջացրած մարզիկների, որոշ մարզաձեւերում նաեւ մասնագետների քիչ քանակով: Խնդիր է սպառնում դառնալ նաեւ հայկական բանակը: Մինչեւ հիմա հանրապետության առավել ուժեղ մարզիկները՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մինչեւ 6-րդ տեղ գրավածները, սպորտային վաշտում ծառայելու եւ իրենց մարզումային գործըթացը շարունակելու հնարավորություն ունեն:

Քննարկվող նոր օրենքը, սակայն, եթե ուժի մեջ մտնի, ապա մարզիկները ոչ թե սպորտային վաշտ կգնան, այլ տարկետում կստանան: Նախկինում խոսվում էր, որ այն մարզիկները, որոնք հիմա սպորտային վաշտում են ծառայում տարկետում են ստանալու 4 տարով: Քննարկումների արդյունքում 4 տարին փոխարինվել է 3 տարով, իսկ մինչեւ 6-րդ տեղը՝ մինչեւ 4-րդ տեղով: Եթե մարզիկը մինչեւ 18 տարեկանը նման արդյունք չունի, գնում է բանակ, եթե ունի, 3 տարվա մեջ պետք է կրկին հաջողության հասնի նորից տարկետում ստանալու համար: Այդպես մինչեւ 27 տարեկան:

Առաջարկվող նոր օրենքը բազմաթիվ հարցեր է առաջացնում մարզաշխարհի ներկայացուցիչների մոտ: Օրինակ, ինչո՞ւ հաշվի չեն առնվում մարզաձեւերի տեսակները: Որոշ թույլ զարգացած ձեւերի միջազգային մրցաշարերում նման բարձր տեղերը միայն երազանք են: Դժվար է պատկերացնել, որ հայ ֆուտբոլիստները մի օր Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում կարող են նման հաջողություն գրանցել: Մինչդեռ ծանրամարտում, ըմբշամարտում պարբերաբար մեդալներ են լինում:

Մարզաշխարհի ներկայացուցիչները նաեւ նշում են մարզաձեւերի առանձնահատռկությունները հաշվի առնելու կարեւորությունը: Օրինակ, մարմնամարզությունում, ի տարբերություն մի շարք այլ մարզաձեւերի, պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չկան: Նրանք կարող են մասնակցել 2 տարին մեկ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, կամ էլ մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, սակայն այդ տարիքում՝ մինչեւ 18 տարեկան, բարձր հորիզոնականներ գրավելու հավանականությունը շատ քիչ է: Դա շատ դժվար է անգամ փորձառուների համար: Օրինակ, աշխարհի 2015 թ. բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի  մասնակից Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վերջերս Կանադայում կայացած աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրեց՝ 4-րդը դարձած մարզիկին զիջելով ընդամենը 0.05 բալով:

Կան նաեւ ոչ մարզիկներից կախված իրավիճակներ, որոնց պատճառով նրանք ցանկալի արդյունքից զրկվում են: Դա կարող է լինել մրցավարական կողմնակալությունը, վնասվածքը (որի ապաքինումից հետո նա կարող է չհասցնել համապատասխան մարզավիճակում մրցաշարի մասնակցել), ի վերջո տվյալ մրցման օրը կարող է, ինչպես ասում են, պարզապես նրա օրը չլինել:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր վերջին հայտարարություններից մեկում նշում է, որ սպորտային վաշտում ծառայողները զորակոչվում են, սակայն հիմնականում չեն մասնակցում ծառայությանը: Բայց առաջարկվող օրենքով էլ մարզիկը կարող է արգելված խթանիչներ օգտագործել, մի քանի անգամ տարկետում ստանալ, 27 տարեկանը լրանալուց հետո էլ կարող է բացահայտվել նրա արարքը, նա կզրկվի մեդալներից ու բանակում ծառայած էլ չի լինի, իսկ գործող օրենքի պայմաններում այդ անբարեխիղճ մարզիկը գոնե ինչ-որ չափով կմասնակցի ծառայությանը, բանակի տրամադրության տակ կլինի:

Վիգեն Սարգսյանն ասում է նաեւ, որ սպորտային վաշտ պահելը լրացուցիչ ծախս է, որը չի արդարացվում, քանի որ մարզիկները հիմնականում զբաղված են իրենց մարզումներով ու մրցումներով: Սակայն պետք է հաշվի առնել, որ պետության կողմից չարդարացված ծախս կլինի նաեւ, եթե ուժեղ մարզիկները, որոնք ինչ-ինչ պատճառներով տարկետման համար անհրաժեշտ հորիզոնականը չեն զբաղեցրել, գնան բանակ ու հետո թողնեն սպորտը: Չէ՞ որ մինչեւ այդ ֆեդերացիաները նրանց պատրաստելու, հավաքների, միջազգային մրցումներին մասնակցելու վրա գումարներ են ծախսել:

Մարզաշխարհի ներկայցուցիչները նշում են, որ սա կարող է պատճառ դառնալ, որ տաղանդավոր մարզիկները հեռանան երկրից: Հիմա էլ կան դեպքեր, որ հայկական սպորտի հայտնի ու առաջատար մարզիկներին առաջարկում են մեծ գումարների դիմաց այլ երկրներ տեղափոխվել: Առաջարկները նրանք մերժում են հայրենասիրությունից դրդված: Մյուս կողմից կան նաեւ այլ երկրների հավաքականներում հանդես եկող մարզիկներ՝ ազգությամբ հայ, սակայն ոչ հայկական անձնագրով, որոնք հենց բանակի պատճառով անձնագիրը փոխել չեն ցանկանում: Հայկական անձնագրի ու բանակի հեռանկարի պաճառով որոշ տաղանդավոր պատանիներ էլ թողնում են սպորտը, քանի որ շարունակելու ու Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար պետք է ՀՀ քաղաքացի դառնան:

Այս խնդիրները կային նաեւ մինչեւ նոր օրենքի մասին քննարկումները: Մարզաշխարհի ներկայացուցիչները հաճախ էին խոսում դրանց մասին: Մասնավորապես օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բազմիցս ասել է, որ բանակային տարիքում բազմաթիվ ըմբիշներ հեռանում են սպորտից: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ ստեղծվի այնպիսի սպորտային վաշտ, որտեղ մարզիկը եւ՛ պատշաճ կերպով կծառայի, եւ՛ կմնա սպորտում:

Նոր օրենքի մասին, սակայն, ոլորտի ներկայացուցիչները հիմնականում խուսափում են հրապարակային հայտարարություններ անել եւ բարձրաձայնել թերի կողմերը: Մի մասը պարզապես ենթարկվում է վերադասների հրահանգներին եւ չի ցանկանում ավելորդ գլխացավանքի տակ ընկնել, մյուս մասն էլ չի համարձակվում ասել, որ բանակում ծառայելը կարող է ինչ-որ բանի խանգարել. չէ՞ որ բանակը հասարակության աչքում բացարձակ արժեք է ու երկրի անվտանգության երաշխիքը:

Տպել
5878 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ