Առեւտրային պատերազմ. ԵԱՏՄ վարչապետների նիստը Երեւանում

Երեւանում «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիրում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բանավիճեցին Ռուսաստանի ու Բեռալուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետերը: Վեճի թեմաներից մեկը Ղազախստանի ու Ղրղզստանի սահմանին տիրող իրավիճակն է, որն ավելի ու ավելի նմանվում է «առեւտրային պատերազմի», իսկ մյուսը՝ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ձեւավորվեու ժամկետների ձգձգումը:

Նախ ԵԱՏՄ երկրների վարչապետերի նեղ կազմով նիստը տեւեց նախատեսվածից շատ ավելի երկար: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին պետք է սկսվեր խորհրդի ընդլայնված կազմով նիստը, սակայն այն սկսվեց 13:45-ին: Կուլիսներում տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ խնդիրը Ղազախստանի ու Ղրղզստանի միջեւ վերջին շրջանում սկիզբ առած տարաձայնություններն են: Ընդլայնված կազմով նիստի սկսելուն պես կասկածններն ու ենթադրությունները հաստատվեցին:

Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր ելույթում նշեց, որ տեւական ժամանակ է Ղազախստանի հետ սահմանին առկա են խնդիրներ՝ իրենց բեռների ու մարդկանց տեղաշարժի առումով: «Որոշ խնդիրներ լուծվել են, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է դրանք առաջ գային: Սա հակասում է եվրասիական ինտեգացիայի ոգուն»,- ասաց նա՝ հավելով, որ դեռեւս առկա են խնդիրներ բեռների տեղափոխման հետ կապված: Նա հույս հայտնեց, որ «ղազախ եղբայրներն» իրենց կընդառաջեն ու խնդիրը լուծում կստանա: «Մեր բեռները մնում են սահմանին, որն առաջացնում է ղազախների ու ղրղըզների զայրույթը»,- ասաց նա:

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը խոսեց ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետների «անընդունելի» երկարաձգման մասին: «Մենք որոշել ենք այդ ժամկետը սահմանել 2025 թ-ին, սակայն այժմ խոսվում է դրա հետաձգման հնարավորության մասին, ինչն անընդունելի է: Պետք է նշեմ, որ նույն Եվարմիությունը սկսեց էլինտեգրացիան հենց էներգետիկայի հենքի վրա՝ ձեւավորելով ածխի եւ պողպատի միությունը»,- օրինակ բերեց նա՝ հավելելով, որ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման սահմանված ժամկետները պետք է պահպանել:

«Բելառուսի համար սա կարեւոր հարց է, եւ մենք արդեն իսկ կոմպրոմիսի ենք գնացել՝ համաձայնելով որպես միասնական շուկայի ձեւավորման ժամկետ սահմանել 2025 թ-ը»,- հայտարարեց նա:

Ինչպես եւ սպասելի էր Ղրղըզստանին ու Բելառուսին պատասխանեցին Ղազախստանն ու Ռուսաստանը: Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւը հայտարարեց, որ Ղրղըզստանի հետ սահմանին ուժեղացվել է մաքսային հսկողությանը ռեժիմը, քանի որ ունեն մեծ մասշտաբների մաքսանենգության մասին հավաստի տվյալներ: «Բանն այն է, որ Չինաստանից Ղրղըզստան տեղափոխվող բեռների ծավալների հետ խնդիր կա», - ասաց նա՝ ներկայացնելով Չինաստանի ու Ղրղըզստանի փոխադարձ առեւտրի մասին երկու երկրների վիճակագրական տվյալների միջեւ հսկայական տարբերությունը, որը վերջին տվյալներով անցնում 2 մլրդ դոլարը:

Այլ կերպ ասաց, Ղազախստանի վարչապետի խոսքով՝ Չինաստանից Ղրղըզստան ներկրվող ապրանքների քանակի մասին Բիշքեկի տվյալները շատ հեռու են Չինաստանի ներկայացրած թվերից: «Կա մեծ մաքսանենգության ռիսկ, ինչը հաստատեց սահմանային հսկողության խստացումը»,- ասաց նա՝ հավելելով, որ մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքը չի ֆիքսվում ոչ մի տեղ ու այնուհետեւ կարող է հանգիստ վերաարտահանվել ԵԱՏՄ այլ պետություններ:

Հատկանշական է, որ Ղրղըզստանի եւ Ղազախստանի սահմանին իրավիճակը սկսեց սրվել Ղրղըզստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ, երբ Բիշքեկը մեղադրեց Աստանային իր ներքին գործերին խառնվելու մեջ: Ղազախստանի իշխանություններն իր պատասխան ուժեղացրեցին սահմանային անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից սկսեցին կուտակումներ: Մարդիկ հսկիչ-անցագրային կետերում ստիպված էին սպասել 7-10 ժամ: 

Իր խոսքի վերջում Ղազախստանի վարչապետը նշեց, որ գործադրվող ջանքերն ուղղված են ոչ թե Ղրղզստանի դեմ, այլ նպատակ են հետապնդում նվազեցնել մաքսանենգության ծավալները:

Բելառուսի «էներգետիկ» դժգոհություններին պատասխանեց ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը: Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն «նավթի ու գազի» միություն չէ: «ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիան խորանում ու ծավալվում է, չնայած տարբեր լոկալ խնդիրների, որոնց մասին խոսվեց նաեւ այսօր: Իսկ սա լուրջ եւ դժվար կոմպրոմիսների արդյուքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նավթի ու գազի նշանակությունը ԵԱՏՄ տնտեսություններում գնալով նվազում է: «Այժմ պետք է խոսել եկամուտներ գեներացնող այլ աղբյուրների մասին»,- հավելեց Մեդվեդեեւը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա է բավականին դրական տնտեսական դինամիկա: Առեւտրաշրջաջանառությունն աճել է 28%-ով, իսկ անդամ պետությունների համընդանուր ՀՆԱ-ն 1,8%-ով: «Պետք է նշել, որ աճ գրացվել է անդամ բոլոր պետություններում»,- եզրափակեց նա:

Տպել
3359 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ