Երևան
11 °C
Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մշակվել են սովորողների վարքագծի կանոններ: Դրանք հաստատվել են ռեկտորի հրամանով եւ ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից:
Հրամանով սահմանվում են սովորողների հիմնական իրավունքները, ինչպես նաեւ պարտականությունները միջանձնային հարաբերություններում, ուսումնական գործընթացում, համալսարանից դուրս հարաբերություններում: Միաժամանակ սահմանվում են կարգապահական պատասխանատվության տեսակները, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:
Բուհի պաշտոնական կայքէջում հրապարակված վարքագծի կանոնների համաձայն՝ սովորողների իրավունքները սահմանափակվում են վեց կետով: Պարտականությունների շարքը կարծես անվերջ է:
Դրանց թվում ներառված են հետեւյալ պահանջները.
-հարգել Համալսարանի աշխատողների, սովորողների, պրակտիկայի ընթացքում բուժաշխատողների, այլ աշխատողների, պացիենտների պատիվն ու արժանապատվությունը, ցուցաբերել հարգալից, բարեկիրթ վերաբերմունք ուսումնառության ողջ ընթացքում,
-բացառել դասերին կամ ընդմիջումներին միջանցքներում աղմկելը, լսարաններում անցուդարձ կատարելը կամ լսարարանների դռները անհարկի բացելը,
-բացառել գրագողությունը կամ այլ անձի կողմից կատարված ուսումնական, գիտական աշխատանքների ներկայացումը որպես իր կողմից կատարված,
-բացառել գիտելիքների ստուգման գործընթացներում՝ ա. ուրիշ սովորողի փոխարեն ներկայանալը կամ մասնակցելը կամ բ. սեփական անձի փոխարեն այլ սովորողի (անձի) ներկայանալուն ուղղված գործողություններ կատարելը,
-բացառել ուսումնական գործընթացին, ներառյալ բժշկական հաստատություններ ալկոհոլային խմիչքներ կամ թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ներկայանալը,
-Համալսարանի հետ կնքված պայմանագրին համաձայն սահմանված կարգով և ժամկետում վճարել ուսման վարձը,
-Համալսարանի տարածքում նկարահանումներին մասնակցելիս նախապես ստանալ Համալսարանի իրավասու անձի թույլտվությունը:
Սովորողը պարտավոր է Համալսարանում պահպանել նաեւ հագուկապին եւ անձնական հիգիենային ներկայացվող պահանջները: Օրինակ՝
ա.հագուստը պետք է լինի մաքուր, պատշաճ վիճակում, արգելվում է կրել սպորտային համազգեստ,
բ.մազերը պետք է լինեն մաքուր և հարդարված,
գ. պետք է պահպանվի անձնական հիգիենան
Համալսարանի կանոնադրության, սույն կարգապահական կանոնների, ներքին այլ ակտերի պահանջները խախտելու համար սովորողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Նա կարող է ստանալ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, որոշ դեպքերում զրկվել դրական գնահատականից, զեղչի կամ կրթաթոշակի իրավունքից եւ ի վերջո նաեւ հեռացվել համալսարանից:
2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել
Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը
Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ
Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան
Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի
ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան
Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է
Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը
Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)
Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի
Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան
Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան
Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ
Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության
Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին
Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
© 2024 Հայկական ժամանակ