ՌԴ-ից մեծ քանակի հայկական կոնյակ է ետ ուղարկվել. խաղի կանոնները փոխվել են

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի կոնյակ արտադրողների համար խնդիրներ է ստեղծում: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ խոսելով կոնյակի եւ գինու արտահանման եւ խաղողի մթերման գործընթացի մասին:

Նրա խոսքով, այս տարի ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա ետ է ուղարկվել Հայաստան: «Ես գիտեմ, որ մոտ 8 ավտոմեքենա ետ է եկել, բայց դրա մի մասը ոչ թե կեղծարարության, այլ ժամկետների խախտման պատճառով է եղել: Պրոցեդուրային խախտումներ կան փաստաթղթերը ներկայացնելու, մի մասն էլ, իհարկե՝ կեղծ է եղել»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ չցանկանալով նշել, թե կոնյակ արտադրող որ ընկրության արտադրանքն է ետ ուղարկվել:

Բանախոսը նշեց, որ ՌԴ-ն կեղծ կոնյակների ներմուծման վերաբերյալ նոր չափանիշներ է ստեղծել, իսկ հայ կոնյակ արտադրողների մեծ մասը չի կարողանում համապատասխան փորձաքննություններն անցկացնել, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ Հայաստանում նման փորձաքննություն անցկացնել:

«ՌԴ-ն կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ իմիտացիա էին անում, թե պայքարում են կեղծարարության դեմ: Նոր ցուցանիշ են մտցրել, որը Հայաստանում չի չափվում: Մենք այդ գործիքները չունենք: Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը, եւ ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել, թե՛ այստեղ՝ արտադրողները, թե այնտեղ՝ ստուգողները: Կային սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները: Նոր չափորոշիչներ են մտցրել: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով: Ոչ կեղծ կոնյակ արտադրողները չգիտեն «Օ 17»-ի քանակությունը: Դեպքեր կան, որ ՌԴ շուկայից ետ են ուղարկվել»,- ասաց Ավագ Հարությունյանը:Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյան

Մեր ճշտող հարցին, թե ո՞ր ընկերությունների արտադրանքն է ետ ուղարկվել, Ավագ Հարությունյանը խուսափեց պատասխանել. «Ախր ես չեմ կարող դա ասել»: Մյուս հարցին՝ Երեւանի կոնյակի գործարանը կարողանո՞ւմ է ստուգել, թե իր արտադրանքի մեջ կեղծիք կա, թե՞ չէ, նա պատասխանեց. «Պեռնո ռիկարը խնդիր չունի, որովհետեւ, երբ գնեց Երեւանի կոնյակի գործարանը ինքն իր մայր գործարաններում ուներ իզոտոպային մեթոդների հնարավորություն, եւ անընդհատ ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած կոնյակի սպիրտները ստուգվում էին»:

Անդրադառնալով խաղողի մթերման ծավալներին՝ խաղողագործների միության նախագահն ասաց, որ մթերողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, վճարումները ժամկետներում կատարվում են:

«Տարին լավ էր,  խոչընդոտներ չեղան: Մթերման իրական թիվը մոտ 90 կամ 85 հազար տոննա է, խաղողի մասին է, այդքան մթերվել է: Բացառիկ բարձր գնով մթերվեց գինու խաղողը: Արենիում այն հասավ 350 դրամի, 400 դրամն անցավ սպիտակ խաղողի համար: Դա ռեկորդային գին էր տարածաշրջանի պատմության մեջ: Զանգվածային ծավալներով նման գին դեռ չկար: Ցածր բերքատվության ֆոնին բարձր գին չառաջարկվեց կոնյակի խաղողի համար, գործեց նույն ստվերային մեխանիզմը, որը գործել էր նախորդ տարիներին: Կառավարությունն ազնվություն ունեցավ դեմն առնելու, բայց ուժ չունեցավ»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:

Տպել
11103 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի