Զինծառայողի մահվան գործով ՊՆ հրամանատարի ձերբակալությունը «նորություն էր». Արթուր Սաքունց

23/10/2017 schedule19:23

Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան:

Հայտնի դարձավ, որ «Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաեւ մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը եւ այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերեւույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը»: Հենց այս կասկածանքով էլ (ՀՀ ՔՕ 376-րդ 2-րդ մաս) այսօր ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն:

Մեր տեղեկություններով, ինժեներական աշխատանքներն իրականացվել են սխալ վայրում, սխալ ժամին, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները, ինչի հետեւանքով էլ զինծառայողը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Բացի հարուցված քրեական գործից, այս դեպքից հետո նաեւ ծառայողական քննություն է նշանակվել: Մեր զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն դեռ շարունակվում է:

Ըստ որոշ գնահատականների՝ հրամանատարի ձերբակալությունն աննախադեպ է. բանն այն է, որ հազվադեպ են նման դեպքերում պատասխանատվության ենթարկում նաեւ հրամանատարական կազմին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Չապլին Մարգարյանի մահվան դեպքով հրամանատարի ձերբակալությունը «նորություն է»: Մեր զրույցում նա ասաց, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ թերություններ էին բացահայտվել՝ տեխնիկական միջոցների ապահովման, ռազմամթերքի, վառելիքի, սննդամթերքի, կապի միջոցների ոլորտում անվտանգության մատակարարման պատասխանտուների նկատմամբ քրեական գործեր չհարուցվեին, չնայած նրան, որ բավարար փաստեր առակա էին: «Սա իրապես նորություն է: Հույս ունեմ, որ սա միակ դեպքը չի լինի, երբ մեղադրանք կառաջադրվի հրամանատարական կազմից որեւէ մեկին»,-ասաց նա:

Բոլոր դեպքերում, դա կլինի սպանություն, ինքնասպանություն, հակառակորդի կրակոցից վիրավորվելու, թե մահանալու դեպքեր, բոլոր այդ գործերով պետք է հրամատարարների կողմից իրենց գործառույթների պարտականությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման հարցը քննության առարկա դառնա: Մենք նման դեպքերով միշտ միջնորդել ենք պատասխանատվության ենթարկել, բայց միշտ մերժում ենք ստացել»,- ասաց Սաքունցը:

Մեր հարցին, թե սա կարո՞ղ է նախադեպ լինել, որպեսզի հրամանատարական կազմն էլ ավելի ուշադիր լինի, իրավապաշտպանն ասաց, որ չի կարող սա հիմք ընդունել, որովհետեւ ՀՀ-ում ամեն ինչը տրամադրությունից է կախված կամ կոնկրետ ինչ-որ իրավիճակներից:

Իրավապաշտպանը չբացառեց, որ Չապլին Մարգարյանի դեպքով նախաքննության ավարտին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Հ.Գ. Երկու տարի առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում էր իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել էին պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ էին ստացել եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։

Այս դեպքից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց  հետախուզական վաշտի հրամանատարին, որը կալանավորվեց: Պարզվել էր, որ «հետախուզական վաշտի հրամանատարը, կոչումով կապիտան, խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները: Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսեւորել է անգործություն, չի իրականացրել եւ կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ»։ Թե ինչ եղավ հետո, հրամանատարը դատապարտվեց, թե ոչ, չենք կարող ասել, քանի որ սույն գործով տեղեկատվությունը Դատական տեղեկատվական համակարգում սահմանափակված է:

Տպել
5509 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ