Արայիկ Հարությունյանը կդիմի դատախազություն. Սողոմոնյանին օրինակա՞ն է տարածք տրամադրվել  

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դիմել դատախազություն, որպեսզի վերջինս պարզի, թե Գրիբոյեդովի անվան համար 41 դպրոցից «Վարդանանք» կրթահամալիրին տարածք հանձնելու գործընթացում արդյո՞ք կա կոռուպցիա:

Կրթահամալիրն, ինչպես հայտնի է, կապվում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի եւ նրա ամուսնու՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի անվան հետ:  

«Ավելի քան մեկ ամիս առաջ, խոսելով օպտիմալացվող դպրոցների մասին, մտահոգություն էի հայտնել, որ օրինակ թիվ 41 դպրոցը սեփականության կամ երկարատեւ վարձակալության տրվելու էր Իշխան Զախարյանի եւ նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի (Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության նախկին պետ) անվան հետ կապվող «Վարդանանք» կրթահամալիրին: Ցավոք, այդ դպրոցի մի մասնաշենքը դեռ 2012 թվականին 20 տարով տրվել էր այդ կրթահամալիրին... Այս հարցով դիմելու եմ դատախազություն՝ քննարկելու, թե արդյո՞ք այստեղ կա կոռուպցիա, թե՞ ոչ, որովհետեւ այդ ժամանակ Սողոմոնյանը ղեկավարել է վերոնշյալ վարչությունը»,- նշում է Արայիկ Հարությունյանը:  

Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոցը մեկն է վերջերս օպտիմալացված հանրակրթական հաստատություններից: ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ կրթօջախը վերակազմակերպվել է՝ միացվելով Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցին:

Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի գրավոր հարցմանը քաղաքապետարանից պատասխանել են, որ համար 41 դպրոցի շենքում նախատեսվում է հիմնել մանկապարտեզ:

Տպել
2107 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան