Երբ ագրեսորը հարձակվում է, պետք է գլուխը պոկենք, այլ տարբերակ չունենք. Դավիթ Բաբայան

Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:

Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: 

Շփման գծում զարգացումների վերաբերյալ մեր հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակառակորդը կրկին «Սպայկ» հակատանկային հրթիռ է կիրառել: Սա ի՞նչ է նշանակում, եւ ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հետ:

 - Սա ոչինչ էլ չի նշանակում: Երբեմն մարդիկ այնպես են զարմանում, կարծես թե, մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ՝ դա Ադրբեջանն է: Ի՞նչ է Ադրբեջանը երբեւիցե իր քաղաքականությունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է՝ հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են՝ մենք պետք է ոչնչացնեք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում: Կարո՞ղ է մենք գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե՝ ոչ: Դրա համար էլ այդպես էլ վարվում են: Մենք պետք է չփորձենք ամեն ինչ շահարկել: Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ, ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կորուստ եւ մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում հայրենասիրական գաղափարներով բղավում են՝ էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են:

Ի՞նչ անենք, թողնենք փախնե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու: Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցանկացած վտանգ առավելեւս՝ ագրեսիա, կասեցնելու ենք: Եթե լինի պատերազմ մեր դեմ՝ ագրեսիան տեղափոխելու ենք ռազմական գործողություն՝  Ադրբեջանի տարածքի խորքեր: Ասում են՝ դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝  պատերազմը, ուզում ենք մենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն եւ այլն: Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք: Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի: Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա:

- Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին  գործողությունները:

- Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է:

- Պարոն Բաբայան, պարզապես Ժնեւում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում լարվածությունը թուլացնել: Ինչը ինչպես տեսնում ենք Ադրբեջանը չի  կատարում, այլ ընդհակառակը՝ շփման գծում լարվածությունը ուժեղացնում է: Կարո՞ղ ենք տապալված համարել Ժնեւի արդյունքները:

- Մենք պետք է հասկանանք, որ հակամարտության կարգավորումը երկու հարթություններով է ընթանում: Մեկը բուն կարգավորումն է՝ ղարաբաղա-ադրբեջանական համակարտության իրավական լուծում տալը, սա երկարատեւ գործըթաց է, չգիտենք էլ երբ է տեղաշարժ լինելու՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի աննորմալ դիրքորոշումը: Երկրորդը՝ խաղաղության եւ կայունության պահպանումն է տարածաշրջանում՝ նույնսիկ եթե դա համամետական առումով է ընթանում: Շեշտը դրվում է նրա վրա նաեւ միջազգային հանրության կողմից, որպեսզի պատերազմը լայնածավալ չլինի...Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն եւ այս լարվածությունը եւս մեկ անգամ դրա կարեւորությունը հաստատում է: Պարզապես հասկանալի է, որ ի դեմս Արդբեջանի՝ մենք ունենք աննորմալ պետություն, որը շարունակելու է իր համապատասխան քաղաքականությունը՝ դժբախտաբար:

- Այսինքն՝ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունը որեւէ արդյունք չտվե՞ց:

- Ժնեւի պայմանավորվածության մեջ չկա նշված կոնկրետ օր՝ չի գրված հոկտեմբերի 19-ին կամ նոյեմբրի 1-ին՝ ժամը 2:15-ին, պետք է կարգավորվի, դա բաց է, չպետք է շահարկենք: Էդպես է Բաքուն իրեն պարում:

- Երեկվա ականանետերից եւ հրթիռներից հետո հայկական կողմից պատասխան տրվե՞լ է:

- Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հակառակորդը նստի իր տեղը:

Տպել
5847 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան