Հայաստանն ավելացնում է պարտքային բեռը. մինչեւ տարեվերջ` 6,7 մլրդ դոլար

22/10/2017 schedule14:42

Մինչեւ 2017թ-ի վերջ ֆինանսների նախարարության կանխատեսմամբ ՀՀ պետական պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի, որն այս պահի դրությամբ կազմում է 6,3 մլրդ դոլար: Այս մասին Հանքավանում լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Պարտքը նվազելո՞ւ է

Կառավարության պարտքը, որը պետական պարտքի կառուցվածքում օրենքով առանձնացված է Կենտրոնական բանկի պարտքից, կազմում է 5,7 մլրդ դոլար: ԿԲ պարտքը կազմում է շուրջ 611 մլն դոլար: Կառավարության պարտքը, նշում է Արամյանը, տարեվերջին կկազմի նախորդ տարվա ՀՆԱ-ի 58,7 տոկոսը: Հատկանշական է, որ օրենք արգելում է ՀՀ-ում կառավարության պարտքը գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի ծավալի 60 տոկոսը: Նախորդ տարի նույն ցուցանիշը 2015 թ-ի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 52,2 տոկոս: Աճը՝ 6,5 տոկոս:   

«Այս բարձր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի ՀՆԱ-ի աճը եղել է չնչին՝ 0,2 տոկոս: Իսկ քանի որ մենք այս տարի սպասում ենք ՀՆԱ-ի ավելի մեծ աճ, ուստի մեր կանխատեսումներով հաջորդ տարի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի՝ կազմելով 58,2 տոկոս», - նշում է Արամյանը՝ հավելելով, որ վեջին շրջանում առաջին անգամ նախատեսում են 2018 թվականից նվազեցնել պարտք-ՀՆԱ ցուցանիշը։

«2018 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կարող է նվազել 0,5-1 տոկոսային կետով»,-նշեց նախարարը։

Միեւնույն ժամանակ ընդգծվեց, որ կառավարությունում քննարկում են նաեւ սցենարներ, թե որ դեպքում կարող են փոխել օրնքը՝ ավելացնելով կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Խոսքը բացառիկ դեպքերի մասին՝ պատերազմ, ճգնաժամ, աղետ», - հավելեց քննարկման մասնակից ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

«Մեխազնիմը հետեւյալն է, օրինակ՝ տեղի են ունենում ցնցումներ եւ անհրաժետություն է առաջանում մեծացնել կառավարության պարտքային շեմքը: Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագծերով մնում է ԱԺ եւ ներկայացնում հիմնավորումներ: ԱԺ-ի դրական վերաբերմունքի ու հաստատման պարագում, այդ շեմը բարձրանում է, սակայն հետ՝ նախկին ցուցանիշին վերադառնալու պարտավորությամբ», - ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ օրինակ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումների ժամանակ նման անհրաժեշտություն չառաջացավ:

Հատկանշական է, որ մեր ունեցած տվյալներով, այնուամենայնիվ, անցյալ տարի, եթե ոչ սեկվեսերտ, ապա պետական հիմնարկներում ծախսերի վերանայում տեղի ունեցել է՝ որոշ կրճատումներով:

Նշվեց նաեւ, որ դրական սպասումները պայմանավորված են այս տարվա հունվա-սեպտեմբեր ամիսիներին գնացված տնտեսական ակտիվության ցուցանիշով: Վերջին ինը ամիսների կտրվածքով այն կազմում է շուրջ 5,5 տոկոս: Տնտեսության ակտիվացման ֆոնին աճել է նաեւ հարկահավքության ցուցանիշը՝ նույն ժամկետում կազմելով 6,2 տոկոս:

Վարդան Արամյանը քննարկման ժամանակ մի քանի անգամ նշեց, որ կառավարության, հատկապես ֆինանսների նախարարության խնդիրն է այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի անհատական գրծոնը հասցվի մինիմումի: «Այսօր ես եմ նախարար, վաղը մեկ ուշիշը, սակայն կարեւոր է, որպեսզի մենք ունենանք համակարգը, որը անկախ նախարարի անձից կարող է արդյունավետ աշխատել: Մեր աշխատանքն այդ նպատակին է ուղղված», - ասաց նախարարը:

Անպատասխան հարցեր ու աճի որակը

Սակայն հարցական են մնում բազմաթիվ հարցերն առ այն, թե ֆիսկալ գործիքներով որքանով կառավարությունը կարող է ազդել տնտեսության իրական վիճակի վրա, որտեղ հիմնական շահութաբեր ոլորտները քվոտավորված-բաժանված ու փակված են: Քաղաքականության ու բիզնեսի սերտաճման «քաղցկեղը» շարունակում է մետաստազներ տալ:

Այսինքն՝ այդ ոլորտները մոնոլոպացված են կամ այնտեղ մեկ կամ մի քանի խոշոր խաղացողներ են, իսկ նորերի մուտքը խստ դժվարացված է: Մոնոպոլիզացիայի մակարդակով ՀՀ տնտեսությունն ԱՊՀ տարածաշրջանում ամենաբարձրներից է:

Մյուս կողմից, խնիրդներ կան նաեւ տնտեսական ակտիվության ու հարկերի հավաքման ընթացիկ ցուցանիշների աճի հետ կապված, որոնք առաջին հայացքից կարող են տպավորիչ թվալ: Ինչպես ասում են՝ սատատան թաքնված է մանրամասների մեջ:

Ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, հարկային մուտքերի կառուցվածն ու որակը միայն դիտարկելու դեպքում կարող են հասկանալ ընդհանուր պատկերը:  

«2017թ հունվար-սեպտեմբերի թվերն ենք նայում՝ 6․2 տոկոս հարկային եկամուտների աճ՝ շատ լավ է, ստվերից էլ ենք կրճատել, կրկնակի լավ է։

Հիմա նայենք հարկային մուտքերի որակը։ Ինչ ենք տեսնում ամենամեծ աճը բնապահպանական վճարներ, որը հասկանալի է պայմանավորված է հանքարդյունաբերության ասեղով, և արտաքին առևտուրը /որտեղ իրոք աճ կա/։ Նայում ենք շահութահարկ՝ 15 տոկոս անկում, եկամտահարկ 1 տոկոսի կարգի աճ», - նշում է Մանուկյանը։

Ինչ վերաբերում է, տնտեսության ակտիվության աճի ցուցանիշին, այստեղ եւս մանրամասներն ու ընդհնուր համայնապատկերն են հետաքրքիր: «2014թ․ ունեցել ենք 11․6 մլրդ դոլարի ՀՆԱ, որից տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը կազմել են 9․6 մլրդ դոլար։ 2015թ՝ ՀՆԱ՝ 10․5 մլրդ դոլար, իսկ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը՝ 8․1 մլրդ, 2016թ․ 10․5 մլրդ՝ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը 8 մլրդ», - հիշեցնում է Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ տնտեսությունը դոլարային արտահայտմամբ շարունակում է կրճատվել:

Նրա խոսքով, 2017թ․ առաջին կիսամյակ ՀՆԱ 4․5 մլրդ դոլար, որից տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը՝ 3․7 մլրդ դոլար։ «Ամփոփենք՝ նույնիսկ 2014թ․ համեմատ տնային տնտեսությունների վիճակն ավելի վատ է», - եզրկացնում է նա:

Միաժամանակ, ըստ նրա, պետք է նշել, որ 2017թ․ առաջին կիսամյակի տնտեսական պատկերը, քանակական առումով, 2016թ-ի համեմատ շատ ավելի դրական է։ Սակայն, որակական առումով տնտեսությունում առկա են մի շարք հիմնախնդիրներ։

Ինչի՞ հաշվին է աճում տնտեսությունը

Հատկանշական է, որ այս տարվա տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ ու ծառայությունների ոլորտներում առկա դրական միտումներով: Միջազգային շուկայում պղնձի գներն աճել են շուրջ 40 տոկոսով, գումարած Հայաստանում զուտ ֆիզիկական ծավալի առումով ավելի շատ է պղնձի խտանյութ արդյունահանվել: Դրական էֆեկտը կրկնակի է ստացվել: Սրան գումարվել է զբոսաշրջությունից ստացված գումարները, տրանսֆերտների աճն (8 ամիսների կտրվածքով շուրջ 17 ոտոկս՝ կազմելով 1,07 մլրդ դոլար) ու պարտքային միջոցները, որոնք ուղղվել են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:

Իսկ այս ոլորտների աճից առաջացած եկամուտները ոչ մի կերպ հավասար չեն բաշխվում բնակչության մեջ, որի պատճառով էլ ՀՀ-ում չի նկատվում աղքատության կրճատման իրական միտումներ: Շուրջ 35 տոկոս աղքատության մակարդակը շարունակում է պահպանվել, իսկ տնային տնտեսությունների ծախսերի կրճատման հետեւանք է այն, որ բանկերում ավելանում են խնդրահարույց վարկերի քանակը:

Ավելին՝ բանկերում ավելանում են խնայողությունները, սակայն շատ դանդաղ աճի դինամիկա է ցույց տալիս վարկավորման ծավալը: Լավ օրից չէ, որ կառավարությունն ամիսներ առաջ որոշեց շուրջ 50 մլրդ-ով որոշեց ավելացնել կապիտալ ծախսերի մակարդակը: Շուրջ 7 տոկոսով կրճատվել են արտասահմանյան ուղղակի ներդրումները:

Մյուս կողմից, այս տարվա մարտ ամսից մինչեւ սեպտեմբերի վերջ պետական պարտքը 5,9 մլրդ դոլարից հասել է 6,3 մլրդի ու այն դեռ աճելու է: Աճի խթանիչները մեծ փոփոխություն չեն կրել՝ պղինձ, տուրիստ, տրանսֆերտ: Դրանցից գոնե երկուսը ՀՀ կառավարության գործունեությունից այնքան էլ կախված չեն:

Հ.Գ. Մեծ հաշվով, տնտեսությունում էական, որակական կառուցվածքային փոփոխություններ չեն նկատվում, որոնց հաշվին պետք է, որ աճ գրանցվեր: Հայրենի տնտեսույթունում միակ շեշտակի «որակական փոփոխությունը» տեղի է ունեցել 2008-2009 թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, երբ փլուզվեց շինարարության ոլորտը, որը մինչ օրս շարունակում է մնալ հոգեվարքի մեջ:

Տպել
7839 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա