Մակրոտնտեսական ցուցանիշները գնալով վատանում են. ի՞նչ պատահեց

Մեր տնտեսության վիճակը նկարագրող պաշտոնական վիճակագրությունը արդեն երկու ամիս անընդմեջ տխուր թվեր է հրապարակում:

Երեկ հրապարակվեց այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված օպերատիվ տվյալները: Ըստ այդմ, սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 2.5 տոկոսով: Օգոստոսին էլ այդ ցուցանիշը 2.4 տոկոս էր:

Սա ուշագրավ է նրանով, որ օրինակ տարվա առաջին 7 ամիսներին ՏԱՑ-ի աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.2 տոկոս: Այլ կերպ ասած, արդեն երկրորդ ամիսը շարունակ ՏԱՑ-ի աճի տեմպը 2.5 անգամ նվազել է տարվա առաջին 7 ամիսների համեմատ: 

Ինչ եղավ մեր տնտեսության հետ, այնքան էլ հասկանալի չէ: Ու ընդհանրապես, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մեր տնտեսական ցուցանիշները, մասնավորապես ՏԱՑ-ը տարօրինակ վայրիվերումներ է ունենում: Օրինակ, առաջին գծապատկերում ներկայացված է անցած տարվա առաջին 9 ամիսների ՏԱՑ-ի փոփոխությունը: Ինչպես տեսնում ենք, կորը հարթ է եւ շատ հանդարտ գնում է անկման: Իսկ ահա այս տարվա առաջին 9 ամիսներին ՏԱՑ-ի փոփոխությունը այնպիսի զիգզագներ ունի, որ մարդու գլուխ է պտտվում:

Մակրոտնտեսական ցուցանիշերը սովորաբար չպետք է այսպիսի վայրիվերումներ ունենան, եթե այդ ընթացքում տեղի չեն ունեցել, ասենք, բնական աղետներ, պատերազմներ, իշխանության արմատական փոփոխություններ: Դրանցից ոչ մեկը այս տարվա ընթացքում չի եղել:

Ամենամեծ անկումը կրկին գրանցվել է գյուղատնտեսությունում: Անցած տարվա սեպտեմբերի համեմատ անկումը կազմել է 11.6 տոկոս: Մյուս ոլորտներում անկումներ չկան, սակայն աճի տեմպերը զգալի նվազել են:

Գործող կառավարության «հաղթաթուղթը», իհարկե, արդյունաբերությունն է: Սեպտեմբերին այստեղ 8 տոկոսից քիչ ավելի աճ է եղել: Եվ դա այն դեպքում, երբ ասենք, մայիսին, կամ փետրվարին աճը 20 տոկոս էր: Մյուս հաղթաթուղթը արտահանման ծավալների աճն է, բայց այս առումով էլ ցուցանիշները լավ չեն: Սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ արտահանումը աճել է 11.7 տոկոսով: Բայց եղել են ամիսներ, երբ աճը եղել է 25 տոկոս, 32 տոկոս, 39 տոկոս...:   

Իսկ ամենաուշագրավն այն է, որ տարվա վերջին ամիսներին սպասվում էր ավելի բարձր աճ, եւ դա պարզ թվաբանություն է: Խնդիրն այն է, որ անցած տարվա վերջին ամիսներին ցուցանիշները կտրուկ նվազեցին, ինչը երեում է առաջին գծապատկերից: Իսկ դա նշանակում է, որ համեմատության բազան ցածր է: Այսինքն, եթե ունեք մեկ խնձոր, ու դրան ավելացնում եք եւս մեկը, ապա աճը 100 տոկոս է: Բայց եթե ունենում եք 10 խնձոր եւ ավելացնում եւս մեկը՝ աճը 10 տոկոս է: Անցած տարվա հուլիսից սկսած, պատկերավոր ասած՝ մեկ խնձոր կար, եւ եթե այս տարի էլ մեկ խնձոր ավելացվեր դրան, ապա կունենայինք բարձր աճի ցուցանիշներ: Բայց ստացվել է այնպես, որ անցած տարվա մեկ խնձորին ավելացվել է խնձորի մի փոքր կտոր ընդամենը:  

Առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1 տոկոս: Ներկայիս պաշտոնական կանխատեսումներով տարին կփակվի 4-4.5 տոկոս աճով: Այլ կերպ ասած, կառավարությունն էլ գիտի, որ առաջիկա 3 ամիսներին էլի վատ ցուցանիշներ ենք ունենալու: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց գիտի:

Տպել
8291 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից