Պատվաստանյութի սառնարանների չափիչ սարքի տեղեկությունները կարող են փոխանցվել նաև քաղաքացուն

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շրջայց է կատարել պոլիկլինիկաներ՝ ծանոթանալու պատվաստանյութերի պահպանման պայմաններին:

Նկատենք, որ պատվաստանյութերն ու առհասարակ պատվաստումների թեման Հայաստանում ծնողների համար ամենացավոտներից են: Շատերը թերահավատորեն են վերաբերվում պատվաստանյութերին, շատերն էլ դեմ են երեխային պատվաստելուն:

Լենա Նազարյանը գրել է.

Պատվաստանյութերը պետք է պահպանվեն որոշակի ջերմային ռեժիմում: Պոլիկլինիկաներում՝ պատվաստանյութերի համար նախատեսված սառնարաններում, դրված է մի սարք (1-ին նկարում), որը չափում և գրանցում է ջերմաստիճանը սառնարանում՝ ըստ օրերի և, անհրաժեշտության դեպքում, քաղաքացին կարող է PDF ֆայլով ներբեռնել այդ սարքի տվյալները և ստուգել ջերմաստիճանը ըստ օրերի: Այդ ֆայլը ուղարկվում է նաև կենտրոնական գրասենյակ՝ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն:

Շուտով հնարավոր կլինի նաև պոլիկլինիկաների սառնարանների ջերմաստիճանը ստուգել մի կետից, ինչպես դա անում են կենտրոնական պահեստում, որում առկա բոլոր սառնարանների ջերմաստիճանը երևում է էկրանի մի աղյուսակում (2-րդ նկար): Իսկ պատվաստանյութերի կենտրոնական պահեստում արդեն տասը տարուց ավելի բացի ամենօրյա հսկողությունից իրականացվում է նաև շուրջօրյա հեռախոսազանգային հսկողություն:

Հոսանքի չնչին տատանման դեպքում անմիջապես զանգի և SMS-ի միջոցով (3-րդ նկարում) համապատասխան մասնագետները տեղեկացվում են առաջացած խնդրի մասին, թեև գործը դրան չի հասնում, քանի որ պահեստը սնուցվում է երկակի հոսանքի աղբյուրից և դրան միացող հոսանքի երկու գեներատորներից:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա աշխատակիցները ցույց տվեցին, որ առանց բացառության բոլոր պատվաստանյութերի ժամկետը մինչև 2019/2020 թվականներն են, մինչդեռ պահեստում եղած քանակն այնքան է, որ ամբողջությամբ կսպառվի 2018թ.-ի ամռանը:

Այնպես որ բացառվում է, որ լինի որևէ ժամկետանց պատվաստանյութ: Հսկողությունը որակի և պահպանության իմաստով իսկապես չափազանց խիստ ու հետևողական է: Մնում է, որ պոլիկլինիկաներում մանկաբույժները ուշադիր լինեն և օգնեն ծնողներին անցնել պատվաստումների փուլը:

Տպել
3466 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա