Դեր Զոր հայերը ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, ալյուրով, ջրով. թուրքերի նոր ֆիլմը

17/10/2017 schedule11:33

Թուրքական gazeteduvar.com.tr կայքում հրապարակվել է լրագրող Ազիզ Յաղանի հոդվածը «Քարավան 1915» ֆիլմի մասին: Ֆիլմում ներկայացված է հայերի տեղահանությունը՝ թուրքական պետական քաղաքականության թեզերով: Հոդվածը ներկայացնում է akunq.net-ը: 

«Ֆիլմում ասվում է․«Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։ Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը  ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։

Վերջապե՜ս։ «Հայկական հարցի մասին ճշմարտությունը ոչ մի կերպ չկարողացանք ներկայացնել աշխարհին» մտքին ի պատասխան մի ֆիլմը նկարահանվեց։ Դա իրականացրեց ռեժիսոր Իսմայիլ Գյունեշն՝ «Քարավան 1915» անունը կրող իր ֆիլմով։ Արդեն էկրաններին է հայտնվել այդ ֆիլմը, որում  ներկայացվում է 1915 թ․ 200 հայ կանանց ու երեխաների՝ Գիրեսունից (Կերասուն) դեպի Հալեպ 900 կմ ձգվող ճանապարհը ոտքով կտրել-անցնելու տառապագին ճամփորդությունը։ Ֆիլմում բոլոր հայերը թուրքերեն գիտեն, միմյանց հետ կա՛մ թուրքերեն են խոսում, կա՛մ էլ՝ հայերենով տրված հարցին թուրքերենով, իսկ թուրքերենով տրված հարցին էլ հայերենով պատասխանում։

Ոչ միայն ցեղասպանություն տերմինը չկիրառող, այլեւ անգամ «տեղահանության» փոխարեն «ցեղի աքսոր» եզրը շրջանառության մեջ մտցնել փորձող եւ դրա մասին քննարկումներին սկիզբ դրած այս ֆիլմը գուցե եւ կարողանա այս տերմինը ընդունել տալ ոչ միայն ՄԱԿ-ին, այլեւ՝ ողջ աշխարհին։ Անհրաժեշտ է նաեւ հետեւել եւ տեսնել, թե ի՞նչ կարող է փոխել այս ֆիլմը` 1915 թվականի ընթացքի եւ հետեւանքների թեմայի առումով։ Հայերի քարավանը պետական պաշտոնական փաստաթղթի համաձայն` հանձնվում է մեկ այլ հսկիչի, որն այն ընդունում է` դարձյալ հիմնվելով պաշտոնական փաստաթղթի վրա։ Իսկ ահա այն, ինչ տեղ է ունենում, կատարվում է այդ ճանապարհորդության ընթացքում։

Ֆիլմում թեեւ ափսոսանք են հայտնում հայերի տեղահանության համար, բայց վերջինս ներկայացվում է որպես անհրաժեշտություն։ Այնտեղ պատմվում է, որ ոտքով  ճանապարհն անցնելու ամբողջ ընթացքում քարավանի անվտանգությունն ապահովելու համար Օսմանյան պետությունը պատրաստ է եղել եւ ցանկություն է ունեցել մոբիլիզացնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, սակայն պատերազմական պայմանները դա թույլ չեն տվել, մինչեւ իսկ պետական հիմնարկներն են անկարող եղել պաշտպանվել ավազակախմբերի հարձակումներից։ Պատմվում է նաեւ, որ տեղահանությունը չի կատարվել օսմանցի զինվորների միջոցով, այլ` պայմանագրեր են կնքվել տեղացի փոխադրողների հետ, որոնց էլ հանձնվում էին քարավանները, այսպիսով՝ ֆիլմում անգամ բացառվում էր զինվորների կողմից հայ կանանց ու երեխաներին վնաս հասցնելու հավանականությունը։

Ֆիլմում պատկերվում է, թե իբր հայերի քարավանը ճանապարհի ամբողջ ընթացքում երբեք սովի չի մատնվել, որ իբրեւ թե ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, կաթսայով, Գիրեսունի ջրով, ալյուրով եւ ուտելիքի այլ պաշարով։ Նույնիսկ երեխաներին են ողջ-առողջ տեղ հասցվել։ Այնտեղ ներկայացվում է, որ իբր քարավանի վրա հարձակվողներն ու հայերին թալանողները, ողջակիզողները հայ եւ դիարբեքիրցի (ֆիլմում չի ասվում, թե դրանք քուրդ ավազակախմբեր են) ավազակախմբերն  են եղել (չերքեզ ավազակախմբեր էլ չկան ֆիլմում), եւ որ քարավանի անվտանգությունն ապահովողները հայ կանաց ու երեխաներին պաշտպանել են` սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ձեռքը ջարդված մի ծեր կնոջ համար մնալու ապահով տեղ են փնտրել, կանանց կյանքն ու պատիվը երբեք վտանգի չեն ենթարկել, քարավանը տեղափոխողների նկատմամբ հայերի զայրույթին ըմբռնումով են մոտեցել։ Ֆիլմի հատկապես հետաքրքիր դրվագներից է այն դրվագը, որում օսմանցի փաշան իբր գորովանքով շոյում է ողջ-առողջ Հալեպ հասցված քարավանի ճանապարհին ծնված երեխայի դունչը։

Ֆիլմում ուշադրություն են գրավում  նաեւ այն տեսարանները, որոնցում Հալեպ հասած քարավանից առաջ մեկ այլ քարավանն էլ ապահով տեղ էր հասել, հայ երեխաներին խնամելու եւ կրթություն տալու նպատակով քարավանների մեջ դաստիարակչուհիներ են որոնում, քարավանում գտնվողներին հարցնում են, թե արդյոք ճանապարհորդության ընթացքում վնաս չեն կրել, իսկ  բողոքների դեպքում, մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելով` պատժում են: Վերջին կադրերից մեկում էլ «օձի» հետ ունեցած խնդիրը «հիմնովին» լուծվում է, քարավանները թալանած անձինք Հալեպում պատժվում են Սալիմի կողմից եւ այլն։

Ռեժիսորը նաեւ ներկայացնում է, որ կորած հայ կանանց առնվազն մի մասը ճանապարհին հանդիպած մեկի հետ սեփական կամքով է զվարճանալու գնում, այսինքն՝ տղամարդու հետ փախչում է, ոչ թե` անհետանում։ Հայանուշը Գիրեսունում ամուսնու թաքցրած` ջրից ապակյա մի մեծ տարայի մեջ լցնելով` դժվարությամբ տեղափոխած է լինում այն եւ «Սա պահի՛ր» ասելով` իր աղջկան՝ Սյուզանին է տալիս, ապա` Սալիմին մի ապտակ հասցնում, ինչը կարող էր ոչ միայն իր աղջկա՝ Սյուզանի, այլ նաեւ՝ բոլոր հայ, ասորի, լազ, հույն եւ Պոնտոսի հույն կանանց ճակատագրերը հարցականի տակ դնել։ Ֆիլմն այդ կանանց ու երեխաների ճակատագրերի համար պատասխանատու չի համարում քրդերին. քարավաններով տեղափոխվողների ճակատագրի համար` քուրդ ավազակախմբերին,  իսկ տներում մնացածների համար՝ քուրդ հարեւաններին։ Ֆիլմում ասվում է հետեւյալը․ «Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։

Ֆիլմի վերջում պատկերված այդ ապտակը ռեժիսորի առաջին համարձակությունը չէ. նրա իրական համարձակությունը դրսեւորվում է այն դրվագում, երբ Թալեաթ փաշան վիճում է պաշտոնյաների հետ։ Ֆիլմը հատկապես Դիարբեքիրին (կարծում եմ` քրդերին) է անդրադառնում։

Եթե քարավանների անվտանգությունը Օսմանյան պետությունը չէր կարողացել ապահովել, չնայած իբր անկեղծորեն ուզում էր դա, ինչպես ներկայացվում է ֆիլմում, այդ դեպքում ինչու՞ պետությունը հայերին չթողեց իրենց տներում: Թուրքական գյուղեր էլ են ներկայացվում ֆիլմում, որտեղ ցույց է տրվում, որ թուրք գյուղացիները շարունակում էին ապրել իրենց առօրյայով։ Եթե թուրք գյուղացիներն այդքան հանգիստ էին, իրենց գործն էին անում դաշտերում ու պարտեզներում, իսկ ձեռքը ջարդվելու դեպքում այն բուժելու նպատակով տրված գումարը ընդունելիս նույնիսկ այն շատ են համարում, ի՞նչպես է ստացվում, որ հայ կանանց ու երեխաների «տեղահանության» պատճառներին չեն անդրադառնում։

Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։ Ռեժիսորը, այնուամենայնիվ, գեղեցիկ լուծում է գտել` թռչունների խռնված երամը ցուցադրելով, ինչպես նաեւ՝ մինչ ֆիլմի ավարտը միմյանց ձեռքը բաց չթողած քրոջն ու եղբորը ներկայացնելով։

1915 թ․ հայերի գլխին եկածների հարցով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, որը նկարահանվել է «Բոլորը թող արխիվի փաստաթղթերրը հանեն» մտայնությամբ եւ խորհրդականների հսկողությամբ։ Ֆիլմը աչքաթող չպետք է արվի, պետք է դիտվի եւ քննարկվի։ Մարդկանց նման` հասարակություններն էլ հիշողություն ունեն, եւ 1915 թ․ թուրք հասարակության կողմից երեխաներին եւ թոռներին փոխանցած այդ օրերի հիշողության, իրականության տերերը հուսով եմ ուշադրությամբ կդիտեն այս ֆիլմը: Կցանկանայի, որ ֆիլմը քննարկվեր նաեւ հոդվածների միջոցով։ Ֆիլմերի, հոդվածների քննարկումը խիստ արժեքավոր է։

Տպել
27528 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա