«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ

16/10/2017 schedule23:33

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՊՈԱԿ-ի վարչական շենքում գտնվող թանգարանում կարճատև շրջայցից հետո բնապահպանության նախարարը գերատեսչության պատասխանատուների հետ մեկնել է արգելոցի հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն  արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն աշխատանքային խմբին և լրագրողներին հայտնել է, որ կրակի արագ տարածման հետևանքով շատ բույսերի արմատային համակարգերը չեն վնասվել, ինչը փաստում են ինքնավերականգնման արդեն իսկ արձանագրված համատարած դեպքերը, իսկ կենդանական աշխարհից արձանագրվել է միայն մորեխների և մրջյունների վնասման դեպքեր: Աշխատանքային խմբի անդամները և վերջիններիս ուղեկցող լրագրողները տեղում արձանագրել են արգելոցի բնակչին` գյուրզա տեսակի օձին:

 Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արգելոցում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ: Մասնավորապես` կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում կձևավորվի ուղեփակոցային հսկողության ծառայութուն` մուտքի սահմանված ռեժիմը լիարժեք ապահովելու համար, երկրորդը` ստեղծվելու է արագ արձագանքման խումբ, որը  որսագողության և տարերային աղետների դեմ պայքարի արագ միջոցառումներ կիրականացնի և երրորդ` կձևավորվեն ըստ տեղամասերի ծառայություններ, որոնք առանձին-առանձին կիրականացնեն արգելոցային ռեժիմի պահպանման և մոնիթորինգի աշխատանքները:  
Նախատեսվում է իրականացնել հակահրդեհային համալիր միջոցառումներ` տեխնիկական համապատասխան սարքերով արգելոցը զինելուց մինչև ջրագծերի միջոցով արգելոցի որոշ տարածքներից ջուրն առավել ջրազուրկ հատվածներ հասցնելը: Բարեփոխումների շրջանակում  մշակվում է և առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի արգելոցի կառավարման նոր պլանը, որով լուծվելու են սկզբունքային մի շարք հարցեր, մասնավորապես` ամբողջացվելու են արգելոցի սահմանները, քանի որ դրանց ներկայիս հատվածական բնույթը խոչընդոտում է լիարժեք պահպանությանը, արգելվելու է նաև արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը` բացառելով հավանականությունը, որ այդ հատվածներում որսի թիրախ դառնան նաև արգելոցից դուրս եկած կենդանիները: 
Նախարարը տեղեկացրել է, որ արգելոցի խնդիրների լուծմանը կուղղվեն դրամաշնորհային և հիմնադրամների կողմից հատկացվող մասնավոր նվիրատվությունները: Սակայն Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել հասարակության մոտ բնապահպանական գիտակցության և մշակույթի ձևավորում, առանց որի, ինչքան էլ լավ աշխատեն պետական պատասխանատու կառույցները, հնարավոր չէ արդյունավետորեն պահպանել շրջակա միջավայրը: Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառների մասին հարցին` Ա. Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է, որ հրդեհի բռնկումն արձանագրելուց մի քանի ժամ անց առկա է եղել 3  օջախ, որոնք միմյանցից հեռու են 3-4 կիլոմետր, ինչը բնական երևույթներով չէր կարող պայմանավորված լինել, իսկ մարդու միջամտության միտումնավոր, թե պատահական լինելը  կարող է պարզել միայն հետաքննությունը:

Շրջայց կատարելիս Արծվիկ Մինասյանը հետևել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ինքնատիպ բնաշխարհը  կտավին հանձնելու նպատակով արգելոցում նկարող ՀՀ նկարիչների միության անդամ տասը նկարիչների աշխատանքներին, գոհունակությամբ նկատել, որ վերջիններս իրենց աշխատանքներով մեծապես օգնում են հասարակության շրջանում  բնության հանդեպ սիրո և հոգատարության սերմանմանը և բնապահպանական մշակույթի ձևավորմանը:

 ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է նաև արգելոցի կարողությունների ուժեղացման նպատակով միջազգային կազմակերպությունների տրամադրած սարքավորումներին և վերազինած հրշեջ մեքենային: Վերջինս վերազինվել և սարքին վիճակի էր բերվել Բնության համաշխարհային հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նման մեքենայի անհրաժեշտությունը զգացվել էր օգոստոսի 12-ին բռնկված հրեդեհի տարածումը կանխելու և ընդհանրապես բնական աղետի դեմ պայքարելու ժամանակահատվածում: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ արգելոցի տեխնիկական վերազինման աշխատանքներին զուգահեռ առաջիկայում պահպանվող տարածքը կապահովվի օդային կապով, ինչը կնպաստի արագ արձագանքման և մոնիթորինգի աշխատանքներին:

Տպել
1246 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա