Իսլամական տրամադրությունների արթնացումն Ադրբեջանում. ինչպե՞ս կարող է օգտվել դրանից Իրանը

16/10/2017 schedule17:35

Իսլամը, որպես քաղաքական գործոն, երբեք ամբիցիաներ չի ունեցել Ադրբեջանում։ Ադրբեջանում հավատացյալները հեռու են «ընդդիմադիր» տրամադրություններից, սակայն կարող են օգտագործվել որոշակի շրջանակների կողմից քաղաքական պայքարում։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Աբդուլ Նաղիեւը։

Նա նշել է, որ ադրբեջանական հասարակությունն աչքի է ընկնում իսլամական հիմունքների ցածր գիտակցությամբ եւ այդ հանգամանքը խաղում է աշխարհիկ իշխանությունների դեմ, քանի որ հնարավորություն է տալիս մանիպուլյացիա անել հասարակական կարծիքը։

«Ադրբեջանն իսլամական աշխարհի մաս կազմող պետություն է։ Բնակչության մեծամասնությունն իսլամադավան է։ Անկախության ձեռք բերումից եւ սահմանների բացումից հետո սկսվել է իսլամական աշխարհի հետ հոգեւոր ինտեգրացիայի գործընթացը։ 25 տարվա ընթացքում նվազել է բնակչությունը, որը դաստիարակվել էր կոմունիստական արժեքներով։ Այս ընթացքում աճել է նոր սերունդ, որն ունի ավելի բաց կրոնական սկզբունքներ, քան նախորդը`խորհրդայինը»,-նշել է քաղաքագետը DalmaNews–ի հետ զրույցում`մեկնաբանելով Ադրբեջանում Աշուրա տոնի հետ կապված ծագած հասարակական ռեզոնանսը։

Նաղիեւը նշել է, որ հասարակությունում իսլամական տրամադրությունների վերածնունդը ներսից ընթացող գործընթաց է։ Իսլամական աշխարհի առաջնորդներն այս կամ այն կերպ հետաքրքրված են Ադրբեջանում իսլամական վերածնունդով: Այդ երկրների ցանկում հատուկ տեղ է գրավում Իրանը։ Ըստ նրա, Իրանն այսօր հանդիսանում է աշխարհում քաղաքական իսլամի առաջատար խաղացողներից մեկը. իսլամական հեղափոխության արտահանումն այդ երկրում համարվում է աշխարհաքաղաքական նպատակ։

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանում իսլամական տրամադրությունների աճը, հաշվի առնելով աշխարհագրությունն ու ժողովուրդների պատմական սերտությունը, կարող է համարվել Իրանի կողմից փափուկ էքսպանսիայի համար հիմք։

«Մյուս կողմից, Հարավային Կովկասի տարածաշրջանը մտնում է ՌԴ–ի աշխարհաքաղաքական ազդեցության մեջ, եւ դրա հետ կապված չպետք է սպասել Իրանի կողմից բացահայտ եւ ակտիվ գործողություններ»,-նշել է նա։ Ինչ վերաբերվում է երկիր վահաբիստական եւ այլ ծայրահեղական ուղղությունների ներթափանցմանը, ապա, ըստ Նաղիեւի, Մոսկվայի ու Բաքվի համագործակցությունն այդ ոլորտում հանդիսանում է լուրջ խոչընդոտ տարբեր ծայրահեղական խմբավորումների առջեւ։

«Երկու երկրների համագործակցությունը կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում ունի փոխադարձ հետաքրքրություն։ Ադրբեջանն ու ՌԴ–ն հանդիսանում են ռազմավարական գործընկերներ։ Չնայած երկկողմ հարաբերություններում առկա ստորջրյա քարերին, կողմերը շարունակում են ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Ադրբեջան ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը սպառնալիք է ռուսական Հյուսիսային Կովկասի համար, որտեղ առանց այդ էլ անհանգիստ է։ Մոսկվան անվտանգության ոլորտում հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը համարում է սեփական անվտանգությանն անհրաժեշտ տարր»,–հավելել է նա։

Տպել
1522 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան