ՀՀ տարբեր մարզերում  հիմնվելու են  տեխնոպարկեր. կազմակերպվելու են դասընթացներ

16/10/2017 schedule17:10

Հոկտեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում  նախարար Դավիթ Լոքյանը,  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը  եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրով  ՏԿԶ եւ ԿԳ նախարարությունները պարտավորվել են  ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հիմնադրամին եւ Ընկերությանը, իսկ վերջիններս  էլ  նախատեսված տարածքներում հիմնելու են  տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի եւ տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:

Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային  բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում  եւ Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին  լավատեղյակ եք, եւ այսօր էլ հիմնադրամի եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի  մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչեւ 1 տարի ուսուցում են ստանալու:  ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, եւ մեր նախարարությունը պետք է  ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի  օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք  վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով»,-ասել է   Դ. Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է  բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու:   <<Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, եւ հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է  նախարար Լոքյանը:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին  տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաեւ հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ եւ տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ  պարտավորվել են  իրենց տրամադրվելիք  տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաեւ ապահովել համապատասխան տեխնիկայով: 

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարեւորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր,  այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու  գիտելիքներ, որոնց միջոցով էլ  կկարողանան դրսեւորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է,   ինչպես նաեւ աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական եւ ամերիկյան շուկաներում»,-ասել է Ա. Մանուկյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր: «Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում  ապահովենք հեռանկարային  աշխատանքով», - ասել է Ժ. Սարգսյանը:

Տպել
985 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա