Քառօրյա պատերազմի մասնակցին թոշակի կարգ չեն տալիս. ինչ է պարզաբանում հանձնաժողովի նախագահը

16/10/2017 schedule16:22

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 20-ամյա Մնաց Սարգսյանին թոշակի կարգ չեն տրամադրում:

Խնդրի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Կարեն Հովհաննիսյանը:

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Մնաց Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ ականապայթունային վիրավորում է ստացել: Մեր զրույցում Մնաց Սարգսյանն ասաց, թե ինչպես է վիրավորում ստացել. «Կռվի ժամանակ ականանետի արկ քցեցին, էդ ժամանակ երկու հոգի մահացան. ես եւ 4-5 հոգի վնասվածքներով տեղափոխվեցինք հոսպիտալ»:

Ականի պայթյունի հետեւանքով բազմաբեկորային վիրավորում, գանգուղեղային տրավմա, աչքի տեսանելիության անկում եւ թոքային հիվանդություն ունեցող Մնաց Սարգսյանը մի քանի անգամ դիմել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով, սակայն մերժում ստացել:

Մերժումից հետո զինծառայող Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի միջնորդությամբ այս տարի ամռանն առողջապահության, սոցիալական հարցերի նախարարության փորձագետների մասնակցությամբ կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքներով դարձյալ մերժվել է Մնաց Սարգսյանին տրամադրել հաշմանդամության կարգ: Այս վիճակում քառօրյա պատերազմի մասնակիցը չի կարողանում աշխատել. «Չեմ կարողանում աշխատել, սոցիալական պայմաններն այդքան էլ լավ չի, ծնողներս գյուղում հող են մշակում, այդպես ենք ապրում»,- մեզ հետ զրույցում ասաց քառօրյա պատերազմի մասնակիցը:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանի հետ: Վերջինս ասաց, որ Մնաց Սարգսյանը հաշմանդամության կարգ ստանալու համար հանձնաժողով դիմել է երկու անգամ՝ 2016-ի նոյեմբերի 11-ին եւ նոյեմբերի 30-ին, փորձաքննության արդյունքում հանձնաժողովը մերժել է նրան տրամադրել հաշմանդամության կարգ:

«Ախտորոշումը հետեւյալն է՝ ականապայթունային վիրավորում զույգ ստորին վերջույթների, ձախ դաստակի, աչքի եզրաթաղանթի վնասվածքային սպի, բազմաթիվ օտար մարմիններ՝ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով: Իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի 780 Ն որոշմամբ, աննշան խանգարման ժամանակ չկա հաշմանդամություն, այսինքն՝ ֆունկցիան չափավոր եւ ավել պետք է լինի»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Վերջինիս խոսքով, անկախ հաշմանդամության կարգի տրամադրումից տրվել է անհատական վերականգնողական ծրագիր, որի համաձայն հիվանդը կարող է մեկ տարի անվճար բուժսպասարկում անցնել. «Իմ ոչ հավաստի տեղեկություններով, նա  արդեն օգտվել է անվճար բուժսպասարկումից»,- եզրափակեց Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահը:

Տպել
3162 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին