ԵՄ-ն չի պահանջում ատոմակայանը փակել.Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարեւոր դրույթները

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրի տեքստը, որը ծավալուն է՝ շուրջ 357 էջ: Համաձայանագրի տեքստին ծանոթանալուց հետո Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրում գրված պարտավորությունները Հայաստանը պետք է ամեն գնով շուտ իրականացնի, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: «Այդ հնարավորությունը պետք է ճիշտ ձեւով իրականացնեք, որը միայն ու միայն նպաստելու է Հայաստանի բարեկեցության զարգացմանը, տնտեսական հզորացմանը: Վստահ եմ, որ այս պայմանագիրը վերջնական փաստաթուղթը չի լինելու: Այս պայմանագրի պարտավորությունների կատարումը նոր պայմանագրերի է բերելու»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Վերջինիս հետ զրույցում մենք առանձնացրել ենք համաձայնագրում կոռուպցիայի դեմ պայքարի, ղարաբաղյան հակամարտության, տնտեսական բարեփոխումների, ատոմակայանի շահագործման եւ վիզաների դյուրացման հարցերին առնչվող դրույթները, որոնց անդրադառնում ենք առանձին-առանձին:

Կոռուպցիան եւ արդարադատությունը

Համաձայնագրի առանցքային դրույթը կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության ոլորտին է վերաբերվում: Թեւան Պողոսյանը կարծում է, որ այս հարցում եթե ԵՄ-ն պայմանագրում դրույթ չառաջարկեր էլ, ապա Հայաստանը պետք է ինչ-որ բան գրեր: «Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, հազարավոր ելույթներ տարբեր պաշտոնյաների կողմից լսում ենք: Եթե մենք գիտենք կոռուպցիայի դեմ պայքարի տեխնոլոգիաները, ապա պետք է անեինք: Պայմանագրով հնարավորություն է ձեւավորվում, որ օգտագործենք ԵՄ-ի օգնությունը, մոտեցումների ձեւերը, մեթոդաբանությունը: Ինստիտուցիոնալ կառուցվածքներն ինչպե՞ս օգտագործենք, որ արմատախիլ անենք կոռուպցիան»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ պայմանագրով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ճանապարհ անցնել Հայաստանի հետ:

Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերող հատվածում էական նորություններ չկան: «Մեկ անգամ եւս վերահաստատում կա, որ Մինսկի խումբն է լինելու այն ինստիտուտը, որտեղ բանակցությունները շարունակվելու են  բոլոր նախկին հայտարարությունների հիման վրա՝ հիմնվելով ՄԱԿ-ի, Հելսինկյան արժեքների վրա: Գլխավոր խնդիրն այն է, որ ԵՄ-ն ամեն ինչ անելու է, որ նպաստի խաղաղ բանակցություններին, չի ընդունելու որեւէ ռազմական մոտեցում»,- նշեց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե տարբեր ինստիտուտներում, օրինակ՝ ԵԽԽՎ-ում, գործողություներ կատարվեն Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող, Հայաստանը կկարողան ԵՄ-ին հիշեցնել պայմանագրի մասին: Այս համատեքստում Պողոսյանը հիշեցրեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձեւը, երբ դրան նախորդող ժամանակահատվածում ԵԱՀԿ-ն կոչ արեց ԵԽԽՎ-ին զերծ մնալ նման գործողություներից: «Կա ավելի ամրապնդված հնարավորություն, որ ճիշտ հունի մեջ պահենք բանակցությունները»,- նկատեց Թեւան Պողոսյանը:

Տնտեսական բարեփոխումներ

Համաձայնագրի տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: ԵՄ-ի տնտեսական չափանիշներին մոտենալը, Թեւան Պողոսյանի կարծիքով, բխում է Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանը պետք է կարողանա ավելի մատչելի աշխատել Եվրոպական բանկերի, Եվրոպական ներդրողների հետ, որոնք հասկանալով, որ նույն մեխանիզմներն են գործում Հայաստանում, ավելի հեշտ կգան մեր երկիր: «Եթե մենք ուզում ենք ներգրավել ներդրումներ, պետք է կարողանանք պարզ լինել բոլորի համար, որպեսզի կարողանանք լավ ծրագրեր իրականացնել: Իրենք ավելի հանգիստ կարող են լինել՝ իմանալով, որ ծանոթ են չափանիշներին: Սա հայկական շահերից է բխում»,- ասաց Թեւան Պողոսյանը: Հարցին՝ տնտեսական բլոկի պարտավորությունները որեւէ կերպ կբարդացնի՞ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ համաձայնագրում նշված է, թե Հայաստանն իր պարտավորությունները կատարելու է որպես ԵԱՏՄ-ի անդամ, բայց դրա հետ միասին Հայաստանն ինքն է ստանձնում պարտավորություններ, որ ամեն ինչ անելու է պայմանագրից բխող պարտականությունները կատարելու հարցում եւ մի բան էլ ավելի:

Ատոմակայանի փակումը

Համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որոշակի ձեւակերպումներ կան: Թեւան Պողոսյանը նշեց, որ համաձայնագրով ԵՄ-ն չի ասում, թե դեմ է, որ Հայաստանն ունենա ատոմային էներգետիկա: «ԵՄ-ն դեմ չի Հայաստանում ատոմային էներգետիկայի կայանների գոյությանը: ԵՄ-ն նախընտրում է, որ հին տեխնոլոգիան, որն օգտագործվում է Մեծամորում, ապագայում փակվի, որովհետեւ կարող է վտանգ լինել, բայց տեղ է թողում բանակցելու, որ Հայաստանը կարող է այդ քայլին գնալ, երբ էներգետիկ անվտանգությունն ապահովված լինի: Ասում են նաեւ, որ ապագայում պատրաստ են երկխոսել այս հարցի շուրջ, իսկ երկխոսելը գալիս է մեր ունակություններից»,- նկատեց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով, չպետք է մոռանալ, որ գործող ատոմակայանը էժան էներգիա է արտադրում, իսկ նոր կայան լինելու դեպքում կարող է էներգիայի գնի թանկացում լինել:

Վիզաների դյուրացում

Թեւան Պողոսյանի խոսքով, ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը եւ վիզաների ազատականացման ծրագրերը տարբեր են: Վիզաների ազատականացման ծրագրով վիզաների երկխոսությանը ներգրավվելու համար Հայաստանն անցել է առաջին փուլը, կատարել է իր պարտավորությունները եւ պատրաստ է ներգրավվել վիզաների ազատականացման երկխոսության ծրագրի մեջ: «Հարցն այն է, որ քաղաքական որոշում պետք է կայացվի Եվրոմիության 28 երկրների կողմից: Մանդատը պետք է տրամադրեն Եվրոպական հանձնաժողովին, որ գնա, սկսի բանակցել, որից հետո կլինի տեխնիկական բանակցությունների փուլը, ծրագրերի հաստատում, մոնիտորինգներ, գնահատականներ: Ընդհանրապես հաշվարկված է 4 տարի ժամկետ ունեցող տեխնիկական խնդիրներ, որը կարելի է արագ էլ անել, բայց պետք է քաղաքական որոշում կայացվի»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ենթադրում է երկու քաղաքական եւ մեկ տեխնիկական աշխատանք: Վիզաների ազատականացման կապը ԵՄ-Հայաստան համաձայնագրի հետ կարող է լինել միայն այն, որ ձեւավորվի դրական քաղաքական ֆոն:

Համաձայնագրի ստորագրումն ու կյանքի կոչվելը

Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոյեմբերի 24-ին ստորագրվելիք համաձայնագիրը կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ ԵՄ անդամ 28 երկրները կվավերացնեն այն իրենց խորհրդարաններում, որից հետո Եվրոպական խորհրդարանը պետք է այն վավերացնի: Հայաստանն էլ իր հերթին Ազգային Ժողովում պետք է վավերացնի համաձայնագիրը: «Նույնիսկ Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում գործընթացը տեւել է մոտ մեկ տարի: Խնդիրն այն է, որ մենք կարողանանք ինչ-որ չափով երկկողմանի աշխատենք ԵՄ անդամ երկրների հետ, խնդիրը բարձրացնենք, որ չձգձգեն եւ մաքսիմալ արագ վավերացնեն: Եթե քաղաքական որոշումը կայացվի, ապա կարող է 6-7 ամսվա ընթացքում ուժի մեջ մտնի պայմանագիր»,- եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Տպել
7749 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը