Սկանդալախեղդ. նոր բողոքի ալիք Հովեյանի դեմ

14/10/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 15-ի համարում

Պարարվեստի ուսումնարանի խայտառակ սկանդալը հազիվ հարթած՝ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ընկել է հերթական սկանդալի մեջ: Այս անգամ նրա դեմ ոտքի է կանգնել Կամերային երաժշտական թատրոնը: Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դառնալուց մի քանի օր անց, մշակույթի նախարարի պորտֆելը ստանալուն պես (պաշտոնավարման հենց առաջին իսկ օրը), Հովեյանն աշխատանքից ազատեց մշակութային մի քանի օջախների տնօրենների՝ նրանց փոխարինելով «Օրինաց երկրի» անդամներով, որոնք բոլորովին կապ չունեին տվյալ ոլորտների հետ: Դրանցից մեկն էլ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն նշանակված ՕԵԿ-ական Աշոտ Ջիվանյանն էր, որը, պարզվում է, այս ընթացքում աներեւակայելի «գործեր» է արել թատրոնում:

Թե ինչու են այսքան ժամանակ թատրոնում լռել՝ անհասկանալի է: Բայց ի վերջո հասկանալով, որ այսպես այլեւս չեն կարող կամ գուցե ոգեւորվելով պարարվեստի ուսումնարանի օրինակից (որտեղ կոլեկտիվի բունտից հետո Հովեյանը ստիպված եղավ հանել իր կադրին եւ տնօրեն նշանակել առաջատար բալետմայստեր Վիլեն Գալստյանին), երեկ Կամերային երաժշտական թատրոնի ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ այլեւս անկարող է աշխատել Հովեյանի պարտադրած կադրի հետ: «Այստեղ նշանակվել է տնօրեն, որը բացարձակ տեղյակ չէ թատրոնից, եւ այս թատրոնը կանգնած է փլուզման եզրին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը:

Պարզվում է, ըստ կամերայինի կոլեկտիվի, նորանշանակ տնօրենը հենց առաջին օրվանից սկսել է կոմպրոմատներ հավաքել կոլեկտիվի անդամների դեմ: Մելիքսեթյանը երեկ հայտարարեց, որ Ջիվանյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում ստուգել է թատրոնի պահեստները: «Նա մետրերով չափել էր տալիս կտորները: Աբսուրդը հասել էր այնտեղ, որ Ջիվանյանը չափել էր տալիս տիսմա կոչված պարանները»,- պատմում էր Մելիքսեթյանը: Այնուհետեւ Ջիվանյանը գրել է մի կանոնադրություն, ըստ որի՝ Կամերայինի գեղարվեստական ղեկավարը միայն դերաբաշխող է, եւ տնօրենը պետք է որոշի, թե որ դերասանին ինչ դեր տա, ով գնա հյուրախաղերի, ներկայացման նախահաշիվը պետք է կազմի տնօրենը եւ այլն:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ երբ առաջին օրը Մելիքսեթյանը Ջիվանյանին ասել է, որ դերասանների համար պետք է կոստյումներ կարեն նոր ներկայացման համար, Ջիվանյանը հարցրել է. «Կաստըմ, շըլվա՞ր»: «Ես ասացի՝ հասանք... եւ այս մարդու հետ պետք է թատրոն ղեկավարես»,- պատմում էր Մելիքսեթյանը: Ըստ կոլեկտիվի անդամների՝ Ջիվանյանն առաջին իսկ օրվանից զբաղված է միայն նրանով, որ հայտարարում է, թե ինքն է թատրոնում տնօրենը, ինքը պետք է ամեն ինչ որոշի եւ այլն: Երեկ նրանք պատմում էին նաեւ, որ Հովեյանի կադրն իր չհրկիզվող պահարանում է պահում թատրոնի բոլոր փաստաթղթերը (դրանց որոշակի մասն այնպիսի թղթեր են, որ սովորաբար լինում են համապատասխան աշխատակիցների մոտ եւ չհրկիզվող պահարանում պահելու հարկ չկա), ինչը խոչընդոտում է թատրոնի աշխատանքը:

Թատրոնի կոլեկտիվի համբերության բաժակը լցվել է, երբ Ջիվանյանը պարտադրել է, որ թատրոնի գլխավոր հաշվապահ Նվարդ Սաքեյանն աշխատանքից ազատվելու դիմում գրի: Ընդ որում, նա դա արել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մշակույթի նախարարությունը պետպատվերի շրջանակներում պետք է 2 մլն դրամ հատկացնի Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ օպերան մյուզիքլի թատրոնում բեմադրելու համար (հրահանգը հաշվապահին տրվել է գումարի հատկացման մասին փաստաթուղթը ստորագրելուց 2 օր անց): Դրան գումարվել է նաեւ այն, որ գլխավոր հաշվապահը Ջիվանյանին զգուշացրել է, որ նրա նշանակած ադմինիստրատորը հասույթից ու վաճառված տոմսերից գոյացած գումարը չի մուտքագրում դրամարկղ եւ չի ոչնչացնում չվաճառված տոմսերը:

«Դրանից հետո նա ինձ ասաց՝ ի՞նչ է, օրենքո՞վ ես ուզում աշխատել, ու հրահանգեց, որ մի դիմում էլ ամուսինս գրի, որը թատրոնի բեմադրող ռեժիսորն է»,- պատմում էր գլխավոր հաշվապահը: Այս աբսուրդային վիճակի գագաթը, սակայն, այլ է: «Երբ մենք Ջիվանյանին առաջարկեցինք, որ լքի թատրոնը, որովհետեւ այս ներվային վիճակը չի կարող  շարունակվել, նա ասաց. «Թողեք մի քիչ էլ աշխատեմ, որովհետեւ սա տրամպլին է ինձ համար: Ինձ նշանակել են այստեղ, այստեղից ես պետք է գնամ ավելի վերեւ»: Ես մտածեցի՝ տե՜ր Աստված, եթե նա այստեղ է զրոյական վիճակում, եթե գնա վերեւ, այնտե՞ղ ինչեր է անելու»,- երեկ պատմում էր Մելիքսեթյանը:

Ըստ նրա՝ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը թատրոնները քանդելու միտում ունի, եւ դրա հետեւանքը լինելու է այն, որ բոլոր թատրոններն ըմբոստանալու են: Արմեն Մելիքսեթյանը, սակայն, խնդիրը քաղաքականացնելու ցանկություն չուներ եւ այս ամենի համար ՕԵԿ-ին ամենեւին չէր մեղադրում (սա թերեւս այն պատճառով, որ նրա քրոջ որդին՝ օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, վերջերս դարձել է ՕԵԿ անդամ եւ ակնհայտորեն՝ որոշակի սպասելիքներ ունի): «Մենք չենք ուզում, որ «Օրինաց երկիրը» սպեկուլյացիայի առիթ դառնա: Մենք այդ կուսակցության դեմ ոչ մի բան չունենք»,- ասում էր Մելիքսեթյանը: Բայց Կամերային երաժշտական թատրոնը չի պատրաստվում նաեւ դիմել այն քայլերին, որոնց դիմեց Պարարվեստի ուսումնարանը Հովեյանի կադրից ազատվելու համար: Թատրոնը պարզապես քաղաքակիրթ ձեւով պահանջում է, որ իրենց ազատեն դիլետանտ տնօրենից:     

Լուսինե Բարսեղյան

Տպել
2350 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն