Տարեց գիտնականներին կառաջարկվի զիջել պաշտոնները. նրանք կստանան կենսաթոշակ+հավելավճար

Հայաստանում գիտնականների թիվը մոտ 4 հազար է: Նրանցից 1216-ը կամ ընդհանուրի ավելի քան 30 տոկոսը 65 եւ ավելի տարեկան է: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե այդ ծերացումն իր կարծիքով ինչ տեղ է զբաղեցնում գիտության զարգացմանը խոչընդոտող գործոնների շարքում:

«Դա շատ բացասական ազդեցություն ունի: 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականների թվաքանակը խորհրդային ժամանակներում մոտ էր 3-4 տոկոսին, հիմա՝ գրեթե 35 տոկոս է, ինչը շատ վատ ցուցանիշ է: Դա նշանակում է, որ մեր գիտությունն օր օրի շատ ծերանում է, եւ եթե այսպես շարունակվի, կարող է՝ մենք հետագայում լուրջ փաստի առաջ կանգնենք: Այսօր ունենք 35-50 տարեկան գիտնականների խորը մինիմում, այսինքն՝ մասնագետները գնացել են Հայաստանից: Եվ ուսուցիչների դերակատարում իրականացնում են ոչ թե այդ մարդիկ, որոնք իրականում պետք է նոր մասնագետներ պատրաստողը լինեին, այլ այս տարեց գիտնականները: Բայց նրանք հավերժ չեն ապրում, չէ՞: Բոլորս էլ ծնվում ենք, ապրում, գործում եւ հետո գնում ենք այս աշխարհից: Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ 2013 թվականից մինչեւ 2017 թվականը 65-ից բարձր տարիքի գիտնականների թվաքանակը պակասել է մոտավորապես 500-ով: Մահանում են»,- պատասխանեց Սամվել Հարությունյանը:

Երիտասարդներին մեր երկրի գիտության մեջ պահելու համար, ըստ նրա, երկու ճանապարհ կա՝ բարձր աշխատավարձ եւ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորություն: Հայաստանի դեպքում առաջին տարբերակը պակաս իրատեսական է համարվում, եւ պետությունը փորձում է գնալ երկրորդ ուղիով:

Գիտության պետական կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ շուտով կընդունվի կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի՝ գիտնականներին տրվող հավելավճարները հետագայում կգումարվեն նրանց կենսաթոշակին: Գաղափարն արժանացել է ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի, ինչպես նաեւ ֆինանսների նախարարությունների հավանությանը:

Գիտությունների թեկնածուներն ամսական ստանում են 25 հազար դրամ հավելավճար, դոկտորները՝ 50 հազար: Ոլորտի պատասխանատուներն ակնկալում են, որ դա կենսաթոշակին գումարելով՝ գիտնականները չեն վախենա անապահով ծերությունից, ամեն կերպ չեն փորձի խուսափել կենսաթոշակի գնալուց ու հետեւաբար առանց դիմադրությունների կազատեն զբաղեցրած պաշտոնները:

«Ես կարծում եմ՝ դա էապես կնպաստի երիտասարդ գիտնականների ներգրավմանը: Երաշխիքներից մեկը նոր պաշտոններ տալն է այս մարդկանց: Մենք չենք ասում՝ պարտադիր բոլորդ թոշակի գնացեք: Ամենեւին՝ ոչ: Մենք ասում ենք՝ հարգարժաններս, ձեր վարչական պաշտոնները զիջեք ձեր իսկ աշակերներին, դուք դարձեք գիտական խորհրդական: Այս մարդկանց թիմում որպես խորհրդական աշխատեք, իսկ լաբորատորիայի վարիչի, ամբիոնի վարիչի կամ ինստիտուտի տնօրենի պաշտոնը զիջեք նրանց: Դա կբերի նրան, որ 35-50 տարեկանների ինտերվալը կսկսի կամաց-կամաց լցվել»,- նշեց գիտության պետական կոմիտեի նախագահը:

Հ.Գ. Արդեն մի քանի տարի է, ինչ գիտության ոլորտի աշխատակիցները բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ու նաեւ դիմումների միջոցով կառավարությունից պահանջել են, որ գիտաշխատողներին տրվող հավելավճարները ստանան նաեւ կենսաթոշակի անցնելուց հետո, որպեսզի փոքրիշատե մեղմվեն նրանց սոցիալական խնդիրները: Կառավարությունից, սակայն, շարունակ մերժում են լսել՝ պատճառաբանության հետ միասին, թե բյուջեի միջոցները սուղ են: Այժմ, ահա, նպատակ կա ընդառաջ գնալ այդ պահանջներին: Բայց փաստորեն, դրա հետ միասին տարեց գիտնականներից պահանջվելու է ազատել պաշտոնները: Նախատեսվում է օրենքով ամրագրել, որ վարչական պաշտոններ զբաղեցելու համար 70-նն առավելագույն տարիքն է:

Տպել
3572 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն