Արծիվներին` մարդու միս. ծեծել են «Սյունյաց երկիր»-ի գլխավոր խմբագրին

13/10/2017 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 14-ի համարում

Երեկ, ժամը 11.30-ի սահմաններում, ծեծել են Սյունիքի մարզպետի մամուլի նախկին քարտուղար, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին: Ի դեպ, նա մեկ շաբաթ առաջ մարզպետի հրամանով ազատվել էր աշխատանքից: Ըստ Ս.Ալեքսանյանի՝ առավոտյան նրա աշխատասենյակ է մտել «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը` երկու տղաների հետ: «Մտան, ու Խաչիկը հարցրեց գործերից, հետո ասաց՝ առանձին զրուցելու թեմա կա: Դե, քանի որ առանձին զրույց էր, պատասխանատու քարտուղարը դուրս եկավ սենյակից»,- պատմեց Ալեքսանյանը:   Ըստ նրա՝ Ասրյանը հարցրել է, թե ինչու է վերջին համարներում քննադատել ՀՀ վարչապետին ու Սյունիքի մարզպետին: Ալեքսանյանը փորձել է բացատրել, բայց Ասրյանը բռունցքով անսպասելի հարվածել է Ալեքսանյանի դեմքին, հետո մահակով (դուբինկա) հարվածներ տեղացել:

Այնուհետեւ Ասրյանն ու նրա հետ եկած տղաները սենյակում ամեն ինչ խառնել են իրար,  հայհոյել խմբագրին: «Ավելին, այդքանից հետո հայտարարեցին, որ ամենաուշը մեկ ժամ հետո խմբագրությունը փակված լինի, ու աշխատասենյակներում մարդ չլինի, այլապես՝ կվառեն թերթի ողջ ունեցվածքը ու, սեղանից վերցնելով բջջային հեռախոսս, դուրս եկան»,- պատմեց Ս.Ալեքսանյանը: Ըստ նրա՝ ինքը ոչ մի անձնական թշնամանք չունի Խաչիկ Ասրյանի հետ, ընդհակառակը՝ երկուսն էլ գորիսեցի են, նույնիսկ ընտանիքներով մտերիմ են: «Ես չեմ կարող ասել, թե ում  թելադրանքով է Ասրյանը նման քայլի դիմել, գուցե վարչապետն ու Սյունիքի մարզպետը նույնիսկ  տեղյա՞կ չէին: Գուցե Ասրյանը որոշել էր արջի ծառայությու՞ն մատուցել ու հետո շեֆերին զեկուցել»,- ասում է Ալեքսանյանը:

Ի դեպ, մեկ ժամ հետո իրավապահները վերադարձրել են նրա բջջային հեռախոսը: Մեզ հաջողվեց նաեւ հեռախոսազրույց ունենալ Խաչիկ Ասրյանի հետ, որը ժամը 16.00-ի մոտակայքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քննչական բաժնում էր: Ըստ նրա՝ ինքը  կազմակերպության ակումբների 2 ղեկավարների հետ գնացել էր «Սյունյաց երկիր»՝ պարզելու, թե երբ պիտի ազատեն սենյակները, քանի որ դրանք հատկացված են «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ին: «Իսկ գլխավոր խմբագիրը, հիստերիայի մեջ ընկնելով, ասաց՝ դուք ովքեր եք, որ ձեզ համար սենյակ ազատեմ, չեք կարդացել, թե ես ում մասին եմ հոդվածներ տպագրում»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Խ.Ասրյանը: «Մի խոսքով, ես ինձ հատկացրած սենյակներն էի պահանջում ազատել, ու ընդհանրապես նրան մատով էլ չեմ կպել, պարզապես նյարդայնացա, դուրս գալուց վերցրի բջջային հեռախոսը, որը միացրած էր լարման մարտկոցին»,- ասաց Ասրյանը:

Մեր այն դիտարկմանը, թե Ս.Ալեքսանյանի դեմքին հարվածի հետք կար, նա պատասխանեց. «Ես ինչ իմանամ՝ ում հետ է կռիվ արել կամ ինչ հետք է: Ես մտավորական եմ ու երբեք ինձ թույլ չէի տա մտավորականին խփել»: Մենք փորձեցինք նաեւ կապվել «Լեռնագործ» հյուրանոցի տնօրինության հետ, քանի որ «Սյունյաց երկիրը» տեղավորված է այդ հյուրանոցում: Ժամը 16.11-ին գլխավոր ադմինիստրատորն ասաց, որ ինքը չի կարող մեր հարցերին պատասխանել՝ իրենց մոտ աշխատանքային օրն ավարտվել է, իսկ տնօրենն ու փոխտնօրենը տուն են գնացել, եւ  հնարավոր չէ նրանց հետ կապվել: Այդ իսկ պատճառով կրկին դիմեցի «Սյունյաց երկիր»-ի խմբագրին` տարածքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Ս.Ալեքսանյանը տեղեկացրեց, որ եթե ինքը չի սխալվում՝  խմբագրությունը տեղավորված է Կապանի լեռնահարստացման կոմբինատին պատկանող 2 սենյակներում, ու կոմբինատի տնօրենի հետ պայմանավորվածություն կա` մոտ մեկ ամիս մնալ այդ սենյակներում, մինչեւ թերթը հարմար տարածք գտնի ու գնի:

Ավելին, հյուրանոցի տնօրինությունը վտարման պահանջ չի դրել: «Նորից ասում եմ՝ Խաչիկ Ասրյանի կռիվը  վարչապետի ու մարզպետի մասին տպագրված հոդվածների համար էր, մենք ոչ մի տարածքային խնդրի մասին չենք զրուցել»,- պնդեց Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ  «Սյունյաց երկիրը» տեղավորված էր Սյունիքի մարզպետարանում, իսկ մարզպետի քարտուղարի պաշտոնից Ալեքսանյանի ազատվելուց հետո թերթին պահանջ է ներկայացվել` ազատել զբաղեցրած տարածքը: Ինչեւէ, Ալեքսանյանը դիմել է իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազին, հեռագրեր է ուղարկել Ռ.Քոչարրյանին, վարչապետին, ԵԱՀԿ-ի գրասենյակ: Փաստի առնչությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հ.Գ. Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի տնօրինությունը պայմանագիր է կնքել «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ի հետ, ըստ որի՝ հյուրանոցի 9-րդ հարկում գտնվող 6 սենյակները 2004-ի հոկտեմբերի 11-ից վարձակալությամբ տրվել է նրանց: Ի դեպ, այդ վեցի մեջ մտնում են նաեւ այն սենյակները, որտեղ «Սյունյաց երկիրն» է: 

Արմեն Մկրտչյան

Տպել
2871 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին