308 տոկոս ա՞ճ. վարչապետը Իգնատի Առաքելյանից բացատրություն պահանջեց (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-15-ը Երեւան քաղաքի «Մերգելյան» գիտահետազոտական կենտրոնի տարածքում գործելու է գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրություն: Էքսպոյի բացմանն այսօր մասնակցեցին վարչապետ Կարեն Կարապետյանը, գյուղատնտեսության նախարարը եւ այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը 100-ից ավելի տաղավարների մեծ մասում եղավ: Հատապտուղներից օղի արտադրող մի ընկերության տաղավարի դիմաց նա կանգնեց, վերցրեց մասուրից պատրաստված օղու շիշն ու մանրակրկիտ զննեց, ապա ալոճի օղու շիշը ձեռքն առավ: Տաղավարը ներկայացնողն առաջարկեց մի փոքր համտեսել իրենց արտադրանքից, վարչապետը կտրուկ մերժեց:

Հաջորդ տաղավարում ցուցադրվում էր գինու արտադրանք: Կարեն Կարապետյանը համտեսի համար լցված գինին նախ՝ հյուրասիրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաաքելյանին, ապա ինքն էլ համտեսեց: «Իսկ ո՞նց է, շա՞տ են գնում»,- հարցրեց տաղավարի պատասխանտուին: Վերջինս ասաց, որ այս տարի հյուրեր են ունեցել տարբեր երկրներից եւ շուկան ընդլայնել են, արտադրանքը հասցրել են արդեն Կանադա եւ Ամերիկա: Կարեն Կարապետյանը հարցրեց, թե այս տարվա վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճե՞լ են: «308 տոկոս աճ ենք ունեցել»,- պատասխանեցին վարչապետին: Կարեն Կարապետյանը զարմացավ. «3 հարյո՞ւր, 308 տոկո՞ս»: Վարչապետը շնորհավորեց ընկերությանը եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք խանգարող բան ունեն եւ տեղեկանալով, որ այդպիսիք չկան, անցավ հաջորդ տաղավարին, որը կրկին գինու տեսականի էր ցուցադրում:

Այդ տաղավարում Կարեն Կարապետյանը կրկին արտադրանքի ծավալների աճի վերաբերյալ հարց տվեց: Տեղեկանալով, որ այս ընկերությունն էլ 20 տոկոս աճ է արձանագրել, շրջվեց գյուղատնտեսության նախարաի կողմը եւ հարցրեց. «Լսի, դու ինձ հիմա բացատրի՝ սա 20 տոկոս, նա՝ 308 տոկոս, գյուղատնտեսությունը ո՞նց է նվազել»: Իգնատի Առաքելյանը նշեց, որ մրգի ծավալներն են աճել, սակայն հացահատիկի արտադրությունը նվազել է:

Հաջորդ կանգառում ալոե բույսից ստացված բուժիչ հեղուկ էր ցուցադրվում: «Պարոն նախարար, դուք մի անգամ սրանից խմել եք»,- ասաց տաղավարի պատասխանատուն: «Դրա համար, այ սենց երիտասարդ ա մնում»,- կատակեց վարչապետը, որին ի պատասխան ասացին, թե հեղուկը երիտասարդացնող հատկություն ունի եւ «շեղված օրգանիզմը» բալանսի է բերում: Կարեն Կարապետյանը համտեսեց հեղուկը եւ հարցրեց, թե ի՞նչ ազդեցություն է թողնում հեղուկը: «Շեղված օրգանիզմը բերում է բալանսի, հավասարակշռում է, արյունն է մաքրում»,- շտապեցին թվարկել հեղուկի բուժիչ հատկությունները: Վարչապետը հետաքրքրվեց, թե արտադրողն ամեն օր խմո՞ւմ է այդ հեղուկից եւ ստանալով դրական պատասխան՝ կատակեց. «Հիմա ձեր օրգանիզմը էլ շեղված չի՞»:

«Մերգելյան»-ի բակում էլ ցուցադրվում էր գյուղատնտեսկան տեխնիկա, ֆերմային տնտեսություն եւ նորագույն տեխնոլոգիաներով աճեցվող այգի: Վարչապետը դպրոցական տարիքի երեխայից, որը ներկայացնում էր այգին, հետաքրքրվեց. «Երբ որ գյուղացին գալիս է, ասում է կաթիլային համակարգ տեղադրի, դու ո՞նց ես հիմնավորում»: Պատանին ասաց, որ չի հիմնավորում դրա արդյունավետությունը, քանի որ գյուղացին շահելու է այդ համակարգը ներդնելուց: Վարչապետը ճշգրտեց իր հարցը՝ ինչպե՞ս ես գյուղացուն համոզում, որ կաթիլային ոռոգման համակարգ ներդնի: «Համոզել պետք չի, մենք ունենք այգիներ, կտանենք այնտեղ ցույց կտանք, թե ինչ արդյունքի ենք հասել, կհամոզվի՝ ինձ թվում է»,- ասաց պատանին: Կարեն Կարապետյանը նրան խրախուսելու համար արձագանքեց. «Շատ լավա, դավայ, հուպ տուր»:

Սիրիահայ գործարարները, որոնք հիմնականում հրուշակեղենի արտադրություն էին ցուցադրում, վարչապետին ասացին, որ իրենց վաճառակետերի մասին իրազեկվածության պակաս կա, մարդիկ չգիտեն, թե որտեղ են վաճառվում սիրիական ապրանքները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ունե՞ն առաջարկներ եւ իմանալով, որ կան այդպիսիք՝ խոստացավ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպում կազմակերպել:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշներով անցած տարվա օգոստոսի համեմատ մեր գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 25 տոկոսով: Դրանից ավելի մեծ անկում, անցած մեկ տարվա ընթացքում, գրանցվել էր նաեւ 2016 թվականի հոկտեմբերին:

Տպել
15841 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ