Լավ եմ արել, Բաղրամյանի վրա 140 000-ով տուն եմ վարձել.պատգամավորն`ԱԺ-ից ստացած վարձի մասին

Այսօր տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել եւ նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը եւս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով:

Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս բնակարան է ձեռք բերել եւ որտե՞ղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը:

- Պարոն Ասատրյան, ԱԺ-ը ցուցակ էր հրապարակել, որտեղ այն պատգամավորների անուններն էր ներառված, ովքեր դիմել էին կառույցին՝ բնակարանի վարձի փոխհատուցման համար:

 -Ես իմ աղետյալ քաղաքի` Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչու՞ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ եւ ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի:

- Մամուլը գրել է, որ երկու բնակարան եք գնել եւ նվիրել ձեր աղջիկներին...

- Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդ ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս:

- Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք:

Այո:

- Պատգամավորի աշխատավարձը 650 հազար է...

Կարող ա գողանու՞մ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ եւ վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն`ապացուցի:

- Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատու՞ն է:

- Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու:

- Իսկ Երեւանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում:

- Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձայակությունը 140 հազար դրամ է:

- 40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞:

Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը:

- Ո՞վ է պատվիրատուն:

Դա իմ գործն է:

Տպել
15630 դիտում

30 հատ արծաթափայլ եղևնիների գողություն Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)